Գլխավոր տեղեկություն
Համար
N 865-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (17.03.2016-24.03.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.08.12/50(1139) Հոդ.731
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.07.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 2015 թվականի N 865-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՆՀԱՅՏ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐՆ ՈՒ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 502-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 249-րդ հոդվածի 6-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը` հայերենով և ռուսերենով` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված ապրանքների չափաքանակները գերազանցող քանակով Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքների ներմուծման («ТТ ТС» դասակարգչով «տարանցում» ընթացակարգով` բացառությամբ օդային փոխադրումների) դեպքում մաքսային մարմինների կողմից ապրանքների՝ սույն որոշմամբ սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները գերազանցելու հանգամանքը հայտնի դառնալու օրն առձեռն կամ փոստային եղանակով ծանուցումը հանձնվում է ֆիզիկական անձին` մինչև ներմուծման ամսվան հաջորդող ամսվա 20-ը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ:

3. Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված ապրանքների չափաքանակները գերազանցող քանակով Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների հարկման բազան որոշվում է «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

4. Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված ապրանքների չափաքանակները գերազանցող քանակով Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների հարկման բազան որոշվում է Մաքսային միության մաքսային օրենսգրքին համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների համար հարկերը վճարվում են ներմուծվող ապրանքների` սույն որոշման N 1 հավելվածով սահմանված չափաքանակները գերազանցող մասի համար:

6. Սույն որոշման դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության տարածք ժամանակավոր ներմուծվող ապրանքների վրա:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի «Օտարերկրյա անձանց կողմից «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար», «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» և «Վերաներմուծում» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակնհայտ առևտրային քանակության ապրանքների բնաիրային չափերը սահմանելու մասին» N 502-Ն որոշումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 6
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 30-ի N 865-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՆՀԱՅՏ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ

 

Ապրանքի ծածկագիրն ըստ
ԱՏԳ ԱԱ-ի

Ապրանքի համառոտ բնութագիրը

Սույն չափը գերազանցող մասը համարվում է ապրանքների ակնհայտ առևտրային քանակություն

01

Կենդանի կենդանիներ

3 հատ

0105

Ընտանի կենդանի թռչուններ, հավեր, բադեր, սագեր, հնդկահավեր

50 թև

02

Միս և մսի սննդային ենթամթերքներ

30 կգ

03

Ձկներ և խեցգետնանմաններ, կակղամորթեր և ջրային այլ անողնաշարավորներ

30 կգ

0301-0304, 0306

Ձկներ, ծովամթերք (բացառությամբ թառափազգի ձկների խավիարի)

5 կգ

0301 11 000 և 0301 19 000

Կենդանի դեկորատիվ ձուկ

2 հատ` յուրաքանչյուր տեսակից, 10 հատից, բայց ոչ ավելի

04

Կաթնամթերքներ, թռչնի ձու, բնական մեղր, կենդանական ծագման սննդամթերքներ` այլ տեղում չհիշատակված կամ չներառված

30 կգ

0407

Թռչնի ձու կեղևով, թարմ, պահածոյացված կամ եփած

150 հատ

0408 11

Ձվի դեղնուց՝ չորացրած

1 կգ

05

Կենդանական ծագում ունեցող մթերքներ` այլ տեղում չհիշատակված կամ չներառված

3 կգ

06

Կենդանի ծառեր և այլ բույսեր, սոխուկներ, արմատներ և բույսերի նմանատիպ այլ մասեր, կտրված ծաղիկներ և դեկորատիվ կանաչ

5 հատ` յուրաքանչյուր տեսակից
կամ
2 կգ

07

Բանջարեղեն և որոշ ուտելի արմատապտուղներ և պալարապտուղներ

50 կգ յուրաքանչյուր տեսակից

08

Ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային մշակաբույսերի և սեխի կեղևներ և կճեպներ

50 կգ յուրաքանչյուր տեսակից

09

Սուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և համեմունքներ

5 կգ

10

Հատիկաբույսեր

50 կգ

11

Ալրաղացաձավարային արդյունաբերության արտադրանք, ածիկ, օսլա, ինուլին, հացահատիկային սոսնձանյութ

50 կգ

12

Յուղատու սերմեր և պտուղներ, այլ սերմեր, պտուղներ և հատիկներ, դեղաբույսեր, բույսեր տեխնիկական նպատակների համար, ծղոտ և անասնակեր

20 կգ

1206 00

Արևածաղկի սերմեր` ամբողջական կամ կտրտած

50 կգ

1207

Այլ յուղատու բույսերի սերմեր և պտուղներ, ամբողջական կամ կտրտած

50 կգ

13

Դոժխեժ բնական չմաքրված, բուսախեժեր, խեժեր և այլ բուսական հյութեր և լուծամզուքներ (էքստրակտներ)

3 կգ

1302 11 000 0

Ափիոն

0

14

Հյուսածո արտադրանքի պատրաստման համար բուսական նյութեր, բուսական ծագում ունեցող այլ մթերքներ` այլ տեղում չհիշատակված կամ չներառված

5 կգ

15

Կենդանական կամ բուսական ծագում ունեցող ճարպեր և յուղեր և դրանց ճեղքումից ստացվող նյութեր, պատրաստի սննդայուղեր, բուսական կամ կենդանական ծագում ունեցող մոմեր

25 կգ

16

Պատրաստի մթերքներ մսից, ձկից կամ խեցգետնանմաններից, կակղամորթերից կամ ջրային այլ անողնաշարավորներից

20 կգ

1604 31 000 0,
1604 3200

Թառափազգի ձկների խավիար և դրա փոխարինիչներ

250 գր

17

Շաքար և հրուշակեղեն շաքարից

10 կգ

1701

Շաքար

50 կգ

170410

Ծամոն, պատված կամ չպատված շաքարով

1 կգ

18

Կակաո և դրանից մթերքներ

10 կգ

19

Պատրաստի մթերքներ հացաբույսերի հատիկներից, ալյուրից, օսլայից կամ կաթից, հրուշակեղենի արտադրանք ալյուրից

15 կգ

1902

Մակարոնային արտադրանք, ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված, միջուկով (մսից կամ այլ մթերքներից) կամ առանց խորիզի, կամ պատրաստված այլ եղանակով` ինչպիսիք են սպագետին, մակարոնը, լապշան, եղջյուրիկները, ռավիոլին, կաննելլոնին, կուսկուսը` սննդի մեջ օգտագործման համար պատրաստի կամ ոչ պատրաստի վիճակում

10 կգ

1904

Պատրաստի սննդամթերք, ստացված հացաբույսերի հատիկների կամ հացահատիկային մթերքների փքեցմամբ կամ բովմամբ (օրինակ՝ եգիպտացորենի փաթիլները), հատիկաբույսեր` հատիկի կամ փաթիլների տեսքով (բացի եգիպտացորենի հատիկից)` այլ եղանակով մշակված (բացառությամբ մանր և խոշոր աղացված ալյուրի, ձավարի) նախապես խաշված կամ այլ եղանակով պատրաստված, այլ տեղում չհիշատակված կամ չներառված

5 կգ

1905 31,
1905 32

Քաղցր չոր թխվածքաբլիթ, վաֆլի և վաֆլու շերտեր

5 կգ

20

Մթերք` բանջարեղենի, մրգերի, ընկույզների կամ բույսերի այլ մասերի վերամշակումից ստացվող

10 կգ

21

Սննդամթերք` տարբեր

5 կգ

2102

Խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ)

2 կգ

22

Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ

2 լիտր կամ 1 շիշ, եթե շշի տարողությունը 2 լ-ից ավելի է

23

Սննդաարդյունաբերության մնացորդներ և թափոններ, կենդանիների համար պատրաստի կերեր

5 կգ

24

Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինողներ

1 կգ

2402

Սիգարներ, ծայրը կտրած սիգարներ, սիգարելլաներ (բարակ սիգարներ) և սիգարետներ` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով`
սիգարներ`
սիգարելլաներ
սիգարետներ (ֆիլտրով կամ առանց ֆիլտրի)

10 հատ
400 հատ
400 հատ

25

Աղ, ծծումբ, հող և քար, ծեփագործական նյութեր, կիր և ցեմենտ

5 կգ (1 հատ անկախ քաշից)

2515

Մարմար, տրավերտին կամ կրաքարային տուֆ, էկաուսին և այլ կրաքարեր հուշարձանների կամ շինարարության համար 2,5 գ/սմ3 կամ ավելի տեսակարար կշռով, և ալեբաստր, խոշոր կոտորակված կամ չկոտորակված, սղոցված կամ չսղոցված, կամ այլ եղանակով բլոկների կամ ուղղանկյուն (ներառյալ` քառակուսի) սալերի մասնատված

1 հատ
մեկ հուշարձան պատրաստելու համար

2516

Գրանիտ, ծիրանաքար, բազալտ, ավազաքար և այլ քարեր` հուշարձանների կամ շինարարության համար, խոշոր կոտորակված կամ չկոտորակված, սղոցված կամ չսղոցված, կամ այլ կերպ բլոկների կամ ուղղանկյուն (ներառյալ` քառակուսի) սալերի մասնատված

1 հատ
մեկ հուշարձան պատրաստելու համար

26

Հանքաքար, մոխիր, խարամ

0

27

Հանքային վառելիք, նավթ և նավթավերամշակման արտադրանք, բիտումացված նյութեր, հանքային մոմեր

50 կգ

2710 12 41,
2710 19 42

Բենզին և դիզելային վառելիք

10 լիտր

271220

Պարաֆին

2 կգ

28

Անօրգանական քիմիայի արտադրանք, թանկարժեք մետաղների, հազվագյուտ մետաղների, ռադիոակտիվ տարրերի (էլեմենտների) և իզոտոպների օրգանական և անօրգանական միացություններ

0

29

Օրգանական քիմիական միացություններ

0

30

Դեղագործական արտադրանք

5 անվանում` յուրաքանչյուրից երեքական սպառողական փաթեթ, եթե փաստաթղթերով հիմնավորված չէ բուժման կուրսի համար անհրաժեշտ ավելի մեծ քանակ

31

Պարարտանյութեր

50 կգ

32

Դաբաղման և ներկման լուծամզուքներ (էքստրակտներ), տանիններ և դրանց ածանցյալներ, ներկանյութեր, պիգմենտներ և այլ ներկող նյութեր, ներկեր ու լաքեր, մածիկներ և այլ մաստիկա, թանաք, տպագրական ներկ, տուշ

10 կգ

33

Եթերայուղեր և ռետինոիդներ, օծանելիքային, կոսմետիկական և հարդարման միջոցներ

1 կգ կամ 20 հատ

3303 00

Օծանելիք և հարդարաջուր

5 հատ` յուրաքանչյուրից

3304

Կոսմետիկական, դիմահարդարման և մաշկի խնամքի համար միջոցներ (բացի դեղամիջոցներից), ներառյալ միջոցներ` արևաթխության համար կամ արևաթխության դեմ, մանիկյուրի և պեդիկյուրի միջոցներ

6 հատ` յուրաքանչյուր ապրանքային ենթադիրքից

3305

Միջոցներ մազերի համար

6 հատ` յուրաքանչյուր ապրանքային ենթադիրքից

3306

Բերանի խոռոչի և ատամների հիգիենայի միջոցներ, ներառյալ ատամնապրոթեզների ֆիքսացման փոշիներն ու մածուկները, միջատամային տարածքները մաքրելու թելեր, անհատական փաթեթավորմամբ, մանրածախ վաճառքի համար

6 հատ` յուրաքանչյուր ապրանքային ենթադիրքից, բայց 10 հատից ոչ ավելի

3307

Միջոցներ` սափրվելուց առաջ կամ հետո օգտագործելու համար, անհատական օգտագործման հոտազերծիչներ, լոգանքի բաղադրություններ, մազահեռացման միջոցներ և այլ պարֆյումերային, կոսմետիկական և հարդարման միջոցներ` այլ տեղերում օգտագործելու համար, բուրումնավետ, հականեխիչ հատկություններով կամ առանց դրանց

6 հատ` յուրաքանչյուր ապրանքային ենթադիրքից, բայց 10 հատից ոչ ավելի

34

Օճառ, մակերևութային ակտիվ օրգանական նյութեր, լվացող միջոցներ, օծող նյութեր, արհեստական և պատրաստի մոմանյութեր, մաքրման կամ փայլեցման համար բաղադրություններ, մոմեր և նմանատիպ արտադրանք, ծեփման համար մածուկներ, պլաստիլին, «ատամնաբուժական մոմ» և գիպսի հիմքով ատամնաբուժական բաղադրություններ

5 կգ` յուրաքանչյուր ապրանքային ենթադիրքից, բայց 10 հատից ոչ ավելի

35

Սպիտակուցային նյութեր, վերափոխված (մոդիֆիկացված) օսլաներ, սոսինձներ, խմորիչներ (ֆերմենտներ)

5 կգ

36

Պայթուցիկ նյութեր, պիրոտեխնիկական արտադրանք, լուցկի, հրակիր համահալվածքներ, որոշ այրվող նյութեր

0

3605 00 000 0

Լուցկի` բացառությամբ 3604 ապրանքային դիրքի պիրոտեխնիկական արտադրանքի

100 տուփ

37

Լուսանկարչական և կինո-ապրանքներ

30 հատ կամ 200 մ կամ 5 կգ

38

Քիմիական այլ արտադրանք

3 կգ

3808 91

Ինսեկտիցիդներ

1 կգ

3808 92

Ֆունգիցիդներ

1 կգ

3808 93

Հերբիցիդներ

1 կգ

3808 94

Ախտահանիչ միջոցներ

5 կգ

3819 00 000 0

Արգելակային հիդրավլիկական հեղուկներ և այլ պատրաստի հեղուկներ` հիդրավլիկական փոխանցումների համար

5 կգ

39

Պլաստմասսա և պլաստմասսայե արտադրանք

20 կգ

3917

Պլաստմասսայե խողովակներ, փողրակներ, ճկափողեր և դրանց կցամասեր (օրինակ` միացումներ, արմունկներ, կցաշուրթեր)

30 կգ

3918

Հատակի պլաստմասսայե ծածկույթ, ինքնակպչուն կամ ոչ ինքնակպչուն, գլանափաթեթով կամ շերտավոր պատերի կամ առաստաղի պլաստմասսայե ծածկույթ, տվյալ խմբի
9-րդ ծանոթությունում նշված

100 մ2

3922

Պլաստմասսայե լոգնոցներ, ցնցուղներ, կոնքեր ջրի հոսքի համար, կոնքեր լվացվելու համար, բիդեներ, զուգարանակոնքեր, դրանց համար նստոցներ ու կափարիչներ, ջրաթափ բաքեր և համանման սանիտարատեխնիկական ապրանքներ

1 հատ` յուրաքանչյուրից

3924

Պլաստմասսայե ճաշի և խոհանոցային սպասք, տնային գործածության այլ իրեր և հարդարման առարկաներ

14 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի

3926

Պլաստմասսայե այլ իրեր և 3901-3914 ապրանքային դիրքերի այլ նյութերից իրեր

6 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից, բայց 12 հատից ոչ ավելի

40

Կաուչուկ, ռետին և դրանցից իրեր

2 կգ կամ 10 հատ

4011, 4012, 4013

Օդաճնշական ռետինե անվադողեր, դողածածկաններ և ռետինե օդախցիկներ

5 հատ` յուրաքանչյուր դիրքից

4014

Հիգիենայի կամ դեղագործական արտադրանք (ներառյալ` ծծակները)` վուլկանացված ռետինից, բացի կարծր ռետինից

10 հատ

4015

Հագուստ և դրա պարագաներ (ներառյալ ձեռնոցները, թաթմանները, կիսաձեռնոցները) վուլկանացված ռետինից` տարբեր նպատակների համար

6 զույգ

4016 91 000 0

Հատակի ռետինե ծածկոցներ և գորգիկներ

4 հատ

4016 92 000 0

Գրասենյակային ռետիններ (լաստիկներ)

20 հատ

41

Անմշակ կաշվե հումք (բացի բնական մորթուց) և կաշի

5 հատ կամ 10 մ2

42

Իրեր կաշվից, թամբի սարքեր և լծասարքեր, ճամփորդական պարագաներ, կանացի պայուսակներ և դրանց համանման ապրանքներ, կենդանիների աղիներից իրեր (բացի շերամաորդի մանրաթելից)

4 հատ` յուրաքանչյուրից, բայց 10 հատից ոչ ավելի

43

Բնական և արհեստական մորթի, դրանից իրեր

4 հատ տարբեր

44

Փայտանյութ և դրանից արտադրատեսակներ, փայտածուխ

 2մ3 կամ 200 կգ

441400

Նկարների, հայելիների և նմանատիպ այլ իրերի փայտե շրջանակներ

6 հատ

441900

Ճաշի և խոհանոցային փայտե պարագաներ

12 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի

4420

Փայտե դրվագազարդ, փորագրված իրեր, արկղեր, ոսկերչական իրերի, դանակ-պատառաքաղների և համանման այլ իրերի համար, փայտե արձանիկներ և դեկորատիվ այլ իրեր, 94 խմբում չնշված կահույքի փայտե առարկաներ

12 հատ

45

Խցան և դրանից իրեր

1 կգ

46

Ծղոտից և հյուսելու համար այլ նյութերից իրեր, զամբյուղային և հյուսածո իրեր

6 հատ` յուրաքանչյուր ապրանքային դիրքից, բայց ոչ ավելի 12 հատից

47

Խյուս` փայտանյութից կամ այլ թելքավոր ցելյուլոզային նյութերից, վերականգնված թուղթ կամ ստվարաթուղթ (թղթի թափոններ)

3 կգ

48

Թուղթ և ստվարաթուղթ, իրեր թղթե զանգվածից, թղթից կամ ստվարաթղթից

10 կգ

4814

Պաստառի թուղթ և պատի այլ ծածկույթ, թափանցիկ թուղթ պատուհանների համար

20 կգ

49

Տպագրված գրքեր, թերթեր, պոլիգրաֆիական արդյունաբերության վերարտադրություններ և այլ արտադրանք, ձեռագրեր, մեքենագիր տեքստեր և պլաններ

10 կգ

490191000 0

Բառարաններ, հանրագիտարաններ և դրանց սերիական թողարկումներ

յուրաքանչյուր հրատարակությունից 1 օրինակ

490510000 0

Գլոբուսներ

2 հատ

50

Մետաքս

6 կգ կամ 30 մ2

51

Բուրդ, կենդանիների նուրբ կամ կոշտ մազ, ձիու մազից մանվածք և գործվածք

10 կգ կամ 30 մ2

52

Բամբակ

6 կգ կամ 30 մ2

53

Այլ բուսական տեքստիլ թելեր, թղթե թելեր և գործվածք թղթե թելերից

6 կգ կամ 30 մ2

54

Քիմիական թելեր

6 կգ կամ 30 մ2

55

Քիմիական մանրաթելեր

6 կգ կամ 30 մ2

56

Բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք և չգործված կտորեղեն, հատուկ մանվածք, լարաններ, ճոպաններ, պարաններ

6 կգ

57

Գորգեր և հատակի այլ մանածագործական ծածկոցներ

24 մ2

58

Հատուկ գործվածքներ, թափակար նրբախավով գործվածքներ, ժանյակներ, գոբելեններ, զարդարման նյութեր, ասեղնագործվածքներ

30 մ2

5804 10

Շղարշ և այլ ցանցահյուս պաստառներ

15 կգ

5805 00 000 0

Որմնագորգեր ձեռքով գործված` բելգիական, օբյուսոնյան, բովե և համանման որմնագորգերի տիպի և որմնագորգեր ասեղով կարված պատրաստի կամ ոչ պատրաստի (օրինակ` հարթակարով, խաչկարով)

20 կգ

5806

Նեղ գործվածքներ, բացի 5807 ապրանքային դիրքի արտադրատեսակներից

5 կգ

5807

Պիտակներ, խորհրդանշաններ և համանման իրեր տեքստիլ նյութերից` կտորներով, ժապավեններով կամ ըստ չափերի ձևված, բայց չասեղնագործված

0,5 կգ

5808

Երիզներ, դրվագման նյութեր, առանց ասեղնագործվածքի, բացի մեքենայական կամ ձեռքով հյուսվածքի, վրձինիկներ, ծոպագնդիկներ և համանման իրեր

2 կգ

5809 00 000 0

Գործվածքներ մետաղական թելերից և գործվածքներ մետաղացված թելերից` 5605 ապրանքային դիրքի, օգտագործվող հագուստեղենում, որպես կահույքի գործվածք կամ համանման նպատակներով, այլ տեղում չհիշատակված կամ չներառված

10 կգ

5810

Ասեղնագործություն` կտորներով, ժապավենների տեսքով կամ առանձին նախադրվագի տեսքով

3 կգ

59

Մանածագործական նյութեր, ներծծված ծածկույթով կամ երկտակված, տեխնիկական նշանակության մանածագործական արտադրանք

60 մ2

5906

Մանածագործական նյութեր` ռետինացված, բացի 5902 ապրանքային դիրքի նյութերից

3 կգ

5908 00 000 0

Մանածագործական տեքստիլ պատրույգներ` լամպերի, նավթավառների, կրակվառիչների, մոմերի և համանման այլ իրերի համար, գազային լամպերի շիկացման ցանցեր և խողովակաձև կտավ` շիկացման ցանցի համար` ներծծված կամ չներծծված

3 կգ

5909 00

Տեքստիլ խողովակներ և համանման տեքստիլ փողրակներ տակդիրով, շրջակարվածքով կամ այլ նյութերից, պարագաներով կամ առանց դրանց

20 կգ

5910 00 000 0

Հոսքագծային ժապավեններ և հաղորդակի փոկեր կամ բելտինգ, տեքստիլ նյութերից, ներծծված կամ չներծծված, ծածկույթով կամ առանց ծածկույթի, պլաստմասսայով կրկնակված կամ չկրկնակված կամ մետաղով կամ այլ նյութերով զրահապատված

20 կգ

5911

Տեքստիլ նյութեր և առարկաներ` տեխնիկական նպատակների համար, հիշատակված 59 խմբի 7-րդ ծանոթությունում

3 կգ

60

Տրիկոտաժե պաստառներ մեքենայագործ կամ ձեռագործ

6 կգ

61

Տրիկոտաժե հագուստի իրեր և պարագաներ մեքենայագործ կամ ձեռագործ

12 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի

6101

Վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ կնգուղավոր, բաճկոններ (ներառյալ դահուկայինը), քամուց, հողմից պաշտպանող և համանման արտադրանք` տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ, տղամարդու կամ տղաների համար, բացի 6103 ապրանքային դիրքի արտադրանքից

2 հատ` յուրաքանչյուրից

6102

Վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ կնգուղավոր, բաճկոններ (ներառյալ դահուկայինը), քամուց, հողմից պաշտպանող և համանման արտադրանք` տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ, կանանց կամ աղջիկների համար, բացի 6104 ապրանքային դիրքի արտադրանքից

2 հատ` յուրաքանչյուրից

6103

Կոստյումներ, լրակազմեր, պիջակներ, բլայզերներ, տաբատներ, կոմբինեզոններ` գոգնոցով և ուսակապերով, բրիջներ, կիսատաբատներ (բացի լողազգեստներից) տղամարդու կամ տղաների համար, տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ

2 հատ` յուրաքանչյուրից

6104

Կոստյումներ, լրակազմեր, ժակետներ, բլայզերներ, շրջազգեստներ, կիսաշրջազգեստներ, կոմբինեզոններ` գոգնոցով և ուսակապերով, բրիջներ, շորտեր, (բացի լողազգեստներից) տրիկոտաժե, մեքենայագործ կամ ձեռագործ կանանց կամ աղջիկների համար

2 հատ` յուրաքանչյուրից

62

Հագուստի իրեր և պարագաներ, բացի մեքենայագործ կամ ձեռագործ տրիկոտաժեղենից

12 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի

6201

Վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ, անձրևանոցներ, բաճկոններ (ներառյալ դահուկայինը), քամուց, հողմից պաշտպանող և համանման արտադրանք, տղամարդու կամ տղաների համար, բացի 6203 ապրանքային դիրքի արտադրանքից

2 հատ` յուրաքանչյուրից

6202

Վերարկուներ, կիսավերարկուներ, թիկնոցներ, անձրևանոցներ, բաճկոններ (ներառյալ դահուկայինը), քամուց, հողմից պաշտպանող և համանման արտադրանք, կանանց կամ աղջիկների համար, բացի 6204 ապրանքային դիրքի արտադրանքից

2 հատ` յուրաքանչյուրից

6203

Կոստյումներ, լրակազմեր, պիջակներ, բլայզերներ, տաբատներ, կոմբինեզոններ` գոգնոցով և ուսակապերով, բրիջներ և շորտեր, կիսատաբատներ (բացի լողազգեստներից) տղամարդու կամ տղաների համար

2 հատ` յուրաքանչյուրից

6204

Կոստյումներ, լրակազմեր, ժակետներ, բլայզերներ, շրջազգեստներ, կիսաշրջազգեստ-տաբատներ, կոմբինեզոններ` գոգնոցով և ուսակապերով, բրիջներ, շորտեր, (բացի լողազգեստներից) կանանց կամ աղջիկների համար

2 հատ` յուրաքանչյուրից

63

Այլ պատրաստի մանածագործական արտադրանք, լրակազմեր, հագուստ և մանածագործական արտադրանք` նախկինում օգտագործված, լաթեղեն

12 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի

6303

Վարագույրներ և անթափանց վարագույրներ, մահճակալի համար եզրազարդ վարագույրներ

30 մ2

6305

Պարկեր և տոպրակներ փաթեթավորման համար

5 կգ

6306

Բրեզենտներ, շվաքարաններ, վրանանման ծածկոցներ, վրաններ, առագաստներ, նավակների վինդսերֆինգների կամ ցամաքային տրանսպորտային միջոցների համար, արևից պաշտպանվելու ծածկեր

2 հատ

6307 20 000 0

Փրկարար բաճկոններ և գոտիներ

2 հատ

64

Կոշկեղեն, զանկապաններ և նմանատիպ իրեր, դրանց մասեր

6 զույգ

6406

Կոշիկի մասեր

2 զույգ` յուրաքանչյուրից

65

Գլխարկներ և դրանց մասեր

6 հատ

6506 99 90

Գլխարկներ այլ, բնական մորթուց

4 հատ

66

Անձրևային հովանոցներ, արևապաշտպան հովանոցներ, ձեռնափայտեր, ձեռնափայտ աթոռներ, ճիպոտներ, ձիավարության մտրակներ և դրանց մասեր

4 հատ` յուրաքանչյուրից, բայց 12 հատից ոչ ավելի

67

Մշակված փետուրներ և բմբուլ, իրեր` փետուրներից կամ բմբուլից, արհեստական ծաղիկներ, մարդու մազերից պատրաստված իրեր

2 կգ

68

Արտադրանք քարից, գիպսից, ցեմենտից, ասբեստից, փայլարից կամ նմանատիպ նյութերից

2 հատ` յուրաքանչյուրից
100 մ2 կամ 50 կգ

6802

Քար, մշակված, հուշարձանների համար

1 հատ մեկ հուշարձան պատրաստելու համար

6804

Երկանաքար, սրաքար, ողորկման շրջաններ և նմանատիպ արտադրատեսակներ առանց շրջանակի, նախատեսված ողորկման, սրման կամ կտրման համար, քարեր ձեռքով սրման կամ ողորկման համար և դրանց մասեր բնական քարից

2 հատ` յուրաքանչյուրից

6809 բացառությամբ՝

Գիպսե կամ դրա հիմքով խառնուրդներից արտադրատեսակներ.
- սալեր, թերթեր, պանելներ, սալիկներ և նույնանման չզարդանկարած արտադրատեսակներ

30 մ2

6809 90 000 0

Գիպսե այլ արտադրատեսակներ

50 կգ

6813 81 000

Արգելակոճղի պահպանակներ

12 հատ

69

Խեցեգործական արտադրատեսակներ

12 հատ` յուրաքանչյուրից, 24 հատից ոչ ավելի

6910

Կոնքեր, լվացարաններ, լոգնոցներ, բիդե, ջրաթափ բաքեր և սանիտարատեխնիկական համանման այլ առարկաներ կերամիկայից

1 հատ` յուրաքանչյուրից

6911

Ճաշի, խոհանոցային և տնտեսական ու հարդարման այլ իրեր` ճենապակուց

12 հատ` յուրաքանչյուրից

6912 00

Ճաշի, խոհանոցային և տնտեսական ու հարդարման այլ իրեր` կերամիկայից, բացի ճենապակուց

12 հատ` յուրաքանչյուրից

6913

Արձանիկներ և դեկորատիվ այլ իրեր` կերամիկայից

6 հատ

6914

Կերամիկական այլ իրեր

12 հատ

70

Ապակի և ապակուց պատրաստված արտադրատեսակներ

24 հատ կամ 2 կգ

7009

Ապակե հայելիներ, շրջանակների մեջ կամ առանց շրջանակների, ներառյալ ետին ընթացքի տեսանելիության հայելիները

4 հատ

7013

Ճաշի և խոհանոցի ապակյա ամանեղեն, հարդարման և գրասենյակային ապակյա պարագաներ, ապակյա արտադրանք` բնակարանի հարդարման կամ համանման նպատակների համար (բացի 7010 կամ 7018 ապրանքային դիրքերի ապրանքներից)

12 հատ` յուրաքանչյուր տեսակից

7015

Ժամացույցի ապակիներ և համանման ապակիներ` տեսողությունը կանոնավորող կամ չկանոնավորող` ակնոցների համար, կորացրած, գոգավոր փոսիկներով կամ նմանատիպ ապրանքներ, օպտիկական չմշակված, ապակյա սնամեջ գնդեր և դրանց սեգմենտներ` նշված ապակիները պատրաստելու համար

4 հատ

7018

Ապակյա ուլունքներ, մարգարիտին, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերին նմանակող ապրանքներ և համանման արդուզարդեր ապակուց, ապրանքներ պատրաստված ապակուց, բացի բիժուտերիան, ապակյա աչքեր` բացի պրոթեզը, արձանիկներ և զարդարարական այլ առարկաներ ապակուց` մշակված զոդալամպով, բացի բիժուտերիան, ապակուց միկրոգնդիկներ` 1 մմ-ից ոչ ավելի տրամագծով

2 կգ

702000

Ապակյա արտադրանք` այլ

1 կգ

7101

Մարգարիտ բնական կամ կուլտիվացված, մշակված կամ չմշակված, սորտավորված կամ չսորտավորված

0,5 կգ, բայց ոչ ավելի քան 25 հազ. դոլարին համարժեք դրամ

7102

Ադամանդ մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված

0

7103

Թանկարժեք (բացի ադամանդից) և կիսաթանկարժեք քարեր, մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված

մինչև 1 կարատ, կամ 1 կարատից բարձր 1 հատ, բայց ոչ ավելի քան 25 հազ. դոլարին համարժեք դրամ

7104

Թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, արհեստական, մշակված կամ չմշակված, սորտավորված կամ չսորտավորված

մինչև 1 կարատ, կամ 1 կարատից բարձր 2 հատ, բայց ոչ ավելի քան 25 հազ. դոլարին համարժեք դրամ

7113
7114
7115
7116

Ոսկյա և արծաթյա իրեր

յուրաքանչյուր դիրքից 3 հատ, բայց ոչ ավելի քան 25 հազ. դոլարին համարժեք դրամ

7117

Ոչ թանկարժեք զարդեղեն (բիժուտերիա)

10 հատ

7118

Մետաղադրամներ

10 հատ

72

Սև մետաղներ

30 կգ

73

Արտադրատեսակներ սև մետաղից

30 կգ

7310

Գլանատակառներ, տակառներ, թմբուկներ, կանիստրներ, արկղեր և նմանատիպ տարողություններ սև մետաղից, ցանկացած նյութի համար (բացի սեղմված և հեղուկ գազից) մինչև 300 լիտր տարողության երեսապատված կամ ջերմամեկուսացված կամ առանց դրանց, բայց առանց մեխանիկական կամ ջերմամեխանիկական սարքավորումների

4 հատ` յուրաքանչյուրից

731100

Տարողություններ սեղմած կամ հեղուկ գազի համար սև մետաղներից

2 հատ

7319

Կարի ասեղներ, գործելու շյուղեր, մախաթներ և հելուններ, դեկեռային ասեղներ և համանման իրեր` ձեռքի աշխատանքի համար, սև մետաղից անգլիական և այլ քորոցներ, այլ ապրանքային դիրքերում չհիշատակված կամ չներառված

10 սպառողական տուփ` յուրաքանչյուրից

7323

Ճաշի, խոհանոցային կամ կենցաղային անհրաժեշտության այլ իրեր և դրանց մասեր` սև մետաղից, մետաղական «բուրդ», խոհանոցային ամանեղենը մաքրելու ճիլոպներ, մաքրելու և փայլեցնելու բարձիկներ, ձեռնոցներ և նման արտադրանք` սև մետաղից

12 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի

732690100 0

Ծխախոտատուփեր, դիմափոշու տուփեր, կոսմետիկայի արկղիկներ և նմանատիպ գրպանի իրեր

4 հատ` յուրաքանչյուրից

7326 90 300 0

Սանդուղքներ և ձեռնասանդուղքներ

2 հատ

74

Պղինձ և արտադրատեսակներ պղնձից

30 կգ

7418 10 100 0

Կենցաղային սարքեր` սնունդ պատրաստելու կամ տաքացնելու համար` ոչ էլեկտրական և դրանց մասեր` պղնձյա

3 հատ` յուրաքանչյուրից, բայց 6 հատից ոչ ավելի

7418

Ճաշի, խոհանոցային կամ այլ արտադրատեսակներ` կենցաղային կարիքների համար և դրանց մասեր` պղնձից, ճիլոպներ` խոհանոցային ամանեղենը մաքրելու համար, բարձիկներ` մաքրելու կամ ողորկելու համար, ձեռնոցներ և համանման արտադրատեսակներ պղնձից, սանիտարատեխնիկական սարքավորումներ և դրանց մասեր` պղնձից

12 հատ` յուրաքանչյուրից, բայց 24 հատից ոչ ավելի

75

Նիկել և արտադրատեսակներ նիկելից

5 կգ

76

Ալյումին և արտադրատեսակներ ալյումինից

10 կգ

7605

Ալյումինե լար

30 կգ

7607

Ալյումինե նրբաթիթեղ (առանց հիմքի կամ թղթի, ստվարաթղթի, պլաստմասսայի, կամ համանման նյութերի հիմքով), հաստությամբ (չհաշված հիմքը) ոչ ավելի 0,2 մմ

3 կգ

7611000000

Գլանատակառներ, բաքեր, տարողություններ և համանման ալյումինե տարողություններ ցանկացած նյութի համար (բացի սեղմված և հեղուկ գազից) 300 լիտր ավելի տարողությամբ, երեսապատված կամ ջերմամեկուսացված կամ առանց դրանց, բայց առանց մեխանիկական կամ ջերմատեխնիկական սարքավորումների

1 հատ

7615

Ճաշի, խոհանոցային կամ այլ արտադրատեսակներ` կենցաղային կարիքների համար և դրանց մասեր` ալյումինից, ճիլոպներ` խոհանոցային ամանեղենը մաքրելու համար, բարձիկներ` մաքրելու կամ ողորկելու համար, ձեռնոցներ և համանման արտադրատեսակներ` ալյումինից, սանիտարատեխնիկական սարքավորումներ և դրանց մասեր` ալյումինից

24 հատ` յուրաքանչյուրից, բայց 72 հատից ոչ ավելի

7615 20 000 0

Սանիտարատեխնիկական սարքավորում և դրա մասեր

2 հատ

7616 10 000 0

Մեխեր, կոճգամներ, պահունդներ (բացի 8305 ապրանքային դիրքում նշվածներից), պտուտակներ, հեղույսներ, մանեկներ, ներպտուտակվող կեռեր, գամեր, երիթներ, երիթակներ, տափօղակներ և համանման իրեր` ալյումինից

30 կգ

78

Կապար և ապրանքներ կապարից

10 կգ

79

Ցինկ և ապրանքներ ցինկից

10 կգ

7905000000

Ցինկե սալեր, թերթեր, շերտեր կամ շերտաթիթեղներ, նրբաթիթեղ

50 կգ

7907 00 000

Այլ արտադրատեսակներ` ցինկից

50 կգ

80

Անագ և ապրանքներ անագից

10 կգ

8007 00

Այլ արտադրատեսակներ` անագից

3 կգ

81

Այլ ոչ թանկարժեք մետաղներ, մետաղակերամիկա, ապրանքներ դրանցից

0

82

Ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված գործիքներ, դանակներ, գդալներ և պատառաքաղներ, դրանց մասեր`

4 հատ` յուրաքանչյուրից

8215

Գդալներ, պատառաքաղներ, կիսաններ, քափգիրներ, շերեփներ, բահիկներ` խմորեղենի համար, մկրատներ` ձկան համար, ունելի` շաքարի համար և համանման արտադրատեսակներ` պատրաստված ոչ թանկարժեք մետաղներից

24 հատ` յուրաքանչյուրից, բայց 72 հատից ոչ ավելի

83

Ոչ թանկարժեք մետաղներից այլ արտադրատեսակներ

12 հատ

8303 00

Չհրկիզվող պահարաններ, չհրկիզվող պահարաններ և դռներ ու փակվող արկղեր` բանկերի պահարաններում արժեքավոր իրերի պահպանման համար և համանման արտադրատեսակներ, զրահապատ ու ամրացված` պատրաստված ոչ թանկարժեք մետաղից

1 հատ

84

Միջուկային ռեակտորներ, կաթսաներ, սարքավորումներ և մեխանիկական հարմարանքներ, դրանց մասեր, բացառությամբ.

0

8415

Կայանքներ` օդի որակավորման համար, սարքավորված շարժիչային օդափոխիչով և սարքերով` օդի ջերմաստիճանը և խոնավությունը փոխելու համար, ներառյալ օդորակիչները (կոնդիցիոներները), որոնցում խոնավությունն առանձին չի կարգավորվում

1 հատ` յուրաքանչյուրից

8418

Սառնարաններ, սառցարաններ և այլ սառնարանային կամ սառցարանային սարքավորումներ` էլեկտրական կամ այլ տեսակի, ջերմային պոմպեր, բացի 8415 ապրանքային դիրքի օդի որակավորման կայանքներից

1 հատ` յուրաքանչյուրից

8422110000

Կենցաղային աման լվացող մեքենաներ

2 հատ

8423101000

Կենցաղային կշեռքներ

2 հատ

8424

Մեխանիկական սարքեր (ձեռքի կառավարումով կամ առանց դրա)` հեղուկների և փոշիների ցրման համար, հեղացիրներ և նմանատիպ սարքեր

2 հատ` յուրաքանչյուրից

8432

Գյուղատնտեսական մեքենաներ` այգիներում կամ անտառներում հողի նախապատրաստման և մշակման համար, թավալուկներ` սիզամարգերի կամ սպորտհրապարակների համար

1 հատ` յուրաքանչյուրից

8443 39 310

Պատճենահանման մեքենաներ` ներկառուցված օպտիկական համակարգով

1 հատ

845210

Կարի մեքենաներ` կենցաղային

1 հատ

8467

Գործիքներ` ձեռքի պնևմատիկ, հիդրավլիկ կամ ներկառուցված էլեկտրական կամ ոչ էլեկտրական շարժիչով

1 հատ` յուրաքանչյուրից

8469 00

Գրամեքենաներ, բացի 8443 ապրանքային դիրքի տպիչ սարքերի, տեքստերի մշակման հարմարանքներ

1 հատ` յուրաքանչյուրից

8470

Հաշվարկիչներ և գրանցման, վերարտադրության ու տվյալների տեսողական ներկայացման գրպանի մեքենաներ` հաշվարկիչի ֆունկցիաներով, հաշվապահական մեքենաներ, փոստային դրոշմանիշի մեքենաներ, տոմսային ապարատներ և այլ համանման մեքենաներ` հաշվիչ սարքերով, դրամարկղային ապարատներ

1 հատ` յուրաքանչյուրից

8471

Հաշվիչ մեքենաներ և դրանց բլոկներ, մագնիսական կամ օպտիկական հաշվիչ հարմարանքներ, տվյալները տեղեկատվության կրիչների վրա ծածկագրված տեսքով փոխանցող մեքենաներ և մեքենաներ` այդպիսի տեղեկատվությունը մշակելու համար` այլ տեղում չնշված կամ չհիշատակված

1 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից

8472 10 000 0

Պատճենահանող-բազմացնող մեքենաներ

1 հատ

8473

Մասեր և պարագաներ (բացի տուփերից, ծածկոցներից և համանման ապրանքներից` տեղափոխման համար)` նախատեսված բացառապես կամ հիմնականում 8469-8472 ապրանքային դիրքերում դասակարգված մեքենաների համար

2 հատ` յուրաքանչյուրից

8479

Մեքենաներ և մեխանիկական սարքեր, անհատական ֆունկցիաներ ունեցող, սույն խմբի այլ տեղում չհիշատակված կամ չնշված

1 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից

8481

Ծորակներ, կափույրներ, փականներ և համանման ամրաններ` խողովակատարների, կաթսաների, ջրամբարների, գլանատակառների, բաքերի և համանման տարողությունների համար, ներառյալ ռեդուկցիոն և ջերմակարգավորիչ կափույրները

6 հատ` յուրաքանչյուրից, բայց 12 հատից ոչ ավելի

85

Էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, դրանց մասեր, ձայնագրող և ձայնավերարտադրող սարքեր, սարքեր` հեռուստատեսային պատկերի և ձայնի գրանցման և վերարտադրության համար, դրանց մասեր և պարագաներ, բացառությամբ.

1 հատ` յուրաքանչյուր դիրքից, բայց 2 հատից ոչ ավելի

8507

Էլեկտրական կուտակիչներ, ներառյալ դրանց համար նախատեսված զտիչները, ուղղանկյուն (այդ թվում` քառակուսի) կամ այլ ձևի

2 հատ

8509

Կենցաղային էլեկտրամեխանիկական մեքենաներ, ներկառուցված էլեկտրաշարժիչով

2 հատ

8510

Էլեկտրասափրիչներ, մազակտրիչ սարքեր, մազահանման հարմարանքներ` ներկառուցված էլեկտրաշարժիչով

1 հատ` յուրաքանչյուրից

8511

Էլեկտրասարքավորումներ` ներքին այրման շարժիչների վառման կամ գործարկման համար` կայծից կամ վառելիքային խառնուրդի սեղմումից բոցավառումով (օրինակ` մագնիտո, վառքի կոճեր, վառքի մոմեր, շիկացման մոմեր, գործարկիչներ) գեներատորներ (օրինակ` հաստատուն և փոփոխական հոսանքի) և ընդհատիչներ` այդպիսի շարժիչների հետ օգտագործվող

4 հատ

8512

Էլեկտրալուսավորման և ազդանշանային սարքավորումներ, ապակու մաքրիչներ, հակասառցակալման և հակաքրտնամաշիչ սարքեր, օգտագործվող հեծանիվների կամ շարժիչային տրանսպորտային միջոցների վրա

2 հատ

8513

Դյուրակիր էլեկտրական լապտերներ` հոսանքի սեփական աղբյուրից աշխատող (օրինակ` չոր էլեմենտներ, կուտակիչներ, մագնիտո), բացի 8512 ապրանքային դիրքի լուսավորման սարքերի

4 հատ

8515110000

Զոդիչներ և զոդող ատրճանակներ` ցածր ջերմաստիճանում զոդման համար

2 հատ

851610

Էլեկտրական ջրատաքացուցիչներ` ոչ իներցիոն կամ կուտակիչ, ընկղմելի էլեկտրաեռացուցիչներ

2 հատ

8516 31 000 0

Էլեկտրաչորացուցիչներ` մազերի համար

2 հատ

8516 33 000 0

Էլեկտրաչորացուցիչներ` ձեռքերի համար

2 հատ

8516 40 000 0

Էլեկտրական արդուկներ

2 հատ

8516 50 000 0

Միկրոալիքային վառարաններ

2 հատ

8516710000

Այլ էլեկտրատաքացուցիչ սարքեր` սուրճի և թեյի պատրաստման համար

2 հատ

8516 72 000 0

Տոստերներ

2 հատ

8516 79 200 0

Ջեռոցներ (ֆրիտյուրնիցա)

2 հատ

8517

Էլեկտրական հեռախոսասարքեր կամ հեռագրասարքեր` լարային կապի համար, ներառյալ հեռախոսասարքերը` առանց լարային հեռախոսափողի և սարքեր` կրիչ հաճախականության լարային կապի համակարգերի համար կամ կապի թվային համակարգերի համար, տեսաֆոններ

2 հատ

8518

Խոսափողեր և դրանց տակդիրներ, բարձրախոսներ, գլխին հարմարեցվող ընկալուչներ և հեռախոսներ` զուգակցված կամ չզուգակցված խոսափողի հետ և կոմպլեկտներ` կազմված խոսափողից և մեկ կամ ավելի բարձրախոսներից, ձայնի հաճախականության ուժեղարարներ, էլեկտրական ձայնաուժեղարարային կոմպլեկտներ

4 հատ

8519

Սարքավորումներ` ձայնագրող կամ ձայնավերարտադրող

2 հատ

8521

Տեսագրող կամ տեսավերարտադրող սարքավորումներ տեսաընդունիչների հետ համակցված կամ չհամակցված

1 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից

8523

Սկավառակներ, ժապավեններ, տվյալների պահպանման էներգաանկախ պինդ մարմնից սարքեր, «ինտելեկտուալ քարտեր» և այլ կրիչներ` ձայնի կամ այլ երևույթների ձայնագրման համար, գրառված կամ չգրառված, ներառյալ մաստեր-դիսկերը և մատրիցաները` սկավառակների պատրաստման համար` բացի 37 խմբում ներառված ապրանքատեսակներից

12 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից

8517 12 000 0

Հեռախոսային ապարատներ` բջջային կապի ցանցի և ոչ լարային կապի այլ ցանցերի համար

2 հատ

8525 80

Տեսախցիկներ` կադր առ կադր պատկերման և տեսագրող խցիկներ, այլ թվային խցիկներ

2 հատ

8527

Ռադիոհեռախոսային, ռադիոհեռագրային կապի կամ ռադիոհաղորդման ընդունիչ սարքեր` մեկ պատյանում ձայնագրման կամ ձայնավերարտադրման սարքեր կամ ժամացույցի հետ համատեղված կամ չհամատեղված

2 հատ

8528

Հեռուստակապի ընդունիչ սարքեր, ռադիոընդունիչ կամ ձայնը կամ պատկերը գրանցող սարքերի համատեղմամբ, տեսամոնիթորներ կամ տեսապրոյեկտորներ

2 հատ

8536

Էլեկտրական ապարատուրա` կոմուտացիայի կամ էլեկտրական շղթաների պաշտպանության համար, կամ էլեկտրական շղթաներին կամ էլեկտրական շղթաներում միացումների համար (օրինակ` անջատիչներ, փոխանջատիչներ, ընդհատիչներ, ռելեներ, հալվող ապահովիչներ, տատանումների մարիչներ, խրոցակային եղանիկներ և վարդակներ, էլեկտրալամպերի համար կոթառներ, միացման տուփեր) 1000 Վ-ից ոչ ավելի լարման համար

12 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից, բայց 24 հատից ոչ ավելի

8539

Շիկացման էլեկտրական գազապարպային լամպեր, ներառյալ լույսի ուղղորդումով հերմետիկ լամպերի, ինչպես նաև ուլտրամանուշակագույն կամ ինֆրակարմիր լամպերի, աղեղնային լամպերի

12 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից, բայց 24 հատից ոչ ավելի

8543

Էլեկտրական մեքենաներ և սարքեր, անհատական ֆունկցիաներ ունեցող, սույն խմբի այլ տեղում չհիշատակված կամ չնշված

1 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից

8543 70 500 1, 8543 70 500 9

Արևայրուքի սոլյարիում

0

8544

Հաղորդալարեր` մեկուսացված (ներառյալ արծնապատվածները կամ անոդավորվածները), մալուխներ (ներառյալ համառանցքայինը) և այլ մեկուսացված էլեկտրական հաղորդիչներ` միացնող հարմարանքներով կամ առանց դրանց, մալուխներ` թելքաօպտիկական կազմված անհատական պատյաններով թելքերից` անկախ դրանցից հավաքված են, թե ոչ, էլեկտրահաղորդիչների կամ միացնող հարմարանքների հետ

10 կգ տարբեր տեսակներ, կամ 200 մ

86

Երկաթգծի լոկոմոտիվներ կամ տրամվայի շարժիչավոր վագոններ, շարժակազմ և դրանց մասեր, երկաթգծի կամ տրամվայների ուղեգծային սարքավորումներ և սարքեր և դրանց մասեր, բոլոր տեսակի մեխանիկական (ներառյալ էլեկտրամեխանիկականը) ազդանշանային սարքավորումներ

0

87

Ցամաքային տրանսպորտային միջոցներ, բացի գնացքների և տրամվայների շարժակազմերից և դրանց մասեր ու պարագաներ՝ բացառությամբ.

0

8703

Թեթև մարդատար ավտոմոբիլներ և շարժիչային այլ տրանսպորտային միջոցներ՝ բացառապես նախատեսված մարդկանց փոխադրելու համար (բացի 8702 ապրանքային դիրքում ընդգրկված շարժիչային տրանսպորտային միջոցներից)՝ ներառյալ բեռնաուղևորատար ֆուրգոն-ավտոմոբիլները և մրցարշավային ավտոմոբիլները

0

ԵԱՏՄ անդամ երկրից ներմուծման դեպքում՝

1

8711

Մոտոցիկլետներ (ներառյալ մոպեդներ) և հեծանիվներ` օժանդակ շարժիչներով, սայլակներով և առանց դրանց

1 հատ

8712 00

Երկանիվային հեծանիվներ և այլ հեծանիվներ (ներառյալ երեք անիվային հեծանիվներ` բեռ տեղափոխելու համար)` առանց շարժիչի

1 հատ

8713

Շարժվելու անընդունակ մարդկանց համար սայլակներ, սարքավորված կամ չսարքավորված շարժիչով կամ տեղափոխման համար այլ մեխանիկական սարքերով

1 հատ

8715 00 100 0

Մանկական սայլակներ

1 հատ

88

Թռչող ապարատներ, տիեզերական ապարատներ և դրանց մասեր՝ բացառությամբ.

0

8801 00 100

Աերոստատներ և դիրիժաբլներ, պլաներներ և դելտոպլաններ

1 հատ

8802 11 000

Ուղղաթիռներ` 2000 կգ չգերազանցող զանգվածով

1 հատ

8802 20 000

Ինքնաթիռներ և այլ թռչող սարքեր` 2000 կգ չգերազանցող զանգվածով

1 հատ

89

Նավեր, նավակներ և լողացող կառուցվածքներ

0

90

Գործիքներ և սարքեր` օպտիկական, լուսանկարչական, կինեմատոգրաֆիական, չափիչ, հսկիչ, ճշգրիտ, բժշկական կամ վիրաբուժական, դրանց մասեր և պարագաներ

1 հատ

9001 10

Օպտիկական մանրաթելեր, լարաններ և մանրաթելային օպտիկական մալուխներ

50 մ

9001 30 000 0

Կոնտակտային ոսպնյակներ

2 զույգ

9001 40

Ոսպնյակներ` ապակուց, ակնոցների համար

2 զույգ

9001 50

Ոսպնյակներ ակնոցների համար` այլ նյութերից

2 զույգ

9003

Շրջանակներ և արմատուրա` ակնոցների պաշտպանիչ, ակնոցների կամ համանման օպտիկական սարքերի համար, դրանց մասեր

4 հատ` յուրաքանչյուրից, բայց 8 հատից ոչ ավելի

9004

Ակնոցներ, պաշտպանիչ ակնոցներ և նմանատիպ օպտիկական սարքեր` կարգավորող, պաշտպանիչ և այլն

4 հատ` յուրաքանչյուրից, բայց 8 հատից ոչ ավելի

9005

Հեռադիտակներ, մոնոկուլյարներ և այլ փողեր` դիտարկման համար և դրանց արմատուրա, այլ աստղադիտական արմատուրա դրանց համար, բացի ռադիոաստղադիտական սարքերից

1 հատ` յուրաքանչյուրից

9006

Ֆոտոխցիկներ (բացի կինոխցիկներից), լուսաբռնկիչներ, բացի 8539 ապրանքային դիրքի գազապարպման լամպերից

1 հատ

9007

Կինոխցիկներ և կինոպրոյեկտորներ, ձայնագրման և ձայնավերարտադրման հարմարանքներ պարունակող կամ չպարունակող

1 հատ

9008

Պատկերի արտածման, բացի կինեմատոգրաֆիականներից, լուսանկարների մեծացման սարքեր և սարքավորումներ` պատկերի արտածման համար փոքրացմամբ (բացի կինեմատոգրաֆիականից)

1 հատ

9010

Սարքեր և սարքավորումներ` ֆոտոկինոլաբորատորիաների (ներառյալ սարքերի դիմակի պատկերը սենսիբիլիզացված կիսահաղորդիչ նյութերի վրա արտածող կամ վերարտադրող) տվյալ խմբի այլ տեղում չնշված կամ չհիշատակված, նեգատասկոպներ, արտածման էկրաններ

1 հատ

9011

Բարդ օպտիկական մանրադիտակներ՝ ներառյալ միկրոլուսանկարահանումների, միկրոկինոնկարահանումների և միկրոարտածման մանրադիտակներ

1 հատ

9012

Մանրադիտակներ, բացի օպտիկականից, դիֆրակցիոն ապարատներից

1 հատ

9014 10 000 0

Այլ կողմնացույցներ` ուղղությունը որոշելու համար

2 հատ

9016 00

Կշեռքներ՝ 0,05 գրամ կամ ավելի զգայունությամբ, կշռաքարերով կամ առանց դրանց

2 հատ

9017 20

Գործիքներ՝ գծագրման, գծանշման կամ մաթեմատիկական հաշվարկների համար, այլ

2 հատ

9017 20 100 0

Գծագրական հավաքածուներ

4 հատ

9017 20 900 0

Գործիքներ` մաթեմատիկական հաշվարկների համար (ներառյալ մաթեմատիկական քանոնները, սկավառակային կալկուլյատորները և համանմանները)

2 հատ` յուրաքանչյուրից

9017300000

Միկրոմետրեր, չափակարկիններ, տրամաչափիչներ

2 հատ` յուրաքանչյուրից

901780

Այլ գործիքներ

2 հատ

9018-ից 9019,
9022

Սարքեր և հարմարանքներ` կիրառվող բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ (ներառյալ սցինտիգրաֆիական ապարատները) էլեկտրաբժշկական այլ ապարատներ և սարքեր` տեսողությունը հետազոտելու համար

0

9021

Օրթոպեդիկ հարմարանքներ՝ ներառյալ հենակները, վիրաբուժական գոտիները, կալանտները, բեկակալներ և այլ հարմարանքներ կոտրվածքները բուժելու համար, մարմնի արհեստական մասեր, լսողական ապարատներ և այլ հարմարանքներ, որոնք կրում են մարմնի վրա իրենց հետ կամ պատվաստվում են մարմնի մեջ` փոխհատուցելու համար օրգանի արատը կամ կորցրած աշխատունակությունը

2 հատ` յուրաքանչյուրից

9023 00

Ցուցադրությունների համար նախատեսված սարքեր, սարքավորումներ և մոդելներ

0

9033 00 000 0

Մասեր և պարագաներ (տվյալ խմբի այլ տեղում չնշված կամ չներառված)` մեքենաների, սարքերի, գործիքների կամ 90 խմբի ապարատների համար

4 հատ` յուրաքանչյուրից, բայց 8 հատից ոչ ավելի

91

Ժամացույցներ և դրանց մասեր

6 հատ

92

Երաժշտական գործիքներ և դրանց մասեր և պարագաներ

2 հատ

93

Զենք և զինամթերք, դրանց մասեր և պարագաներ

կարգավորվում է ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության սահմանած հատուկ կարգով

94

Կահույք, անկողնային պարագաներ, ներքնակներ, ներքնակի հիմնամասեր, բազմոցի բարձիկներ և կահույքի նմանատիպ լցոնված պարագաներ, լամպեր և լուսավորման սարքավորումներ` այլ տեղում չհիշատակված կամ չներառված, լուսային ցուցանակներ, լուսային տախտակներ անունով կամ անվանումով կամ հասցեով և նմանատիպ արտադրատեսակներ, հավաքովի շինարարական կառուցվածքներ

3 լրակազմ

9401

Կահույք` նստելու համար (բացի 9402 ապրանքային դիրքում նշվածներից), որոնք ձևափոխվում են կամ չեն ձևափոխվում որպես մահճակալ, դրանց մասեր

6 հատ

9402

Կահույք՝ բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական կամ անասնաբուժական, վարսահարդարման բազկաթոռներ և նմանատիպ աթոռներ, դրանց մասեր

0

9403

Այլ կահույք և դրանց մասեր

6 հատ

9404

Ներքնակային հիմքեր, անկողնային պարագաներ և կահավորման նմանատիպ ապրանքներ (օրինակ` ներքնակներ, վերմակներ, մգդակված վերմակներ` փետուրից, բազմոցային բարձեր, փափուկ աթոռներ և բարձեր) զսպանակներով կամ լցված ցանկացած նյութով կամ կազմված ծակոտկեն ռետինից կամ պլաստմասսայից, պատված կամ չպատված

6 հատ` յուրաքանչյուրից, բայց 12 հատից ոչ ավելի

9405

Լամպեր և լուսավորման սարքավորումներ՝ ներառյալ լուսարձակները, լամպեր, լույսի նեղ ուղղվածությամբ լամպերի, ցոլալամպերի և դրանց մասերի, այլ տեղում չնշված և չներառված, լուսային ցուցանակներ, լուսային տախտակներ անունով և անվանումով կամ հասցեով և նմանատիպ արտադրատեսակներ, ներկառուցված լույսի աղբյուրով և դրանց մասեր, այլ տեղում չհիշատակված կամ չներառված

3 հատ` յուրաքանչյուրից

9406 00

Հավաքովի շինարարական կառուցվածքներ

1 հատ

95

Խաղալիքներ, խաղեր և մարզագույք, դրանց մասեր և պարագաներ

6 հատ

9503 00

Եռանիվ հեծանիվներ և անիվներով այլ խաղալիքներ, սայլակներ` տիկնիկների համար, տիկնիկներ, այլ խաղալիքներ, փոքրացված չափերով մոդելներ և համանման մոդելներ` զվարճությունների համար, շարժվող կամ չշարժվող, գլուխկոտրուկներ` ամեն տեսակի

6 հատ` յուրաքանչյուրից, բայց 12 հատից ոչ ավելի

9504 30

Մանրադրամով, թղթադրամով, բանկային քարտերով կամ վճարման այլ միջոցներով գործողության մեջ դրվող խաղեր

0

9504 20 000

Բիլիարդի առարկաներ և պարագաներ

15 հատ` յուրաքանչյուրից

9504 20 000 1

Բիլիարդի սեղան (ոտքերով կամ առանց ոտքերի)

1 հատ

9504 40 000 0

Խաղաքարտեր

12 հատ

9505

Տոնահանդիսության համար ապրանքներ, կառնավալային պարագաներ` ներառյալ աճպարարությունները և կատակները ցուցադրելու համար

6 հատ

9506

Մարզագույք և սարքավորումներ` ընդհանուր ֆիզկուլտուրայով, մարմնամարզությամբ, թեթև ատլետիկայով, սպորտի այլ ձևերով (ներառյալ սեղանի թենիսը) զբաղվելու համար կամ բացօթյա խաղերի համար, տվյալ խմբի այլ տեղերում չնշված և չհիշատակված, լողավազաններ և ավազաններ երեխաների համար

4 հատ կամ 4 զույգ` յուրաքանչյուրից

9507

Ձկնորսական կարթեր, կեռիկներ և այլ առարկաներ` ձկնորսության համար, ցանցեր` ձկնորսական, թիթեռների համար և համանման ցանցեր, մուլյաժային թռչնի տեսքով խայծեր (բացի 9208 կամ 9705 ապրանքային դիրքերում նշվածից) և համանման ապրանքներ` որսորդության և հրաձգության համար

3 հատ` յուրաքանչյուրից

96

Տարբեր պատրաստի իրեր

6 հատ` յուրաքանչյուր ենթադիրքից, բայց 12 հատից ոչ ավելի

97

Արվեստի գործեր, հավաքածու կազմելու առարկաներ, հնաոճ իրեր

կարգավորվում է ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության սահմանած հատուկ կարգով

      (հավելվածը լրաց. 25.02.16 N 200-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի առաջին
տեղակալ

Գ. Դումանյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 30-ի N 865-Ն որոշման

 

Ձև

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

 

Ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի

վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ

 

Սույնով տեղեկացվում է, որ Ձեր կողմից ս.թ. ________________ -ին Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների քանակները գերազանցում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները, ինչի կապակցությամբ Դուք պարտավոր եք «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետի համապատասխան Ձեր հաշվառման վայրի (հաշվառման բացակայության դեպքում` կենտրոնական գանձապետարանի հաշվառման վայրի) հարկային մարմին ներկայացնել օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված ներմուծման հարկային հայտարարագիր:

_____________________________________________________________________________

Մաքսային մարմնի պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը

 

Ստացա

_____________________________________________________________________________

Ծանուցվող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի տվյալները

_____________________

Օրը, ամիսը, տարեթիվը

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի առաջին
տեղակալ

Գ. Դումանյան