ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2016 թվականի N 153-Ա
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ ՇՈՆ Օ ՍԱԼԻՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
2016 թվականի փետրվարի 25-ին Ասիական Զարգացման Բանկի Կենտրոնական և Միջին Ասիայի տարածաշրջանի ղեկավար Շոն Օ Սալիվանի գլխավորած պատվիրակության Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում ընթրիքի հետ կապված ծախսերը կատարել 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից ներկայացրած հաշվետվությունների:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մարտի 12 Երևան |