ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 2016 թվականի N 112-Ա
Հայաստանի Հանրապետության ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական հինգերորդ նիստին մասնակցելու նպատակով 2016 թվականի մարտի 2-5-ը Հունաստանի Հանրապետություն (Աթենք) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Հունաստանի Հանրապետություն (Աթենք) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Արմեն Մելկիկյանինը, Մեխակ Ապրեսյանինը, Տիգրան Մելքոնյանինը, Տիգրան Սահակյանինը, Կարեն Փահլևանյանինը և Դավիթ Մելքոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Կարեն Նազարյանինը և Պարույր Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Անահիտ Վարդապետյանինը` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
(2-րդ կետը լրաց. 15.03.16 N 168-Ա)
3. Ընդունել ի գիտություն, որ Արկադի Խաչատրյանի՝ Հունաստանի Հանրապետություն (Աթենք) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարեն Նազարյանի՝ Հունաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մարտի 2 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. մարտի 2-ի N 112-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2016 ԹՎԱԿԱՆԻ մարտի 2-5-Ը Հունաստանի Հանրապետություն մեկնող Հայաստանի Հանրապետության ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Կ. Նազարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար) |
Ա. Խաչատրյան |
- ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
Մ. Ապրեսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ |
Ա. Մելկիկյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ |
Տ. Մելքոնյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վաչության պետ |
Տ. Սահակյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ |
Կ. Փահլևանյան | -ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և վերլուծության վարչության պետ |
Դ. Մելքոնյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության վարչության պետի տեղակալ |
Ա. Վարդապետյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ |
Պ. Հովհաննիսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |