Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-205-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.04.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.04.20/33(1213) Հոդ.343
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.04.2016
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԻՆՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

   

Հարցի անվանումը

 

Կոդը և հեղինակները

 

1.

 

«ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին

 

Կ-948-17.02.2016-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

2.

 

«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

 

Կ-952-19.02.2016-ՍՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

3.

 

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

Կ-902-24.11.2015-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

4.

 

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

Կ-931-11.01.2016-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

5.

 

ա) «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

 

Պ-940-03.02.2016, 01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` Էդմոն Մարուքյան

 
   

բ) «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

 

Պ-9401-03.02.2016, 01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` Էդմոն Մարուքյան

 
   

գ) «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

Պ-9402-03.02.2016, 01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` Էդմոն Մարուքյան

 
   

դ) «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

 

Պ-9403  -03.02.2016, 01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` Էդմոն Մարուքյան

 

6.

 

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին

 

Պ-942-04.02.2016, 01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակներ` Հովհաննես Սահակյան,
Վահրամ Մկրտչյան, Լևոն Մարտիրոսյան

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

Հարցի անվանումը

 

  Կոդը և հեղինակները

1.

 

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2015 թվականի տարեկան հաշվետվություն

 

973-31.03.2016-ՖՎ

 

2.

 

Հայաստանի Հանրապետության դատախազության 2015 թվականի գործունեության մասին հաղորդումը

 

974-01.04.2016-

 

3.

 

ա) «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

 

Կ-975-01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
   

բ) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

 

Կ-9751-01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

4.

 

ա) Պրոբացիայի մասին

 

Կ-976-01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
   

բ) Պրոբացիայի պետական ծառայության մասին

 

Կ-9761-01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
   

գ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

 

Կ-9762-01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
   

դ) Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

 

Կ-9763-01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
   

ե) Վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

 

Կ-9764-01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
   

զ) «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

Կ-9765-01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
   

է) «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

 

Կ-9766-01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
   

ը) «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

 

Կ-9767-01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
   

թ) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին

 

Կ-9768-01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
   

ժ) «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

 

Կ-9769-01.04.2016-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

5.

 

Միջազգային պայմանագրերի վավերացում.

 
 

1.

 

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագիր

 

Ն-967-22.03.2016-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

2.

 

Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Երևանում ստորագրված «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիր

 

Ն-968-22.03.2016-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Գ. Սահակյան


4 ապրիլի 2016 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-205-Ն