Գլխավոր տեղեկություն
Համար
N 367-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.04.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.04.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 ապրիլի 2016 թվականի N 367-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՎԱՆԱՁՈՐԻ «ԳԼՈՐԻԱ» ԿԱՐԻ ՖԱԲՐԻԿԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «Վանաձորի «ԳԼՈՐԻԱ» կարի ֆաբրիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` հավելվածով սահմանված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ներմուծված (ներմուծվող) և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 833-Ա որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 24-ի N 752-Ա որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 1485-Ն որոշմամբ երկարաձգված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետով սահմանված արտոնությունը տարածվում է «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ներմուծված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 833-Ա որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 24-ի N 752-Ա որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 1485-Ն որոշմամբ սահմանված ժամկետները լրանալուց հետո ծագած հարաբերությունների վրա, իսկ նոր ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի համար` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից.

2) սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների նկատմամբ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգը կիրառվում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը մաքսատուրքի վճարման լրիվ պայմանական ազատմամբ.

3) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. ապրիլի 12

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

ապրիլի 6-ի N 367-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան