Գլխավոր տեղեկություն
Համար
N 521-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.05.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մայիսի 2016 թվականի N 521-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 935-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, անվանացանկն ու հաստիքացուցակը հաստատելու մասին» N 935-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 2 հավելվածի «2. ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ» կետի «Նյութատեխնիկական մատակարարման և շահագործման բաժին» բաժնի 11-րդ կետի 3-րդ սյունակում «8» թիվը փոխարինել «10» թվով.

2) որոշման N 2 հավելվածի «3. ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումներ» կետի «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի 4-րդ կայազորային քննչական բաժնի տարածքային բաժին» բաժնի 5-րդ կետի 3-րդ սյունակում «1» թիվը փոխարինել «4» թվով.

3) որոշման N 2 հավելվածի «4. ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի Երևան քաղաքի և վարչական շրջանների քննչական վարչության տարածքային բաժիններ» կետի՝

ա. «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային բաժին» բաժնի 6-րդ կետի 3-րդ սյունակում «1» թիվը փոխարինել «6» թվով,

բ. «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի տարածքային բաժին» բաժնի 4-րդ կետի 3-րդ սյունակում «1» թիվը փոխարինել «2» թվով.

4) որոշման N 2 հավելվածի «5. Մարզային առանձնացված ստորաբաժանումներ» կետի՝

ա. «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի Կոտայքի մարզային քննչական վարչության տարածքային բաժին» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետով.

 

«

6.

Հավաքարար

3     

      
»,

բ. «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի Արարատի մարզային քննչական վարչության տարածքային բաժին» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետով.

 

«

6.

Հավաքարար

2     

      
»,

գ. «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի Արմավիրի մարզային քննչական վարչության տարածքային բաժին» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետով.

 

«

6.

Հավաքարար

3     

      
»,

դ. «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի Արագածոտնի մարզային քննչական վարչության տարածքային բաժին» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով.

 

«

5.

Հավաքարար

1     

      
»,

ե. «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի Շիրակի մարզային քննչական վարչության տարածքային բաժին» բաժնի 6-րդ կետի 3-րդ սյունակում «1» թիվը փոխարինել «2» թվով,

զ. «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի Լոռու մարզային քննչական վարչության տարածքային բաժին» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետով.

 

«

6.

Հավաքարար

4     

      
»,

է. «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի Տավուշի մարզային քննչական վարչության տարածքային բաժին» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետով.

 

«

6.

Հավաքարար

2     

      
»,

ը. «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության տարածքային բաժին» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետով.

 

«

6.

Հավաքարար

6     

      
»,

թ. «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի Վայոց ձորի մարզային քննչական վարչության տարածքային բաժին» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով.

 

«

4.

Հավաքարար

2     

      
»,

ժ. «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի Սյունիքի մարզային քննչական վարչության տարածքային բաժին» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետով.

 

«

6.

Հավաքարար

3     

      
»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մայիսի 25

Երևան