ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2016 թվականի N 261-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասով և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Գյուղատնտեսական կենդանիների, կենդանական ծագում ունեցող հումքի, մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն և 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1901-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1442-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրում «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀՈՒՄՔԻ, ՄԹԵՐՔԻ, ԿԵՐԵՐԻ, ԼՐԱՑԱԿԵՐԵՐԻ, ԿԵՐԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ, ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ, ՍՆՆԴԱՅԻՆ ՈՒ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառերը փոխարինել «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՐՏԱԴՐԱՆՔԻ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառերով.
2) որոշման նախաբանը և 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասով և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) արտահանման կարգը` համաձայն հավելվածի:».
3) որոշման հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԿԱՐԳ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՐՏԱԴՐԱՆՔԻ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ».
4) որոշման հավելվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգով կարգավորվում են սննդային արտադրանքի (այսուհետ՝ սննդամթերք) և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) արտահանման ընթացակարգերը և դրանց իրականացման պայմանների հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի իմաստով` բեռ են համարվում սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը, իսկ սույն կարգի III գլխում՝ նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքները:
5. Բեռը ներմուծվում կամ արտահանվում կամ տարանցիկ փոխադրվում է բեռի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթի՝ առողջության սերտիֆիկատի, որակի և անվտանգության կառավարման համակարգի սերտիֆիկատի, անվտանգության սերտիֆիկատի, պետական գրանցման վկայականի կամ համապատասխանության հայտարարագրի կամ բեռի տվյալ խմբաքանակի փորձարկման լաբորատորիայի փորձաքննության արձանագրությունների առկայության դեպքում (այսուհետ` բեռն ուղեկցող փաստաթուղթ):».
5) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին կետով.
«9.1. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵՏՄ) անդամ այլ երկրներից ներմուծվող բեռի բացթողումը կամ տեղաշարժի կասեցումը կամ ներմուծման արգելքը կամ վերադարձը ձևակերպվում է հսկիչ կետի պաշտոնատար անձի կողմից ապրանքն ուղեկցող փաստաթղթերի վրա համապատասխան դրոշմակնիք դնելով:».
6) որոշման հավելվածի 12-րդ կետից հանել «(բացառությամբ կենդանիների և սննդամթերքի հետ շփվող նյութերի)», իսկ 16-րդ կետից՝ «(բացառությամբ կենդանիների)» բառերը.
7) որոշման հավելվածի 13-րդ կետից հանել «չեն պահպանվել անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված Հայաստանի Հանրապետության անասնաբուժական-սանիտարական և անասնաբուժական պահանջները կամ արտահանող երկրում անասնահամաճարակային անկայուն իրավիճակի կամ կարանտինային հիվանդությունների բռնկման մասին առկա է համապատասխան պաշտոնական տեղեկատվություն, և կան արտահանման սահմանափակումներ, կամ սննդամթերքի և անասնակերի արագ արձագանքման միջազգային համակարգի կողմից ստացվել է հաղորդագրություն, կամ» և «3-րդ և» բառերը.
8) որոշման հավելվածի 20-րդ կետում «Ոչնչացում» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով» բառերով.
9) որոշման հավելվածի 21-րդ կետից հանել «անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների ներմուծման համար» և «անասնաբուժական սերտիֆիկատ, իսկ» բառերը.
10) որոշման հավելվածի 22-րդ կետում «անասնաբուժական կամ առողջության սերտիֆիկատի կամ անասնաբուժական վկայականի» բառերը փոխարինել «առողջության սերտիֆիկատի, որակի և անվտանգության սերտիֆիկատի, պետական գրանցման վկայականի կամ համապատասխանության հայտարարագրի» բառերով և հանել «անասնաբուժական» բառը.
11) որոշման հավելվածի 28-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.
«5) պարզում է ԵՏՄ անդամ երկրներ փոխադրվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անասնաբուժական վերահսկողության ենթակա բեռն արտադրողի, վերամշակողի և (կամ) պահպանողի առկայությունը ԵՏՄ կազմակերպությունների ռեեստրում:».
12) որոշման հավելվածի 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«38. Արտահանման արգելման դեպքում բեռի անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթուղթ (սերտիֆիկատ կամ համապատասխանության տեղեկանք) չի տրվում, և բեռն ուղեկցող փաստաթղթի վրա դրվում է «Արտահանումն արգելվում է» դրոշմը:».
13) որոշման հավելվածի ամբողջ տեքստում «սննդամթերքի հետ շփվող» բառերը փոխարինել «սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող» բառերով և հանել «սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների» բառերը.
14) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 3-րդ, 4-րդ, 11-րդ, 14-րդ, 15-րդ, 23-րդ, 24-րդ, 41-րդ և 43-րդ կետերը.
15) որոշման հավելվածի 51-րդ կետից հանել «և անասնակերի» բառերը.
16) որոշման հավելվածի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՀ. Աբրահամյան
2016 թ. մարտի 18
Երևան