ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԻՆՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները | ||
1. |
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին |
Կ-932 -11.01.2016-ԳԲ-010/0 | |
2. |
«Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին |
Կ-934 -12.01.2016-ՖՎ-010/0 | |
3. |
ա) Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին |
Կ-935 -14.01.2016-ՏՏ-010/0 | |
բ) «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-9351 -14.01.2016-ՏՏ-010/0 | ||
գ) «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-9352 -14.01.2016-ՏՏ-010/0 | ||
դ) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին |
Կ-9353 -14.01.2016-ՏՏ-010/0 | ||
ե) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին |
Կ-9354 -14.01.2016-ՏՏ-010/0 | ||
զ) «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին |
Կ-9355 -14.01.2016-ՏՏ-010/0 | ||
է) «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կ-9356 -14.01.2016-ՏՏ-010/0 | ||
4. |
«Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-936 -14.01.2016-ԳԲ-010/0 | |
5. |
ա) «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին |
Կ-937 -14.01.2016-ՏՀ-010/0 | |
բ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին |
Կ-9371 -14.01.2016-ՏՀ-010/0 | ||
6. |
ա) «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-938 -21.01.2016, 25.02.2016 -ՊԱ-010/0 | |
բ) «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին |
Կ-9381 -21.01.2016, 25.02.2016 -ՊԱ-010/0 | ||
գ) «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կ-9382 -21.01.2016, 25.02.2016 -ՊԱ-010/0 | ||
դ) «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-9383 -21.01.2016, 25.02.2016 -ՊԱ-010/0 | ||
ե) «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-9384-21.01.2016, 25.02.2016 -ՊԱ-010/0 | ||
զ) «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կ-9385 -21.01.2016, 25.02.2016 -ՊԱ-010/0 | ||
է) «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կ-9386 -21.01.2016, 25.02.2016 -ՊԱ-010/0 | ||
7. |
ա) «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին |
Պ-533 -23.05.2014-ԳԿ-010/0 | |
բ) «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Պ-5331 -23.05.2014-ԳԿ-010/0 | ||
8. |
ա) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին |
Պ-955 -26.02.2016-ՏՀ-010 | |
բ) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Պ-9551 -26.02.2016-ՏՀ-010 |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Գ. Սահակյան |
14 մարտի 2016 թվականի, քաղ. Երևան ԱԺՈ-203-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|