Գլխավոր տեղեկություն
Համար
N 122-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.02.24/14(1194) Հոդ.124
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.02.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 փետրվարի 2016 թվականի N 122-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1188-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին» N 1188-Ն որոշմամբ նախատեսված` 2015 թվականի հոկտեմբերի 22-24-ը կայացած` Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (այսուհետ՝ ՄԳԻՄՕ) շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի N 878-Ն որոշմամբ նախատեսված` 2015 թվականի հոկտեմբերի 9-12-ը կայացած` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանած պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիներին մուտքի արտոնագրի տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատելու արդյունքում չգանձված պետական տուրքի գումարը վճարողների փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2016 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 776.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.12 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. փետրվարի 15

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
փետրվարի 11-ի N 122-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական
ցուցանիշներ

ֆինանսական
 ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքների ցուցանիշները

Ծրագրային
դասիչը

Անվանումը
Արտաքին հարաբերությունների ոլորտում պետական քաղաքականության մշակում և ծառայությունների մատուցում

Նկարագրությունը
ՀՀ Նախագահի ընդհանուր ղեկավարությամբ արտաքին գործերի բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության մշակումը և իրականացումը, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակում դիվանագիտական ծառայության կազմակերպում և ղեկավարում

1001

ԱԾ04

   

Քանակական

Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր տալու համար պետական տուրքի վճարումից ազատելու արդյունքում չգանձված պետական տուրքի փոխհատուցում (շահառուների քանակը)

160

160

160

160

0.0

0.0

0.0

0.0

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

x

x

x

x

776.0

776.0

776.0

776.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1001 Պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ անվտանգության ապահովման, հարաճուն զարգացման և տնտեսական առաջընթացի համար արտաքին պայմանների բարելավում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
փետրվարի 11-ի N 122-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Ծրագրային
դասիչը

Գործառական դասիչը

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
 
ՀՀ 2016 թ. պետական բյուջե
(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

(բաժինը/խումբը
/դասը)

1001

   

 Ծրագիր

 
     

Պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծրագիր

776.0

Ծրագրի նկարագրությունը

Քաղաքականության մշակման և դրա կատարման համակարգման, պետական ծրագրերի պլանավորման, մշակման, իրականացման և մոնիթորինգի (վերահսկման) ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Ծրագիրը նպաստում է ՀՀ նախարարությունների կողմից իրականացվող ծրագրերի գծով նախատեսված արդյունքների ապահովմանը

   

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

 

ԱԾ04

 

Արտաքին հարաբերությունների ոլորտում պետական քաղաքականության մշակում և ծառայությունների մատուցում

776.0

Մատուցվող ծառայության նկարագրությունը

ՀՀ Նախագահի ընդհանուր ղեկավարությամբ արտաքին գործերի բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության մշակումը և իրականացումը, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակում դիվանագիտական ծառայության կազմակերպում և ղեկավարում

Ծառայություն մատուցողի անվանումը

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան