Գլխավոր տեղեկություն
Համար
N 112-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.2016-16.03.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.03.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 2 մարտի 2016 թվականի N 112-Ա

 

Հայաստանի Հանրապետության ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական հինգերորդ նիստին մասնակցելու նպատակով 2016 թվականի մարտի 2-5-ը Հունաստանի Հանրապետություն (Աթենք) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Հունաստանի Հանրապետություն (Աթենք) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Արմեն Մելկիկյանինը, Մեխակ Ապրեսյանինը, Տիգրան Մելքոնյանինը, Տիգրան Սահակյանինը և Դավիթ Մելքոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Կարեն Նազարյանինը և Պարույր Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Անահիտ Վարդապետյանինը` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Արկադի Խաչատրյանի՝ Հունաստանի Հանրապետություն (Աթենք) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարեն Նազարյանի՝ Հունաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մարտի 2

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

մարտի 2-ի N 112-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2016 ԹՎԱԿԱՆԻ մարտի 2-5-Ը Հունաստանի Հանրապետություն մեկնող Հայաստանի Հանրապետության ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Կ. Նազարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)

Ա. Խաչատրյան

- ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)

Մ. Ապրեսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ

Ա. Մելկիկյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ

Տ. Մելքոնյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վաչության պետ

Տ. Սահակյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ

Դ. Մելքոնյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության վարչության պետի տեղակալ

Ա. Վարդապետյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ

Պ. Հովհաննիսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.03.2016, N 168-Ա 16.03.2016, N 112-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան