Գլխավոր տեղեկություն
Համար
N 162-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.03.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.03.02/16(1196) Հոդ.167
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.02.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 փետրվարի 2016 թվականի N 162-Ն

 

«ԼԱՆՋԱԶԱՏԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Լանջազատի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ հիմնադրման միջոցով:

2. Սահմանել, որ «Լանջազատի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են՝

1) բնակչության առողջության պահպանումը և բարելավումը.

2) առողջ ապրելակերպի քարոզչությունը.

3) հիվանդությունների կանխարգելում.

4) պետության կողմից երաշխավորված բժշկական օգնությունը և սպասարկումը:

3. «Լանջազատի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել 4 900 824 դրամ արժողությամբ գույք, բացառությամբ, պետական սեփականություն հանդիսացող հողերի, շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի:

4. Թույլատրել «Լանջազատի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, իրականացնել բժշկական օգնություն և սպասարկում:

5. «Լանջազատի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Արարատի մարզպետին:

6. Արարատի մարզպետին՝ մեկամսյա ժամկետում՝

1) հաստատել՝

ա. «Լանջազատի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը,

բ. «Լանջազատի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվող գույքի կազմը.

2) ապահովել «Լանջազատի առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. փետրվարի 26

Երևան