Գլխավոր տեղեկություն
Համար
N 188-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2016-12.07.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.03.09/18(1198) Հոդ.194
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.03.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մարտի 2016 թվականի N 188-Ն

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել թույլտվություն չպահանջող օդային հաղորդակցությունների որոշ տեսակների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


 2016 թ. մարտի 4

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 3-ի N 188-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

1. Փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական, որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների իրականացման նպատակներով օդային հաղորդակցություն.

2. Բնակչության տարահանման նպատակով օդային հաղորդակցություն.

3. Ոստիկանության գործառույթներով պայմանավորված օդային հաղորդակցություն.

4. Պետական մարմիններում կամ պետական կառավարչական հիմնարկներում շահագործվող օդանավերով շտապ և անհետաձգելի բժշկական օգնության համար պացիենտի տեղափոխման, շտապ և անհետաձգելի բժշկական օգնության համար բժիշկների տեղափոխման նպատակով օդային հաղորդակցություն.

5. Պետական մարմիններում կամ պետական կառավարչական հիմնարկներում շահագործվող օդանավերով, կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոնով պայմանավորված` արտակարգ իրավիճակների ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 777-Ն որոշման պահանջներին համապատասխան, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու համար անձանց տեղափոխման նպատակով օդային հաղորդակցություն:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան