Գլխավոր տեղեկություն
Համար
N 109-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.2016-13.03.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.02.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 2016 թվականի N 109-Ա

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով՝

1. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ էլեկտրաէներգետիկական ոլորտի ֆինանսական առողջացման ծրագրի նպատակով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից առաջարկվող 30 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել էլեկտրաէներգետիկական ոլորտի ֆինանսական առողջացման ծրագրի վարկավորման դրույթներն ու պայմանները, ինչպես սահմանված է վարկային համաձայնագրի նախագծում, և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. փետրվարի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

փետրվարի 26-ի N 109-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ

Ե. Զախարյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար (բանակցային խմբի ղեկավար)

Ի. Իսայան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Շ. Կիրակոսյան

- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Գ. Բաղրամյան

- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ (համաձայնությամբ)

Բ. Գյուլումյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

Ա. Մելկիկյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ

Ա. Ալբերտյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության էներգետիկայի և տնտեսության այլ ոլորտներում բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ

Ա. Մանուկյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչության բյուջետային վարկերի, ենթավարկերի և երաշխիքների բաժնի պետ

Ս. Մկրտչյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության գլխավոր մասնագետ

Է. Բաղդասարյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ

Մ. Վարդանյան

- «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Հովհաննիսյան

- «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան