ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-ի «ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ԵՎ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՆՀ-1164-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Գրականության և արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագրի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Գրականության և արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնախմբերի պահպանման, մրցանակաբաշխության կազմակերպման, մրցանակների մաս կազմող վկայագրերի, կրծքանշանների պատրաստման և դրամական պարգևների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական բյուջեի` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ծախսերի մասում սահմանված կարգով նախատեսում է համապատասխան միջոցներ:»:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|