Գլխավոր տեղեկություն
Համար
N 318-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.05.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.04.26/33(1213).1 Հոդ.305
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2016 թվականի N 318-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1676-Ն որոշման N 3 հավելվածի 5-րդ կետում կատարել հետևյալ լրացումները՝

1) 1-ին ենթակետի «ա» պարբերությունն «անվանումը,» բառից հետո, 2-րդ ենթակետի «ա», «բ» պարբերությունները «ՀՎՀՀ-ն,» բառից առաջ և 3-րդ ենթակետն «իրավահաջորդի» բառից հետո լրացնել «կազմակերպական-իրավական ձևը, սեփականության ձևը՝ «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն,» բառերով.

2) 2-րդ ենթակետի «գ» պարբերությունն «անձերի» բառից հետո լրացնել «կազմակերպական-իրավական ձևերը, սեփականության ձևերը՝ «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն,» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. ապրիլի 1
Երևան