Basic information
Number
N 37
Type
Քաղվածք
Act type
Հիմնական ակտ (01.09.2017-01.01.2022)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
31.08.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
01.09.2017
Effective date
01.09.2017
Interrupt date
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

31 օգոստոսի 2017 թվականի N 37

17. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրին (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության յուրաքանչյուր տարվա միջոցառումների ծրագրի նախագծի մշակման ժամանակ միգրացիոն քաղաքականության մասով հիմք են ընդունում նաև ծրագրում համապատասխան պետական կառավարման մարմնի համար սահմանված տվյալ տարվա միջոցառումները:

3. Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմինների ղեկավարներին` ծրագրի միջոցառումների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում անհրաժեշտ ծախսերի նախատեսման հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակում:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ու զարգացման նախարարին` երկամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ՝ ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին:

5. Ծրագրի իրականացման ընդհանուր ղեկավարումը վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին, իսկ հանձնաժողովի աշխատանքների համակարգումը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետին:

6. Ծրագրի պատասխանատու կատարող պետական կառավարման մարմինների ղեկավարներին` ամենամյա պարբերականությամբ՝ միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացնել իրենց կողմից իրականացված միջոցառումների կատարման մասին հաշվետվություն` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մինչև փետրվարի 15-ը:

7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետին` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել ծրագրի իրականացման աշխատանքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

2017 թ. սեպտեմբերի 1

Երևան

 

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2017 թ.
օգոստոսի 31-ի նիստի N 37
արձանագրային որոշման

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation