Գլխավոր տեղեկություն
Համար
N 246-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.03.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.03.23/22(1202) Հոդ.253
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.03.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մարտի 2016 թվականի N 246-Ն

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագրի շրջանակներում «անասնաբուժության մեջ կիրառվող պատվաստանյութեր» գնման առարկաների ձեռքբերումն իրականացնելու է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման N 12 հավելվածում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. մարտի 15
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 3-ի N 246-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

Կոդը

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Միավորի գինը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված
են դրական նշանով,
իսկ նվազեցումները՝ փակագծերում)

քանակը

գումարը
(հազ. դրամ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Բաժին N 04

Խումբ N 02

Դաս N 01

Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում

 

ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ

 

33651257/10

անասնաբուժության մեջ կիրառվող պատվաստանյութեր

ԲԸԱՀ

դոզա

   

(40 698.8)

33651257/9

անասնաբուժության մեջ կիրառվող պատվաստանյութեր

ՇՀ

դոզա

200

(210 506)

(42 101.2)

33651257/11

անասնաբուժության մեջ կիրառվող պատվաստանյութեր

ԲԸԱՀ

դոզա

11,8

1 000 000

11 800.0

33651257/12

անասնաբուժության մեջ կիրառվող պատվաստանյութեր

ԲԸԱՀ

դոզա

14,2

5 000 000

71 000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան