ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2016 թվականի N 269-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԻՉ ՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետն ու «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`
1) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու միջոցով, ապահովել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կանոնադրական կապիտալի ավելացումը` բաժնետոմսերի անվանական արժեքն ավելացնելով մինչև 2016 թվականի մարտի 30-ը` սույն որոշման 3-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված 460,080.0 հազ. դրամի հաշվին.
2) ապահովել սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումն այդ նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միջոցներն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում:
2. Սահմանել, որ ընկերության կանոնադրության փոփոխությունը պետական գրանցման ներկայացնելու հետ կապված և այլ ծախսերն իրականացվելու են ընկերության միջոցների հաշվին:
3. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու միջոցով, կանոնադրական կապիտալն ավելացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը 2016 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 460,080.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):
4. Առաջարկել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենին ընկերության սեփական միջոցների հաշվին ձեռք բերել 61.344 հատ DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր, և դրանք անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո 10 օրվա ընթացքում ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Սոցիալապես անապահով ընտանիքներին DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխման կարգը հաստատելու մասին» N 1532-Ն որոշման մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու մասին:
6. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մարտի 18 Երևան |
Հավելված N 1 |
Հավելված N 2 |
Հավելված N 3 |
Հավելված N 4 |
Հավելված N 5 |
Հավելված N 6 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|