Գլխավոր տեղեկություն
Համար
N 249-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.03.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.03.23/22(1202) Հոդ.256
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.01.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունվարի 2016 թվականի N 249-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1330-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 891-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով.

«3. Սույն որոշումը գործում է մինչև սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգին համապատասխան՝ 2016 թվականի հունվար ամսվա վիճակահանության արդյունքում շահող կտրոններ տիրապետողներին 2016 թվականի փետրվար ամսվա ընթացքում պարգևավճարների տրամադրումը:».

2) որոշմամբ հաստատված՝ հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգում`

ա. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«2016 թվականի փետրվար և հաջորդող ամիսներին վիճակահանություններ չեն անցկացվի:»,

բ. 10-րդ կետը «հիմնադրամը» բառից հետո լրացնել «մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով,

գ. 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 891-Ն որոշմամբ հաստատված՝ հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգին համապատասխան ձևավորված պարգևավճարների հիմնադրամի պարգևավճարները համարվում են սույն որոշմամբ նախատեսված պարգևավճարների հիմնադրամի պարգևավճարներ:»,

դ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.

«10.1. 2016 թվականի հունվարի 1-ից հետո պարգևավճարների հիմնադրամը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պարգևավճարներով չի համալրվի:»,

ե. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին կետով.

«11.1. Վիճակահանության պարգևավճարների հիմնադրամից 2015 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում տրամադրված շահող կտրոններ տիրապետողներին պարգևավճարների տրամադրումից հետո հաջորդող ամիսներին պարգևավճարներ չեն տրամադրվի:»,

զ. 12-րդ կետի վերջին պարբերությունում «Որևէ» բառը փոխարինել «Մինչև 2015 թվականի նոյեմբեր ամիսը որևէ» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով բազմաֆունկցիոնալ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով վիճակահանության կազմակերպման, անցկացման, պարգևավճարների տրամադրման կարգն ու հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանություն անցկացնող հանձնաժողովի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 891-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) վերնագրից հանել «ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1330-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ» բառերը.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը.

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով.

«5. Սույն որոշումը գործում է մինչև սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգին համապատասխան՝ 2016 թվականի հունվար ամսվա վիճակահանության արդյունքում շահող կտրոններ տիրապետողներին 2016 թվականի ապրիլ ամսվա ընթացքում պարգևավճարների տրամադրումը:».

4) որոշմամբ հաստատված՝ հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով բազմաֆունկցիոնալ հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով վիճակահանության կազմակերպման, անցկացման, պարգևավճարների տրամադրման կարգում`

ա. 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) 2016 թվականի փետրվար և հաջորդող ամիսներին վիճակահանություններ չեն անցկացվի:»,

բ. 8-րդ կետի 1-ին ենթակետը «հաշվին» բառից հետո լրացնել «՝ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով,

գ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.

«3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1330-Ն որոշմամբ հաստատված՝ հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգով նախատեսված պարգևավճարների հիմնադրամից փոխանցված պարգևավճարներից:»,

դ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին կետով.

«8.1. 2016 թվականի հունվարի 1-ից հետո վիճակահանության պարգևավճարների հիմնադրամը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պարգևավճարներով չի համալրվի:»,

ե. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1-ին և 2-րդ ենթակետով.

«1) սույն կետում նշված կարգով մինչև 2016 թվականի փետրվար ամիսը (նշված ամիսը ներառյալ) տրամադրված շահած կտրոնների համար, եթե ներկայացված շահած կտրոնների քանակը գերազանցում է պարգևավճարների հիմնադրամում առկա պարգևավճարների քանակը, պարգևավճարները տրամադրվում են շահած կտրոնների վրա արտացոլված գործարքի առավելագույն արժեք ունեցող շահած կտրոններ ներկայացրած ֆիզիկական անձանց.

2) սույն կետին համապատասխան գործարքի նույն արժեքն ունեցող և պարգևավճարների քանակը գերազանցող շահած կտրոններ տիրապետող անձանց պարգևավճարները տրամադրվում են հանձնաժողովի սահմանած կարգով սույն ենթակետում նշված շահած կտրոնների միջև իրականացված լրացուցիչ վիճակահանության արդյունքներով:»,

զ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին կետով.

«9.1. Վիճակահանության պարգևավճարների հիմնադրամից 2016 թվականի փետրվար ամսվա ընթացքում տրամադրված շահած կտրոններ տիրապետողներին պարգևավճարների տրամադրումից հետո պարգևավճարներ չեն տրամադրվի:»,

է. 10-րդ կետի 1-ին ենթակետում «2015 թվականի դեկտեմբեր» բառերը փոխարինել «2016 թվականի փետրվար» բառերով, իսկ 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) 2016 թվականի մարտ և հաջորդող ամիսներին տրամադրված ՀԴՄ կտրոններով պարգևավճարներ չեն տրամադրվի:»,

ը. 11-րդ կետի առաջին պարբերությունն առաջին «հաշվին» բառից հետո լրացնել «՝ դրանց առկայության դեպքում» բառերով, իսկ երկրորդ պարբերությունում «Որևէ» բառը փոխարինել «Մինչև 2016 թվականի հունվար ամիսը որևէ» բառերով,

թ. 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.

«5) պարգևավճարների հիմնադրամում առկա պարգևավճարների քանակը գերազանցող շահած կտրոններ:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. մարտի 15
Երևան