Գլխավոր տեղեկություն
Համար
N 401-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.05.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.05.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մայիսի 2016 թվականի N 401-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 67-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման միջոցառումների մասին» N 67-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Ա. Երիցյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար (հանձնաժողովի նախագահ)» բառերը փոխարինել «Դ. Լոքյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար (հանձնաժողովի նախագահ)» բառերով.

2) «Ս. Սահակյան» բառերը փոխարինել «Գ. Գյոզալյան» բառերով.

3) «Ֆ. Ցոլակյան» բառերը փոխարինել «Հ. Սիմոնյան» բառերով.

4) «Ռ. Ալավերդյան» բառերը փոխարինել «Ա. Բադալյան» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մայիսի 12

Երևան