ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2016 թվականի N 353-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Մոսկովյան միջազգային կրթական սրահ-2016» միջոցառմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մասնակից-պետությունների կրթության և գիտության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով՝ պատվիրակության` համաձայն հավելվածի, 2016 թվականի ապրիլի 13-14-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Լևոն Մկրտչյանինը և Սամվել Հարությունյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) ընդունել ի գիտություն, որ Մհեր Մելիք-Բախշյանի և Արմեն Դարբինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են համապատասխանաբար՝ «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. ապրիլի 27 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. ապրիլի 27-ի N 353-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-14-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Լ. Մկրտչյան |
-ՀՀ կրթության և գիտության նախարար (պատվիրակության ղեկավար) |
Ս. Հարությունյան |
-ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ (ապրիլի 13-15-ը) |
Մ. Մելիք-Բախշյան | -«Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի պրոռեկտոր (համաձայնությամբ) |
Ա. Դարբինյան | -Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|