Basic information
Number
N 1100-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (12.09.2017-07.11.2023)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
07.09.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
11.09.2017
Effective date
12.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 սեպտեմբերի 2017 թվականի N 1100-Ա

 

«ԱՐԻԴԵՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԱԼՅԱՆՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «ԱՐԻԴԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտը, Ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվություն տրամադրող մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «ԱՐԻԴԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համարը` 290.110.912407) տրամադրել «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» փակ բաժնետիրական ընկերության տարածքում շահագործողի թույլտվություն (այսուհետ` շահագործողի թույլտվություն)՝ էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու, այդ թվում՝ նորարարական տեխնոլոգիաներով բժշկական սարքեր և սանիտարական հարմարանքներ արտադրելու համար:

2. Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանել 6 տարի:

3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշմամբ սահմանված կարգով «ԱՐԻԴԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագրի կնքումից հետո եռօրյա ժամկետում «ԱՐԻԴԵՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել շահագործողի թույլտվության վկայական.

2) շահագործողի թույլտվության վկայականի պատճենը մեկօրյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. սեպտեմբերի 11

Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
02.11.2023, N 1908-Ա 07.11.2023, N 1100-Ա
Changed acts
Changing Act Corresponding incorporation