Գլխավոր տեղեկություն
Համար
N 321-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.04.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.04.26/33(1213).1 Հոդ.306
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.03.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մարտի 2016 թվականի N 321-Ն

 

ՄԱՍՆԱՎՈՐ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.1-ին հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մասնավոր գերեզմանատների շահագործման գործունեության իրականացման թույլտվություն ստանալու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. ապրիլի 1

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 17-ի N 321-Ն որոշման

 

 Կ Ա Ր Գ

 

ՄԱՍՆԱՎՈՐ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մասնավոր գերեզմանատների շահագործման գործունեության իրականացման թույլտվության (այսուհետ՝ թույլտվություն) ստանալու համար անհրաժեշտ պայմանների և պահանջների հետ կապված հարաբերությունները։

2. Թույլտվությունները տրամադրվում են համայնքի ղեկավարի կողմից՝ այն իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին՝

1) որոնք ներկայացրել են թույլտվություն ստանալու մասին դիմում՝ համաձայն N 1 ձևի.

2) որոնց՝ մասնավոր գերեզմանատան կազմակերպման համար նախատեսվող, սեփականության կամ կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի (այսուհետ՝ հողամաս) մակերեսը կազմում է նվազագույնը երեք հեկտար, ընդ որում, կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասում մասնավոր գերեզմանատունը կարող է շահագործվել միայն այն դեպքում, երբ կառուցապատման պայմանագրով հստակ սահմանված է, որ հողամասի սեփականատերը հողամասը կառուցապատման է տրամադրել մասնավոր գերեզմանատուն կազմակերպելու նպատակով.

3) որոնց հողամասը, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների համաձայն, գտնվում է կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի վրա.

4) որոնք գերեզմանատան կազմակերպման համար՝ օրենքով սահմանված կարգով ստացել են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն.

5) որոնք ներկայացրել են թույլտվություն ստանայու համար օրենքով սահմանված կարգով և չափով նախատեսված տարեկան տեղական տուրքի վճարման անդորրագիր.

6) որոնք պահպանել են «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանները։

3. Համայնքի ղեկավարը հողամասի սեփականատիրոջ կամ կառուցապատողի դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է թույլտվություն՝ համաձայն N 2 ձևի, կամ մերժում է թույլտվության տրամադրումը։

4. Թույլտվության տրամադրումը մերժվում է, եթե դիմողի կողմից չեն պահպանվել «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.1-ին հոդվածով և սույն կարգով նախատեսված մասնավոր գերեզմանատների կազմակերպման և գործունեության իրականացման համար անհրաժեշտ պահանջները և պայմանները։ Թույլտվության տրամադրման կամ մերժման մասին 3-օրյա ժամկետում դիմողին տեղեկացվում է ծանուցումն առձեռն հանձնելու, փոստով կամ էլեկտրոնային եղանակով առաքելու միջոցով։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 Ձև N 1

 

Հայաստանի Հանրապետության _______________________________ մարզի

համայնքի ղեկավար ___________________________________________ -ին

 (անունը, ազգանունը)

 Դիմող _______________________________________________________

 (իրավաբանական անձի անվանումը,

____________________________________________________________

անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ տալ մասնավոր գերեզմանատների շահագործման գործունեության իրականացման թույլտվություն՝

________________________________________________________________________________

(հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, մակերեսը, նպատակային նշանակությունը,
սեփականությունը, կառուցապատման իրավունքը)

հողամասի վրա:

1. Հայտնում եմ, որ՝

1) վճարել եմ թույլտվություն ստանալու համար օրենքով սահմանված կարգով և չափով նախատեսված տարեկան տեղական տուրքը՝ _______________________

                             (անդորրագիր N ).

2) պարտավորվում եմ պահպանել «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և լիազոր մարմնի սահմանած կարգով նախատեսված մասնավոր գերեզմանատների կազմակերպման և գործունեության իրականացման համար անհրաժեշտ պահանջները և պայմանները:

 2. Կից ներկայացնում եմ՝

 1) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման (սեփականության կամ կառուցապատման) վկայականի պատճենը.

 2) անդորրագրի պատճենը.

 3) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին եզրակացության պատճենը.

 4) «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.1-ին հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «է» կետերի պահանջների կատարումը հավաստող՝ լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքների պատճենները.

 5) ավտոդիատարի նկատմամբ սեփականության կամ վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները.

6) գործող դիակիզարանի օգտագործման կամ դրա ծառայություններից օգտվելու մասին պայմանագրի պատճենը (սույն ենթակետում նշված փաստաթղթի պատճենը ներկայացվում է, եթե մասնավոր գերեզմանատան տարածքում բացակայում է դիակիզարանը):

 

Դիմող

________________________

(ստորագրությունը)

________________________

(անունը, ազգանունը)  

 

 ___ ________________ 20   թ.

 

 Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԶԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

______________________________________________________________________

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N

ՄԱՍՆԱՎՈՐ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

Տրված`___ _______ 20   թ.

 

Մասնավոր գերեզմանատների շահագործման գործունեություն

 _________________________________________________________________________________________

(թույլատրված գործունեության անվանումը)

_________________________________________________________________________________________

(հայտատու իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

_________________________________________________________________________________________

(գտնվելու վայրը)

________________________________________

 (հարկ վճարողի հաշվառման համարը)

_________________________________________

 (գործունեության իրականացման վայրը (վայրերը)

 

Թույլտվության գործողության ժամկետը`

___ ______________20   -ից մինչև ___ ____________ 20   -ը:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

________________________

(անունը, ազգանունը)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան