Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 7-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.04.20/33(1213) Հոդ.68
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.02.2016
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 մարտի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 05016083

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 փետրվարի 2016 թ.

թիվ 7-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասը, 9-րդ հոդվածի 6-րդ մասը, «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 17-րդ հոդվածի 5-րդ մասը, և

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև

հաշվի առնելով սպառողների կողմից քաղվածքներից օգտվելու ընթացքում առաջացող խնդիրները, որոնք պայմանավորված են քաղվածքներում մասնագիտական բարդ տերմինների կիրառմամբ, քաղվածքների միատեսակ ձևանմուշների բացակայությամբ, կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը ստուգելու դժվարությամբ, և

նպատակ ունենալով սահմանել քաղվածքների մատչելի և միանման ձևանմուշներ, որոնք կարտացոլեն հաճախորդի կողմից կատարված բոլոր գործարքները և հնարավորություն կտան սպառողներին առավել արդյունավետ կառավարել իրենց ֆինանսական միջոցները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի ««Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին» թիվ 229-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) և Որոշմամբ հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման վերնագրում և Կանոնակարգի վերնագրում «ԲԱՆԿԻ և ԱՎԱՆԴԱՏՈՒԻ, ԿՐԵԴԻՏԱՎՈՐՈՂԻ և ՍՊԱՌՈՂԻ» բառերը փոխարինել «ՍՊԱՌՈՂՆԵՐԻ և ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» բառերով,

2) Որոշման 1-ին կետում «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի» բառերը փոխարինել «Սպառողների և ֆինանսական կազմակերպությունների» բառերով,

3) Կանոնակարգում «Ընկերություն» բառը իր համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Ֆինանսական կազմակերպություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով, բացառությամբ սույն կանոնակարգի 6-րդ կետի 4-րդ ենթակետի,

4) Կանոնակարգում «Հաճախորդ» բառը իր համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Սպառող» բառով՝ համապատասխան հոլովաձևերով,

5) Կանոնակարգի 2-րդ կետի «ներառում են սույն կանոնակարգով սահմանված պահանջները:» բառերը փոխարինել «ներառում են սույն կանոնակարգով սահմանված պահանջների կատարումը ապահովող դրույթներ և գործընթացներ:» բառերով,

6) Կանոնակարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում «գրավատուն» բառից հետո լրացնել «և (կամ) վերջիններիս գործունեության վայր:» բառերը,

7) Կանոնակարգի 3-րդ կետը լրացնել նոր՝ 1.1 ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«1.1) «Գործունեության վայր»՝ վայր, որտեղ ֆինանսական կազմակերպության կողմից կամ նրա լիազորությամբ երրորդ անձի միջոցով սպառողի հետ կնքվում է «Կրեդիտավորման» պայմանագիր և (կամ) մատուցվում է Կրեդիտի կամ Բանկային ավանդի հետ կապված որևէ ծառայություն:»,

8) Կանոնակարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի ««Հաճախորդ»՝ ավանդատու կամ սպառող:» բառերը փոխարինել ««Սպառող»՝ ֆիզիկական անձ, որը պատրաստվում է օգտվել կամ օգտվում է ֆինանսական կազմակերպության կողմից առաջարկվող ծառայություններից:» բառերով,

9) Կանոնակարգի 3-րդ կետի 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

10) Կանոնակարգի 3-րդ գլխի վերնագրից հանել «ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ» բառերը,

11) Կանոնակարգի 4-րդ կետի 1-ին ենթակետի «հաճախորդն ու ընկերությունը այլ լեզվով հաղորդակցվելու համաձայնության չեն գալիս,» բառերը փոխարինել «ֆինանսական կազմակերպության կողմից առաջարկվող տարբերակներից սպառողը հաղորդակցման այլ լեզու չի ընտրել,» բառերով,

12) Կանոնակարգի 4-րդ կետը լրացնել նոր՝ 8-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«8) Ֆինանսական կազմակերպությունն ապահովում է, որպեսզի սպառողին վերաբերող տեղեկատվությունը կամ վերջինիս տրամադրվող փաստաթղթերը հասանելի չլինեն այլ՝ երրորդ անձանց:

Օրինակ`

Բանավոր հաղորդակցումն իրականացվի այնպիսի վայրում կամ եղանակով, որ կողմնակի անձանց լսելի չլինի հաղորդակցման ընթացքում բացահայտվող տեղեկատվությունը (օրինակ՝ մատուցվող ծառայության վերաբերյալ տեղեկատվություն, սպառողի վերաբերյալ անձնական տեղեկատվությունը` բնակության/աշխատանքի վայր, զբաղեցրած պաշտոն, աշխատավարձի չափ և այլն):

Կրեդիտին կամ բանկային ավանդին վճարային քարտ կցված լինելու դեպքում ֆինանսական կազմակերպությունն ապահովում է, որպեսզի սպառողին վճարային քարտը և վերջինիս վերաբերող գաղտնի տեղեկատվությունը (օրինակ՝ ծածկագիր) տրամադրվի փակ ծրարներով:»,

13) Կանոնակարգի 5-րդ կետի 1-ին ենթակետի «գրավոր տրամադրում է հաճախորդին ընկերության» բառերը փոխարինել «սպառողի գրավոր կամ բանավոր պահանջով գրավոր տրամադրում է ֆինանսական կազմակերպության» բառերով,

14) Կանոնակարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) բանավոր պարզաբանում է սպառողին հետաքրքրող ծառայության.

ա. բնույթը,

բ. էական պայմանները՝ տոկոսադրույքները, ժամկետները, ծառայության տրամադրման հետ կապված այլ ծախսերի, պարտադիր այլ վճարների առաջացման դեպքերը և ծավալները, կիրառվող պատասխանատվության միջոցների (տուժանքի կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների) սպառիչ ցանկը, դրանց կիրառման դեպքերը,

գ. Հիմնական ռիսկերը, օրինակ՝ այն ռիսկերը, որոնք առաջանում են սպառողի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու ժամանակ, արտարժութային տատանման ժամանակ, պայմանագրի վաղաժամկետ լուծման հետևանքները և այլն,»,

15) Կանոնակարգի 5-րդ կետի 3-րդ, 4-րդ և 9-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

16) Կանոնակարգի 5-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) բանավոր տեղեկացնում է սպառողին պարտադիր տրամադրվող տեղեկատվությունը փոստային կապի միջոցով ստանալու իր իրավունքի մասին, ինչպես նաև այն մասին, որ սպառողն իրավունք ունի ընտրել նշված տեղեկատվության ստացման այլ եղանակ (օրինակ՝ էլեկտրոնային հաղորդագրություն, հեռախոս, ֆաքս, կարճ հաղորդագրություն, ֆինանսական կազմակերպության տարածքում՝ առձեռն և այլն),»,

17) Կանոնակարգի 5-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) բանավոր բացատրում է սպառողի՝ պայմանագրի կնքումից հետո առաջացող պահանջները (դիմում, բողոք, խնդրանք) ֆինանսական կազմակերպությանը ներկայացնելու կարգը, ինչպես նաև ընկերության կողմից պահանջների քննման գործընթացը, ժամկետը, որի ընթացքում կուսումնասիրվի պահանջը,»,

18) Կանոնակարգի 5-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) բանավոր տեղեկացնում է պայմանագրի կնքումից հետո սպառողին ներկայացվող` սույն կանոնակարգի 15-րդ կետով նախատեսված տեղեկատվության (այսուհետ՝ պարտադիր ներկայացման տեղեկատվություն), քաղվածքների, այլ տեղեկությունների, դրանց ներկայացման ձևի, հաճախականության և ժամկետների, ինչպես նաև ներկայացման կարգի մասին:»,

19) Կանոնակարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

20) Կանոնակարգի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Եթե ֆինանսական կազմակերպությունը հրաժարվում է ծառայություն մատուցել ծառայությունից օգտվելու գրավոր դիմում (հայտ, պահանջ) ներկայացրած սպառողին, ապա այդ մասին ֆինանսական կազմակերպությունը, որոշումը կայացնելուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր (թղթային կամ էլեկտրոնային) հայտնում է սպառողին` մանրամասն նշելով նաև մերժման պատճառները:»,

21) Կանոնակարգի 9-րդ կետը լրացնել նոր՝ 9.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«9.1 Այն դեպքում, երբ ֆինանսական կազմակերպությունը կրեդիտի տրամադրումը և (կամ) ավանդի ներգրավումը իրականացնում է հեռահար՝ էլեկտրոնային եղանակով և չի կարող ապահովել մինչև պայմանագրի կնքումը սպառողի հետ բանավոր հաղորդակցումը, ապա ֆինանսական կազմակերպությունը սույն կանոնակարգի 5-9-րդ կետերով սահմանված տեղեկատվությունը հասանելի է դարձնում սպառողներին հեռահար եղանակներով (օրինակ՝ ինտերնետային կայքում տեսաձայնագրության կամ այլ միջոցներով):»,

22) Կանոնակարգի 10-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Այն դեպքում, երբ ֆինանսական կազմակերպությունը Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր է կնքել որոշակի գումարային սահմանափակումներով, ապա նշում է նաև այդ սահմանափակումների վերաբերյալ:»,

23) Կանոնակարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պայմանագրին կից տրամադրվում է վեճերի լուծման բացատրական ամփոփագիրը` համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ 225-Ն որոշմամբ հաստատված «Հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացը կարգավորող ներքին իրավական ակտերին ներկայացվող նվազագույն պայմաններ և սկզբունքներ» կանոնակարգ 8/04-ի Հավելված 1-ի (լրացված ընկերությանը վերաբերող տվյալներով):»,

24) Կանոնակարգի 11-րդ կետի 4-րդ ենթակետի «գ.» պարբերության «(օր/ամիս/տարեթիվ)» բառերից հետո լրացնել «, վճարման կարգ» բառերը,

25) Կանոնակարգի 11-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել նոր՝ «դ.» պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«դ. Եթե կրեդիտի, տոկոսագումարների և միջնորդավճարների մարման նպատակով կրեդիտավորողը կարող է սպառողի հաշիվներից առանց վերջինիս համաձայնության (անակցեպտ) գումար գանձել, ապա հայտարարություն է արվում վերոնշյալի, ինչպես նաև գումարի գանձման կարգի և ժամկետների վերաբերյալ,»,

26) Կանոնակարգի 11-րդ կետի 7-րդ ենթակետի «մնացորդի վրա)» բառերից հետո լրացնել «և հաշվարկման կարգը (նաև արտոնյալ ժամանակահատվածի առկայության դեպքում)» բառերը,

27) Կանոնակարգի 11-րդ կետի 12-րդ ենթակետի «բ.» պարբերությունը «հարաբերակցությունը» բառից հետո լրացնել «, վերջինիս փոփոխման դեպքերը (օրինակ՝ գրավի վերագնահատման ժամանակ, մի քանի գրավների առկայության դեպքում՝ գրավի ազատման ժամանակ) և այդ մասին սպառողին տեղեկացնելու կարգը, ժամկետները:» բառերով,

28) Կանոնակարգի 11-րդ կետի 12-րդ ենթակետը լրացնել նոր՝ «ե.» պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«ե. կրեդիտավորման պայմանագրով գրավը արտադատական կարգով իրացնելու իրավունք նախատեսելու դեպքում նշվում է սպառողի համար հնարավոր ծախսերի վերաբերյալ,»,

29) Կանոնակարգի 11-րդ կետի 13-րդ ենթակետի երկրորդ նախադասությունը հանել,

30) Կանոնակարգի 11-րդ կետը լրացնել նոր՝ 20-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«20) եթե պայմանագրում նշվում է, որ պայմանագրի պայմանները կարող են միակողմանիորեն փոփոխվել, ապա նշվում են նաև այդ մասին սպառողին տեղեկացման կարգը և ժամկետները:»,

31) Կանոնակարգի 13-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

32) Կանոնակարգի 14-րդ կետում «մեկական օրինակ» բառից հետո լրացնել «և պայմանագրի անբաժանելի մաս կազմող պայմանները՝ համաձայն սույն կանոնակարգի 11-րդ կետի 19-րդ ենթակետով սահմանված պահանջների» բառերը,

33) Կանոնակարգի 15-րդ կետից հետո լրացնել նոր՝ 15.1 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«15.1 Այն դեպքում, երբ պայմանագրի գործողության ընթացքում սպառողը, ֆինանսական կազմակերպության աշխատակցի միջամտությամբ կանխիկացնում է կրեդիտը կամ ավանդը և կանխիկացման համար սպառողից գանձվելու է որևէ միջնորդավճար, ապա ֆինանսական կազմակերպության աշխատակիցը բանավոր և (կամ) գրավոր հայտնում է այդ մասին սպառողին և կանխիկացման միջնորդավճարի մեծության հետ համաձայնության գալու դեպքում շարունակում է համապատասխան գործողությունը:»,

34) Կանոնակարգի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Պարտադիր ներկայացման տեղեկատվությունը սպառողին տրամադրվում է փոստային կապի միջոցով: Կողմերի համաձայնության դեպքում պարտադիր ներկայացման տեղեկատվությունը սպառողին կարող է տրամադրվել գործող էլեկտրոնային փոստով կամ կապի այլ միջոցով (հեռախոս, ֆաքս, կարճ հաղորդագրություն, ֆինանսական կազմակերպության տարածքում՝ առձեռն և այլն):»,

35) Կանոնակարգի 16.1-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այն դեպքում, երբ կրեդիտավորման պայմանագրի գործողության ընթացքում տեղի են ունենում սույն կանոնակարգի 15-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված փոփոխությունները, որոնց արդյունքում փոխվում է Անհատական թերթիկում ներառված տեղեկատվությունը, ապա սպառողի գրավոր կամ բանավոր պահանջով կրեդիտավորողը տրամադրում է նոր Անհատական թերթիկ՝ սույն կանոնակարգի 31-րդ կետով սահմանված կարգով:»,

36) Կանոնակարգի 17-րդ կետի «տրամադրվում է» բառից հետո լրացնել «վերջինիս նախընտրած եղանակով» բառերը,

37) Կանոնակարգի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Ֆինանսական կազմակերպությունը ապահովում է, որպեսզի առնվազն մեկ տարի պահպանվեն սպառողին պարտադիր ներկայացման տեղեկատվության տրամադրման հիմքերը՝ առաքման անդորրագիր, էլեկտրոնային փոստով ծանուցման հաղորդագրություն, հեռախոսազանգի ձայնագրություն և այլն:»,

38) Կանոնակարգի 20-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «եթե տեղի է ունենում նման ձայնագրում» բառերը,

39) Կանոնակարգի 20-րդ կետից հետո լրացնել նոր՝ 20.1 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«20.1 Սպառողի կողմից իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում, վերջինիս վերաբերյալ տեղեկատվությունը վարկային բյուրոյին տրամադրելուց առաջ, ֆինանսական կազմակերպության աշխատակիցը, հեռախոսազանգի, sms և (կամ) էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հայտնում է սպառողին այդ մասին:»,

40) Կանոնակարգի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21. Այն դեպքում, երբ կրեդիտի մարման գրաֆիկում տեղի են ունենում փոփոխություններ` կապված սպառողի կողմից կրեդիտի վաղաժամկետ մարման, տոկոսադրույքի փոփոխման և այլ հանգամանքների հետ, ապա ֆինանսական կազմակերպությունը սպառողի ցանկության դեպքում առավելագույնը 1 աշխատանքային օրվա ընթացքում սպառողի նախընտրած եղանակով (առձեռն, գործող էլեկտրոնային փոստ, այլ) անվճար տրամադրում է կրեդիտի մարման նոր գրաֆիկը: Փոստային կապի ընտրության դեպքում՝ կրեդիտի մարման նոր գրաֆիկը տրամադրվում է 3-5 աշխատանքային օրվա ընթացքում:»,

41) Կանոնակարգի 22-րդ, 23-րդ, 24-րդ և 25-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

42) Կանոնակարգը լրացնել նոր՝ 6.1 և 6.2 գլուխներով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«ԳԼՈՒԽ 6.1 ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՊԱՌՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՔԱՂՎԱԾՔՆԵՐԸ

 

25.1. Ֆինանսական կազմակերպության կողմից հաճախորդներին «Բանկային ավանդների ներգրավման մասին» և «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքներով սահմանված պարբերականությամբ տրամադրվող քաղվածքները, ըստ ծառայության տեսակի, նվազագույնը պետք է ներառեն Հավելված 5-ով սահմանված տարրերը՝ համաձայն բնութագրերի:

25.2. Ֆինանսական կազմակերպությունն առաջնորդվում է Հավելված 6-ով ներկայացված ձևանմուշներով՝ ըստ համապատասխան ծառայության տեսակի: Այն դեպքում, երբ ֆինանսական կազմակերպությունը ընտրում է քաղվածքի ներկայացման այլ ձևաչափ, ապա նվազագույնը պետք է ապահովի, որպեսզի ֆինանսական կազմակերպության ձևաչափում ամբողջությամբ և նույնությամբ արտացոլվեն օրինակելի ձևանմուշի տարրերը (համաձայն Հավելված 5)՝ ըստ Հավելված 6-ով ներկայացված ձևաչափի, հերթականության, բովանդակության, տառատեսակով, տառաչափով և գույներով: Քաղվածքը թղթային տարբերակով կարող է տրամադրվել նաև առանց պահանջվող գույների պահպանման:

25.3. Ֆինանսական կազմակերպությունը սպառողին տրամադրում է միայն այն ծառայության (ծառայությունների) վերաբերյալ քաղվածք(ներ), որից վերջինս օգտվում է: Օրինակ` այն դեպքում, երբ սպառողը ունի միայն բանկային հաշիվ առանց օվերդրաֆտի և/կամ վճարային քարտի, ապա սպառողին տրամադրվում է միայն բանկային հաշվի քաղվածք և հակառակը, այն դեպքում, երբ սպառողը ունի բանկային հաշիվ, որին կից տրամադրվել է նաև վճարային քարտ և օվերդրաֆտ, ապա տրամադրվում է մեկ միասնական քաղվածք՝ համաձայն Հավելված 6-ով ներկայացված ձևանմուշների:

25.4. Ֆինանսական կազմակերպությունը սպառողին տրամադրում է միայն վերջինիս նախընտրած լեզվով քաղվածք: Այն դեպքում, երբ սպառողը ֆինանսական կազմակերպության կողմից առաջարկվող տարբերակներից քաղվածքի ստացման այլ լեզու չի ընտրել, ապա սպառողին տրամադրվում է առնվազն հայերեն տարբերակով քաղվածք:

25.5. Այն դեպքում, եթե ֆինանսական կազմակերպությունը ցանկանում է քաղվածքում արտացոլել որևէ լրացուցիչ տեղեկատվություն, գովազդ, նկար կամ այլ պատկեր, ապա այն արտացոլում է քաղվածքի վերջին էջում:

25.6. Էլեկտրոնային եղանակով քաղվածքի տրամադրման դեպքում, ֆինանսական կազմակերպությունը ապահովում է, որպեսզի՝

1) Քաղվածքը ուղեկցող հաղորդագրությունն առնվազն պարունակի սպառողի նախընտրած լեզվով սպառողի անուն-ազգանունը, քաղվածքում ընդգրկված ժամանակահատվածը, այն ծառայության անվանումը, որի համար տրամադրվում է քաղվածքը և հեռախոսահամար, էլեկտրոնային հասցեն, որոնցով սպառողը կարող է սպառիչ տեղեկատվություն ստանալ քաղվածքի հետ կապված հարցերի վերաբերյալ: Հաղորդագրությունում նշվում է նաև այն մասին, որ սպառողը պետք է մանրամասն ուսումնասիրի իր քաղվածքը՝ ստուգելու դրանում ներկայացվող տեղեկատվության ճշգրտությունը,

2) Քաղվածքի հասանելիությունը խոչընդոտող տեխնիկածրագրային սահմանափակումներ չլինեն (օրինակ՝ «.zip» ձևաչափով ներկայացված կամ մասնագիտական ծրագրերի կիրառությամբ) և քաղվածքը էլեկտրոնային նամակին կցված լինի սպառողի նախընտրած ձևաչափով: Այն դեպքում, եթե սպառողի նախընտրությունը հնարավոր չի պարզել, ապա էլեկտրոնային նամակին քաղվածքը կցվում է «.xls» («.xlsx») ձևաչափով,

3) Քաղվածքի էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային նամակի անվանումը («առարկա» տողը) պարունակի «statement» կամ «քաղվածք» բառը, հաշվետու ժամանակահատվածը, ծառայության տեսակը, որի համար ուղարկվում է քաղվածքը, արժույթը, վճարային քարտի դեպքում նաև քարտի տեսակը, վերջին 4 թվերը, բազմարժութային քարտի դեպքում արժույթի փոխարեն նշվում է «բազմարժութային» կամ «multicurrency» բառը (Օրինակներ՝ STATEMENT 01.10.15-30.10.15 CARD VISA 9550 AMD, STATEMENT 01.10.15-30.10.15 AVAND USD, ՔԱՂՎԱԾՔ 01.10.15-30.10.15 ԱՎՏՈՎԱՐԿ AMD, STATEMENT 01.10.15-30.10.15 CARD 9550 MULTICURRENCY),

4) Քաղվածքի ուղարկման և ստացման ապացուցելիությունն առնվազն 1 տարի պատշաճ ձևերով պահպանվեն (օրինակ՝ Return receipt, send receipt):

25.7. Առձեռն եղանակով քաղվածքի տրամադրման դեպքում, ֆինանսական կազմակերպությունը ապահովում է, որպեսզի՝ սպառողը, ֆինանսական կազմակերպություն այցելելու և աշխատակցի միջոցով որևէ ծառայությունից օգտվելու դեպքում ստանա քաղվածքները:

Այն դեպքում, երբ 4 ամիս շարունակ ֆինանսական կազմակերպությանը չի հաջողվում սպառողին տրամադրել քաղվածք, ապա ֆինանսական կազմակերպությունն առնվազն մեկ անգամ կապ է հաստատում սպառողի հետ և առաջարկում քաղվածքը ստանալ այլ եղանակով: Այն դեպքում, երբ սպառողը չի համաձայնում քաղվածքը ստանալ այլ եղանակով կամ հնարավոր չէ կապ հաստատել սպառողի հետ, ապա ֆինանսական կազմակերպությունը պահպանում է սպառողի հրաժարվելը կամ կապ հաստատելու անհնարինությունը ապացուցող հավաստումները՝ ձայնագրություն, գրավոր համաձայնություն և այլն: Սպառողի համաձայնության դեպքում, ֆինանսական կազմակերպությունն իր ներքին գործընթացներին համապատասխան, սպառողի նախընտրած եղանակով, տրամադրում է նաև այն ամիսների քաղվածքները, որոնք սպառողին հասանելի չեն եղել և առնվազն 1 տարի պահպանում է քաղվածքների տրամադրման հիմքերը:

25.8 Փոստային կապի միջոցով քաղվածքի ուղարկման դեպքում, ֆինանսական կազմակերպությունը ապահովում է, որպեսզի առնվազն 1 տարի պահպանվեն ուղարկման անդորրագիրը և (կամ) ստացման մասին հետադարձ ծանուցումը:

25.9 Այն դեպքերում, երբ մեկ կրեդիտը տրամադրվում է մեկից ավելի անձանց կամ մեկ ավանդը ներդրվում է մի քանի անձանց կողմից, ֆինանսական կազմակերպությունը քաղվածքի մեկական օրինակ տրամադրում է յուրաքանչյուր սպառողի:

 

ԳԼՈՒԽ 6.2 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՈՂԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

25.10 Սպառողի կողմից պայմանագիրը լուծելու մասին դիմում ներկայացնելու դեպքում ֆինանսական կազմակերպությունն անմիջապես պետք է սպառողին տրամադրի դիմումը ստանալու մասին հավաստում այն եղանակով, որ եղանակով ներկայացվել է դիմումը: (Օրինակ, գրավոր թղթային դիմումի դեպքում՝ գրավոր թղթային հավաստում, էլեկտրոնային դիմումի դեպքում՝ էլեկտրոնային հավաստում): Բանավոր դիմում ներկայացնելու դեպքում ֆինանսական կազմակերպությունը սպառողի ցանկությամբ տրամադրում է գրավոր թղթային կամ էլեկտրոնային հավաստում:

25.11 Սպառողի կողմից բանկային հաշվի պայմանագիրը լուծելու և հաշիվը փակելու դիմումին ընթացք տալը մերժելու դեպքում բանկը պարտավոր է հաճախորդին տեղեկացնել մերժման պատճառների մասին (օրինակ, հաշվի նկատմամբ առկա արգելանքներ) 25.10 կետով նշված եղանակով:

25.12 Ֆինանսական կազմակերպությունը սպառողի կողմից բանկային հաշվի պայմանագիրը լուծելու և հաշիվը փակելու դիմումին ընթացք տալիս 25.10 կետով նշված եղանակով սպառողին նվազագույնը տեղեկացնում է`

1) առավելագույնը մեկօրյա ժամկետում հաշիվը փակելու և հաճախորդի հաշվին միջոցների առկայության դեպքում այդ միջոցները հաճախորդի` այլ հաշվին փոխանցելու կամ նրա կողմից կանխիկացնելու հնարավորության և դրա իրականացման ժամկետների մասին,

 2) բանկային հաշվի պայմանագիրը լուծելու և հաշիվը փակելու դիմումը ներկայացնելու և բանկի կողմից ընթացք տալու պահից հաշվի սպասարկումը, այդ թվում՝ սպասարկման վճարի կամ ապագային միտված որևէ այլ վճարի գանձումը դադարելու մասին:

25.13 Ֆինանսական կազմակերպությունը 25.10 կետով նշված եղանակով սպառողին տեղեկացնում է նաև, որ հաշվի փակումը չի ազատում հաճախորդին մինչև հաշվի փակելը ստանձնած պարտավորությունների կատարումից:»,

43) Կանոնակարգի 29-րդ կետի 1-ին ենթակետի «դրույթներին» բառից հետո լրացնել.

«՝ բացառությամբ տարեկան փաստացի տոկոսադրույքի, որը մարման գրաֆիկի փոփոխությամբ պայմանավորված կարող է տարբերվել:» բառերը,

44) Կանոնակարգի 29-րդ կետը լրացնել նոր՝ 6-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«6) Բանավոր պարզաբանում է Անհատական թերթիկի և կրեդիտավորման պայմանագրերի միջև հնարավոր տարբերությունների վերաբերյալ՝ պայմանավորված մարման գրաֆիկի փոփոխությամբ:»,

45) Կանոնակարգի 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33. Եթե սպառողի (երաշխավորի (առկայության դեպքում)) համար հասկանալի է Անհատական թերթիկում ներառված տեղեկատվությունը և նա համաձայն է Անհատական թերթիկի հետ, ապա ստորագրում է Անհատական թերթիկների երկու (երաշխավորի առկայության դեպքում՝ երեք) օրինակները և վերադարձնում կրեդիտավորողին (երաշխավորին) առձեռն՝ կրեդիտավորողի տարածքում կամ էլեկտրոնային եղանակով՝ ֆաքսով կամ գործող էլեկտրոնային փոստով: Այն դեպքում, երբ Անհատական թերթիկը սպառողին է տրամադրվում առցանց տիրույթում՝ ֆինանսական կազմակերպության ընթացակարգերով նույնականացված սպառողի անձնական էջի կամ առցանց այլ եղանակների միջոցով, ապա այն ստորագրված է համարվում, եթե ստորագրման ենթակա դաշտերում առկա է հավաստող նշումը (օրինակ՝ check box ), իսկ վերադարձ է համարվում համաձայնության համար պահանջվող գործողությունների կատարումը (օրինակ՝ «Համաձայն եմ Անհատական թերթիկով սահմանված պայմաններով վարկ ստանալ» վերնագրով վավերացնող կոճակի սեղմումը):»,

46) Կանոնակարգի Հավելված 2-ի 1-ին կետի «միայն» բառից հետո լրացնել «100,000 ՀՀ դրամը գերազանցող և» բառերը,

47) Կանոնակարգի Հավելված 4-ի 1-ին կետի «միայն» բառից հետո լրացնել «100,000 ՀՀ դրամը գերազանցող և» բառերը,

48) Կանոնակարգը լրացնել նոր՝ Հավելված 5-ով և Հավելված 6-ով՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի և Հավելված 2-ի (կցվում են):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 42-րդ ենթակետով սահմանված 6.1 գլխի, որն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունիսի 1-ին:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2016 թ. փետրվարի 5
Երևան

Հավելված 1
Հաստատված է ՀՀ կենտրոնական
բանկի խորհրդի 2016 թվականի
փետրվարի 2-ի թիվ 7-Ն որոշմամբ
«Հավելված 5

 

Քաղվածքի ձևանմուշի տարրերի բնութագրեր

 

N

ՔԱՂՎԱԾՔԻ ՏԱՐՐ

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Ձևանմուշ 1

Հաշիվ+վճարային քարտ+վարկային գիծ

Ձևանմուշ 2

Հաշիվ+ժամկե-տային ավանդ

Ձևանմուշ 3

Սպառողական վարկ+հաշիվ

Ձևանմուշ 4

Սպառողական վարկ

Ձևանմուշ 5

Հաշիվ+վճա-րային քարտ

Ձևանմուշ 6

Հաշիվ

Ձևանմուշ 7

Հաշիվ+վար-կային գիծ

1

Քաղվածքի համար

Ֆինանսական կազմակերպության կողմից ձևավորված քաղվածքի համար:

(Պ)1

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

2

Հաշվետիրոջ անուն, ազգանուն, հայրանուն

Սպառողի անուն, ազգանուն, հայրանուն:

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

3

Ձևավորվել է՝
(--.--.---, --:--)

Քաղվածքի ձևավորման ամսաթիվ և ժամ:

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

4

Հաշվետու ժամանակաշրջան

Քաղվածքում ընդգրկված ժամանակաշրջան՝ ամսաթվերով:

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

5

Հաշվետու օրերի քանակ

Քաղվածքի համար հաշվետու ժամանակաշրջանի օրացուցային օրերի քանակ՝ թվերով:

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

6

Կազմակերպության անվանումը

Ֆինանսական կազմակերպության անվանումը, որը ցուցում է պարունակում նրա կազմակերպաիրավական ձևի մասին՝ սկզբնատառերով:

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

7

Կազմակերպության հասցե

Ֆինանսական կազմակերպության գլխամասի հասցեն:

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

8

Հարցերի դեպքում՝ հեռախոսահամար և էլեկտրոնային հասցե

Ֆինանսական կազմակերպության այն հեռախոսահամարը կամ էլեկտրոնային հասցեն, որով սպառողը կկարողանա կապ հաստատել քաղվածքների հետ կապված հարցեր ունենալու դեպքում:

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

9

Կազմակերպության լոգո

Ֆինանսական կազմակերպության լոգո:

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

10

Հաշվի համար կամ պայմանագրի համար

Սպառողի հաշվի համարը, որի համար տրամադրվել է քաղվածք: Այն դեպքում

  • Երբ սպառողի նույնականացումը ֆինանսական կազմակերպության կողմից կատարվում է միայն պայմանագրի համարով, ապա նշվում է պայմանագրի համարը,
  • երբ հաշվի համարը համընկնում է քարտի համարի հետ, ապա նշվում է անվտանգության կանոնների թույլատրելի չափով
  • երբ առկա է բազմարժութային քարտ և քարտին կցվում են մի քանի հաշիվներ, ապա նշվում են բոլոր հաշիվների համարները:

(Պ)

(Պ)

(Պ)

(-)2

(Պ)

(Պ)

(Պ)

11

Հաշվի արժույթ

Սպառողի հաշվի համարի արժույթը: Այն դեպքում, երբ առկա է բազմարժութային քարտ և քարտին կցվում են մի քանի հաշիվներ, ապա նշվում են նաև տվյալ հաշիվների արժույթները:

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

12

Քարտի համար

Անվտանգության կանոնների թույլատրելի չափով սպառողի քարտի համարը, որի համար տրամադրվել է քաղվածք:

(Պ)

(-)

(-)

(-)

(Պ)

(-)

(-)

13

Կից քարտի համար

Անվտանգության կանոնների թույլատրելի չափով սպառողի հաշվին կցված քարտի համարը: Այն դեպքում, եթե կից քարտերը մի քանիսն են, ապա նշվում են նաև վերջիններիս համարները:

(Պ)
պարտադիր է կից քարտի առկայության դեպքում

(-)

(-)

(-)

(Պ)
պարտադիր է կից քարտի առկայու-թյան դեպքում

(-)

(-)

14

Ուշադրություն

Սպառողի համար նախա-զգուշացում պարունակող տեղեկատվություն:
Վարկային գծեր և սպառողական վարկեր պարունակող քաղվածքների դեպքում նշվում է նաև հետևյալ տեղեկացումը «ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ կազմակերպության անվանում օրերի քանակ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ՁԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ:»:

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

15

Սահմանաչափ

Սպառողին տրամադրված վարկային գծի (օվերդրաֆտի) առավելագույն գումար:

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(Պ)

16

Օգտագործվել է

Սպառողի կողմից վարկային գծից (օվերդրաֆտից) մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ փաստացի օգտագործված գումար:

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(Պ)

17

Վճարման ենթակա գումար (մայր գումար, տոկոսագումար, տուժանք, միջնորդավճար)

Վարկային գծի և օգտագործված մասի համար հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ ձևավորված վճարման ենթակա գումար, այդ թվում՝ մայր գումար, տոկոսներ, տույժեր, միջնորդավճարներ:

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(Պ)

18

Մինչև (--.--.----) պետք է վճարել կամ
(--.--.----) ից (--.--.----) ը պետք է վճարել

Առաջիկա վճարման ենթակա ընդհանուր գումար և ամսաթիվ կամ ամսաթվեր:

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(Պ)

19

Արտոնյալ ժամկետ մինչև (--.--.----)

Այն ամսաթիվը, մինչև երբ վարկային գծի օգտագործման համար տոկոսներ չեն հաշվարկվում: Այն դեպքում, երբ արտոնյալ ժամկետ չի նախատեսվում, ապա ամսաթվի փոխարեն լրացվում է «չի նախատեսվում»:

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(Պ)

20

Գործում է մինչև

Սպառողին տրամադրված վարկի, վարկային գծի (օվերդրաֆտի) օգտագործման/մարման վերջնաժամկետ: Անժամկետ վարկային գծերի դեպքում վերջնաժամկետի փոխարեն լրացվում է «անժամկետ»:

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(Պ)

21

Սկզբնական մնացորդ
(--.--.---- դրությամբ)

Հաշվետու ժամանակաշրջանի առաջին օրվա դրությամբ հաշվի սկզբնական մնացորդ, ներառյալ` արգելադրված, գրավադրված, սառեցված և վարկի/օվերդրաֆտի չօգտագործված գումարը: Այն դեպքում, երբ դրական է, լրացվում է գումարը «+» նշանով, այն դեպքում, երբ բացասական է, ապա նշվում է «-» նշանով:
Բազմարժութային քարտերի դեպքում նշվում է յուրաքանչյուր արժույթով հաշվի սկզբնական մնացորդը:

(Պ)

(Պ)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

22

Մուտքեր
(ընդհանուր)

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հաշվին կատարված ընդհանուր մուտքեր: Գումարը նշվում է «+» նշանով:
Բազմարժութային քարտերի դեպքում մուտքերը նշվում են յուրաքանչյուր արժույթով:

(Պ)

(Պ)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

23

Ելքեր
(ընդհանուր)

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հաշվից կատարված ընդհանուր ելքեր: Գումարը նշվում է «-» նշանով:
Բազմարժութային քարտերի դեպքում ելքերը նշվում են յուրաքանչյուր արժույթով:

(Պ)

(Պ)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

24

Միջնորդավճար (գործարքներից և այլ)

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գանձված ընդհանուր միջնորդավճարներ: Գումարը նշվում է «-» նշանով: Այն դեպքում, երբ տվյալ ծառայության համար ընդհանրապես միջնորդավճար չի գանձվում, ապա նշվում է «կիրառելի չէ» արտահայտությունը:

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

25

Տուժանք
(ընդհանուր)

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գանձված ընդհանուր տուժանքներ: Գումարը նշվում է «-» նշանով:
Այն դեպքում, երբ տվյալ ծառայության համար ընդհանրապես տուժանք չի կիրառվում, ապա նշվում է «կիրառելի չէ» արտահայտությունը:

(Պ)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

26

Տոկոսագումար
(ընդհանուր)

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում վարկային գծի դիմաց վճարված ընդհանուր տոկոսագումար:

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

(Պ)

27

Վերջնական մնացորդ
(--/--/---- դրությամբ)

Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հաշվի վերջնական մնացորդ, ներառյալ` արգելադրված, գրավադրված, սառեցված և վարկի/օվերդրաֆտի չօգտագործված գումարը: Այն դեպքում, երբ դրական է, լրացվում է գումարը «+» նշանով, այն դեպքում, երբ բացասական է, ապա նշվում է «-» նշանով:
Բազմարժութային քարտերի դեպքում նշվում է յուրաքանչյուր արժույթով հաշվի վերջնական մնացորդը:

(Պ)

(Պ)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

27.1

Որից հասանելի

Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հաշվետիրոջը հասանելի մնացորդը (վարկի/օվերդրաֆտի չօգտագործված գումարը)՝ հանած արգելադրված, գրավադրված, սառեցված գումարը: Այն դեպքում, երբ դրական է, լրացվում է գումարը «+» նշանով, այն դեպքում, երբ բացասական է, օգտագործվել են վարկային միջոցները, ապա նշվում է «-» նշանով:
Բազմարժութային քարտերի դեպքում նշվում է յուրաքանչյուր արժույթով հասանելի մնացորդը:

(Պ)

(-)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

28

Գործարքներ, այլ գործառնություններ

Հաշվով կատարված գործարքներ, այլ գործառնություններ, այդ թվում՝ սառեցումներ, ապասառեցումներ, արգելադրումներ, ապաարգելադրումներ, գրավադրումներ և նմանատիպ այլ գործարքներ, որոնց արդյունքում հաշվից փաստացի ելքագրում և մուտքագրում չի կատարվել:

(Պ)

(Պ)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

29

Ամսաթիվ

Սպառողի կողմից կատարած գործարքի ամսաթիվ:

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

30

Գումար

Սպառողի կողմից կատարած փաստացի գործարքի գումարը:

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

31

Արժույթ

Սպառողի կողմից կատարած փաստացի գործարքի արժույթ:

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

32

Գործարքի գումար քարտի/հաշվի արժույթով

               

Մուտք

Հաշվին փաստացի մուտքագրված գումար՝ հաշվի արժույթով: Գումարը նշվում է «+» նշանով:

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

Ելք

Հաշվից փաստացի ելքագրված գումար՝ հաշվի արժույթով: Գումարը նշվում է «-» նշանով:

(Պ)

(Պ)

(Պ)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

33

Կիրառվող փոխարժեք

Արտարժույթով կատարված գործարքները հաշվի արժույթով փոխարկելու համար կիրառվող փոխարժեք:

(Պ)
պարտադիր է գործարքը հաշվի արժույթից տարբերվող արժույթով իրականացնելու դեպքում

(Պ)
պարտադիր է գործարքը հաշվի արժույթից տարբերվող արժույթով իրականաց-նելու դեպքում

(-)

(-)

(Պ)
պարտադիր է գործարքը հաշվի արժույթից տարբերվող արժույթով իրակա-նացնելու դեպքում

(Պ)
պարտադիր է գործարքը հաշվի արժույթից տարբերվող արժույթով իրականաց-նելու դեպքում

(Պ)
պարտադիր է գործարքը հաշվի արժույթից տարբերվող արժույթով իրականաց-նելու դեպքում

34

Ձևակերպման (հաշվարկի ապա-հովման) ամսաթիվ

Կատարված գործարքի ձևակերպման/հաշվարկի ապահովման ամսաթիվ:

(Պ)

(-)

(-)

(-)

(Պ)

(-)

(-)

35

Հաշվի վերջնական մնացորդ

Յուրաքանչյուր օրվա վերջին դրությամբ հաշվի վերջնական մնացորդ, ներառյալ` արգելադրված, գրավադրված, սառեցված և վարկի/օվերդրաֆտի չօգտագործված գումարը:
Այն դեպքում, երբ դրական է, լրացվում է գումարը «+» նշանով, այն դեպքում, երբ բացասական է, ապա նշվում է «-» նշանով:
Բազմարժութային քարտերի դեպքում նշվում է յուրաքանչյուր արժույթով հաշվի վերջնական մնացորդը:

(Պ)

(Պ)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

36

Գործարքի նկարագրություն

Յուրաքանչյուր գործարքի տեսակը, գործարք իրականացնողի մասին տեղեկատվություն և գործարքի իրականացման վայրը, հասցեն՝ առկայության դեպքում: Եթե գործարքը կատարվել է կից քարտի միջոցով, ապա նշվում է նաև կից քարտի համարը, անվտանգության կանոնների թույլատրելի չափով:

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

37

Վաստակած եկամուտներ և բոնուսներ

Այս աղյուսակում լրացվում է ցպահանջ ավանդի դիմաց վաստակած տոկոսագումարի, այլ հավելյալ կամ կցված ծառայությունների մասին տեղեկատվություն:
Վաստակած տոկոսագումարի ներքևում լրացվում է նաև տարեկան անվանական տոկոսադրույքը և տարեկան տոկոսային եկամտաբերությունը` համապատասխանաբար՝ «*» և «**» նշումներով և աղյուսակի վերջում պարզ, մատչելի բառերով բացատրվում է վերջիններիս էությունը (կարող է կրկնվել նաև Հավելված 6-ով սահմանված ձևանմուշների (1, 5, 6, 7) բացատրությունը):

(Պ)
պարտադիր է վաստակած եկամուտների և բոնուսների առկայության դեպքում

(-)

(-)

(-)

(Պ)
պարտադիր է վաստա-կած եկա-մուտների և բոնուսների առկայու-թյան դեպքում

(Պ)
պարտադիր է վաստա-կած եկա-մուտների և բոնուսների առկայու-թյան դեպքում

(Պ)
պարտադիր է վաս-տակած եկամուտ-ների և բոնուսների առկայու-թյան դեպքում

37.1

Անվանում

Տոկոսագումարի (ցպահանջ ավանդի դիմաց վաստակած տոկոս), հավելյալ կամ կցված ծառայության կամ ծրագրի անվանումը (օրինակ ցպահանջ ավանդ, Cash-Back, Բոնուս):

(Պ)

(-)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

37.2

Արժեք

Հաշվետու ժամանակաշրջանում սպառողի վաստակած ցպահանջ ավանդի տոկոսագումարներ, Բոնուս, Cash-Back,:

(Պ)

(-)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

37.3

Միավոր

Հաշվետու ժամանակաշրջանում սպառողի վաստակած ցպահանջ ավանդի տոկոսագումարներ, Բոնուսի, Cash-Back-ի միավոր՝ արժույթ, այլ չափման միավորներ:

(Պ)

(-)

(-)

(-)

(Պ)

(Պ)

(Պ)

38

Վարկի գումար

Սպառողին տրամադրված վարկի գումար

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

38.1

Վարկի մնացորդը
--.--.---- դրությամբ

Վարկի այն գումարը (տոկոսագումար, մայր գումար), որը դեռ չի մարվել սպառողի կողմից:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

39

Վարկի մարման վերջնաժամկետ

Պայմանագրով նախատեսված ժամկետում վարկի վերջին մարման օրը/ամիսը և տարին:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

40

Հերթական վճարում՝
--.--.----, որից

Հաշվետու ժամանակահատված վերջին օրվա դրությամբ ձևավորված առաջիկա վճարման ենթակա ընդհանուր գումար (մայր գումար, տոկոսագումար, սպասարկման վճար) և ամսաթիվ:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

40.1

Մայր գումար

Առաջիկա վճարման ենթակա մայր գումար:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

40.2

Տոկոսագումար

Առաջիկա վճարման ենթակա տոկոսագումար:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

40.3

Սպասարկման վճար

Առաջիկա վճարման ենթակա սպասարկման վճար:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

41

Ժամկետանց պարտավորություններ
--.--.---- դրությամբ, որից

Քաղվածքի հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հաշվարկված ժամկետանց պարտավորությունների ընդհանուր գումար (մայր գումար, տոկոսագումար, սպասարկման վճար, տուժանքներ):

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

41.1

Մայր գումար

Քաղվածքի հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ մայր գումարի ժամկետանց պարտավորությունը:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

41.2

Տոկոսագումար

Քաղվածքի հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ տոկոսագումարի ժամկետանց պարտավորությունը:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

41.3

Սպասարկման վճար

Քաղվածքի հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ սպասարկման վճարի ժամկետանց պարտավորությունը:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

41.4

Ժամկետանց գումարի տույժ (………..)

Քաղվածքի հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ Ժամկետանց գումարի դիմաց կիրառվող տույժի մեծությունը, կիրառման պարբերականությունը (նշվում է փակագծում) և ժամկետանց գումարի դիմաց հաշվարկված տույժի չափը:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

41.5

Ժամկետանց տոկոսի տույժ (………..)

Քաղվածքի հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ Ժամկետանց տոկոսի դիմաց կիրառվող տույժի մեծությունը, կիրառման պարբերականությունը (նշվում է փակագծում) և ժամկետանց գումարի դիմաց հաշվարկված տույժի չափը:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

41.6

Այլ տույժեր (………..)

Քաղվածքի հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ վարկի դիմաց կիրառվող տույժի մեծությունը, կիրառման պարբերականությունը (նշվում է փակագծում) և վարկի դիմաց հաշվարկված տույժի չափը: Այլ տույժերի բացակայության դեպքում սույն տողը քաղվածքում չի ներառվում:

(-)

(-)

(Պ)
պարտադիր է այլ տույժերի առկայության դեպքում

(Պ)
պարտադիր է այլ տույժերի առկայության դեպքում

(-)

(-)

(-)

42

Մայր գումարի մարում (ընդհանուր)

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կատարված մայր գումարի մարումների հանրագումարը՝ մեկ թվով:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

43

Տոկոսագումարի մարում (ընդհանուր)

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կատարված տոկոսագումարների մարումների հանրագումարը՝ մեկ թվով:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

44

Ընդամենը կատարված վճարներ

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կատարված վճարումների (մայր գումարի մարում, տոկոսագումարի մարում, միջնորդավճար, տուժանք) հանրագումարը:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

45

Մինչև --.--.---- վարկի մարմանն ուղղված վճարների պատմու-թյուն

Հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ժամանակահատվածում վարկի մարմանն ուղղված ընդհանուր վճարների (մայր գումար, տոկոսագումար, սպասարկում, տուժանք, վաղաժամկետ մարում) մասին տեղեկատվություն: Ժամանակահատվածին նախորդող տարիների ընթացքում վարկի մարմանն ուղղված ընդհանուր վճարները լրացվում են առանձին տողով՝ համապատասխան տարեթվով: Ժամանակահատվածի ընթացիկ տարում կատարված ամսական վճարների հանրագումարը լրացվում է համապատասխան ամսով:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

45.1

Ամսաթիվ

Նախորդող տարիների համար որպես ամսաթիվ լրացվում է տարեթիվը: Իսկ ընթացիկ տարվա ամիսների համար լրացվում է ամիսը՝ տառերով և տարեթիվը:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

45.2

Գումար (ընդհանուր)

Նախորդող տարիների համար որպես գումար լրացվում է տվյալ տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղված ընդհանուր վճարների հանրագումարը: Իսկ ընթացիկ տարվա ամիսների համար լրացվում է տվյալ ամսում վարկի մարմանն ուղղված ընդհանուր վճարների հանրագումարը:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

45.3

Արժույթ

Հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ժամանակահատվածում վարկի մարմանն ուղղված վճարների արժույթը:

(-)

(-)

(Պ)

(Պ)

(-)

(-)

(-)

46

Ավանդի չափ

Սպառողի կողմից ներդրված ավանդի չափ:

(-)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

47

Տարեկան անվանական տոկոսադրույք*

Ներդրված ավանդի համար հաշվարկված անվանական տոկոսադրույք: Քաղվածքի առաջին էջի վերջում «*» նշումով պարզ և մատչելի բառերով բացատրվում է տարեկան անվանական տոկոսադրույքի էությունը (կարող է կրկնվել նաև Հավելված 6-ով սահմանված ձևանմուշ 2-ի բացատրությունը):

(-)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

48

Տարեկան տոկոսային եկամտաբերություն**

Ներդրված ավանդի համար հաշվարկված տարեկան տոկոսային եկամտաբերություն՝ համաձայն «Բանկային ավանդների ներգրավվման մասին» օրենքի: Քաղվածքի առաջին էջի վերջում «**» նշումով պարզ և մատչելի բառերով բացատրվում է տարեկան անվանական տոկոսադրույքի էությունը (կարող է կրկնվել նաև Հավելված 6-ով սահմանված ձևանմուշ 2-ի բացատրությունը):

(-)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

49

Ստացված տոկոսագումար (հաշվետու ժամանակաշրջան)

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ավանդի համար հաշվեգրված տոկոսագումար:

(-)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

50

Ընդամենը ստացված տոկոսագումար (պայմանագրի սկզբից մինչև --.--.----)

Պայմանագրի սկզբից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ներդրված ավանդի համար հաշվեգրված տոկոսագումար:

(-)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

51

Ավանդի ժամկետ

Ավանդի ներդրման ժամանակահատված: Լրացվում է ժամանակահատվածի սկիզբը (օր.ամիս.տարեթիվ) և վերջը (օր.ամիս.տարեթիվ): Այն դեպքում, երբ ավանդը տրամադրվում է օրերով, ապա նշվում է պայմանագրով սահմանված օրերի քանակը (… օր):

(-)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

52

Տոկոսագումարների կապիտալացման ձև

Ներդրված ավանդի դիմաց հաշվարկված տոկոսագումարների կապիտալացման՝ տոկոսագումարները մայր գումարին ավելացնելու ձև:

(-)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

53

Եկամտային հարկ (ընդհանուր)

Հաշվետու ժամանակահատվածում ներդրված ավանդից ստացված եկամտից գանձված եկամտային հարկ:

(-)

(Պ)

(-)

(-)

(-)

(-)

(-)

54

Քաղվածքի վերջ

Քաղվածքի վերջին հաղորդագրությունից, տողից հետո նշվում է «Քաղվածքի վերջ»:

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

(Պ)

»

_____________________

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան