Գլխավոր տեղեկություն
Համար
N 271-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.04.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.04.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2016 թվականի N 271-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2016 թվականի ապրիլի 12-14-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Մոսկվայի օդանավակայանի սպասարկման սրահի ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Հովիկ Աբրահամյանինը, Ստեփան Քարտաշյանինը, Էդուարդ Հարությունյանինը, Արմեն Զատիկյանինը և Բագրատունի Բարսեղյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Վաչե Գաբրիելյանինը, Հովհաննես Հովսեփյանինը, Սուրեն Կարայանինը, Գագիկ Միրիջանյանինը, Գագիկ Քոչարյանինը, Միքայել Փաշայանինը, Ռաֆայել Ավետիսյանինը, Տիգրան Աբրահամյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Շավարշ Քոչարյանինը և Արմեն Ղևոնդյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վահե Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

4) Տիգրան Աբրահամյանի, Արման Շահինյանի և Տիգրան Մեհրաբյանի ճանապարհածախսը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

5) Էդուարդ Հարությունյանի և Արմեն Զատիկյանի ճանապարհածախսը՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(2-րդ կետը լրաց. 19.04.16 N 305-Ա)

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. ապրիլի 12

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

ապրիլի 12-ի N 271-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ապրիլի 12-14-Ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Հ. Աբրահամյան

- ՀՀ վարչապետ

Վ. Գաբրիելյան

- ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար 

Օ. Եսայան

- ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Հ. Հովսեփյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ս. Կարայան

- ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ

Գ. Միրիջանյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
(12.04-13.04.2016 թ.)

Ս. Քարտաշյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ա. Ղևոնդյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետի պաշտոնակատար (12.04-13.04.2016 թ.)

Գ. Քոչարյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ
 (11.04-13.04.2016 թ.)

Մ. Փաշայան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ
(12.04-13.04.2016 թ.)

Ռ. Ավետիսյան

- ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական

Է. Հարությունյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ

Վ. Հակոբյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության աշխատող 
(10.04-14.04.2016 թ.)

Տ. Աբրահամյան

- «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
(12.04-13.04.2016 թ.)

Ա. Շահինյան

- «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր
(12.04-13.04.2016 թ.)

Տ. Մեհրաբյան

- «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի լուսանկարիչ
(12.04-13.04.2016 թ.)

Ա. Զատիկյան

- ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող

Բ. Բարսեղյան

- ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան