ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2015 թվականի |
թիվ 50 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԻՊԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության 3-րդ կետի իրագործման նպատակով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 9-րդ հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի» 1-ին հավելվածի 39-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի բովանդակության և տիպային կառուցվածքի վերաբերյալ առաջարկությունները։
2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության այն տեխնիկական կանոնակարգերի նախագծերի առնչությամբ, որոնց մշակումն սկսվել է մինչև սույն Որոշումն ուժի մեջ մտնելը, սույն Որոշմամբ հաստատված առաջարկությունները կիրառվում են պայմանով, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և չեղարկման կարգի վերաբերյալ» հիմնադրույթով նախատեսված ներպետական համաձայնեցման ընթացակարգերը սույն Որոշումն ուժի մեջ մտնելու դրությամբ ավարտված չեն։
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Վ. Դիլ |
Ի. Շուվալով |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|