Գլխավոր տեղեկություն
Համար
N 186-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.03.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.03.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 2014 թվականի N 186-Ա

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 7-ի N 240-Ա որոշման հավելվածի 1.6-րդ կետը`

Հաստատել բնապահպանական և բնօգտագործման վճարների էլեկտրոնային հաշվարկ-հաշվետվությունների ներդրման միջոցառումների իրականացման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 14

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

մարտի 14-ի N 186-Ա

որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ–ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

NN

ը/կ

Միջոցառումը

Միջոցառման նպատակը

Կատարողը

Ժամկետը

1

2

3

4

5

1.

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորության ստեղծում

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

2014 թ.

դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

2.

«ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 17-ի N 986 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորության ստեղծում

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

2015 թ.

հունիսի 3-րդ

տասնօրյակ

3.

ՀՀ ֆինանսների նախարարի 2013 թվականի նոյեմբերի 27-ի N 1045-Ն հրամանով հաստատված` բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվության ձևատեսքում փոփոխություններ նախատեսող` ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նախագիծը պետական գրանցման ներկայացնելը

բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորության ստեղծում

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

2015 թ.

սեպտեմբերի 3-րդ

տասնօրյակ

4.

(կետն ուժը կորցրել է 12.03.16 N 148-Ա)

5.

(կետն ուժը կորցրել է 12.03.16 N 148-Ա)

6.

(կետն ուժը կորցրել է 12.03.16 N 148-Ա)

(հավելվածը փոփ. 12.03.16 N 148-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.03.2016, N 148-Ա 13.03.2016, N 186-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան