Basic information
Number
N 1608-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (31.12.2003-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2003.12.30/64(299) Հոդ.1298
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
27.11.2003
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
03.12.2003
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
15.12.2003
Effective date
31.12.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

15 դեկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 2003 թվականի N 1608-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված կարգի`

ա) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված անշարժ գույքի օտարման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ` վարչություն) ներկայացմամբ` կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի համաձայնությամբ:

Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված հիմնական միջոցների (բացառությամբ անշարժ գույքի) օտարման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու վարչության եզրակացությամբ».

բ) 8-րդ կետում «5-25 մլն դրամ» բառերը փոխարինել «5-15 մլն դրամ» բառերով.

գ) 9-րդ կետում «25 մլն դրամից» բառերը փոխարինել «և 15 մլն դրամից» բառերով.

դ) 11-րդ կետի «վարչության «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերը փոխարինել «վարչությունը» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. դեկտեմբերի 3
Երևան

 

 



Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation