Գլխավոր տեղեկություն
Համար
N 252-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.09.2016-20.01.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.03.23/22(1202) Հոդ.258
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.03.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2016 թվականի N 252-Ն

ԿԵՐԻ ՇՂԹԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել կերի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն տալու կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին` 6-ամսյա ժամկետում մշակել Հայաստանի Հանրապետությունում արտադրության և շրջանառության փուլերում կերային հավելումների, պրեմիքսների, համակցված կերերի արդյունավետության և անվտանգության գնահատման ընթացակարգեր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո՝ բացառությամբ 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 2016 թ. մարտի 17

Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 10-ի N 252-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԿԵՐԻ ՇՂԹԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում կերի շղթայի օպերատորի գործունեության կերային հավելումների, պրեմիքսների, համակցված կերերի (այսուհետ՝ կերային հավելումներ) արտադրության և շրջանառության փուլերում (այսուհետ՝ կերի շղթա) եզրակացություն տալու հետ կապված հարաբերությունները՝ կերի շղթայի օպերատորի գործունեության հետևանքով մարդկանց, կենդանիների առողջության ու բարեկեցության և շրջակա միջավայրի վրա տվյալ կերային հավելումների արդյունավետությունն ու անվտանգության պահանջներն ապահովելու նպատակով:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում կերի շղթայում գործառնություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց վրա (բացառությամբ այն ֆիզիկական անձանց, ովքեր գյուղատնտեսական կենդանիները պահում են կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի ստացման նպատակով՝ միայն անձնական և ընտանեկան օգտագործման համար), ովքեր պատասխանատու են իրենց հսկողության ներքո գտնվող` կերերի պատրաստման և շրջանառության փուլերում կերի անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների պահպանման և կատարման համար (այսուհետ՝ կերի շղթայի օպերատոր):

3. Կերի շղթայի օպերատորի գործունեության եզրակացությունը (այսուհետ՝ եզրակացություն) տրվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից (այսուհետ` լիազոր մարմին):

4. Եզրակացություն տրամադրվում է կերային հավելումների յուրաքանչյուր արտադրատեսակի համար, և սույն կարգով եզրակացություն չստացած կերի շղթայի օպերատորները չեն կարող այդ կերային հավելման արտադրատեսակով կերի շղթայում գործունեություն իրականացնել:

II. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

5. Լիազոր մարմինը եզրակացությունը տալիս է՝ հիմնվելով կերային հավելումների անվտանգության և արդյունավետության գնահատման ընթացակարգերի արդյունքների ու գիտականորեն հիմնավորված չափանիշների վրա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

6. Եզրակացություն տալու նպատակով իրականացվող անվտանգության և արդյունավետության գնահատման ընթացակարգերը տարբերակվում են՝ ելնելով կերային հավելումների խմբավորումից, հատկություններից, կիրառման նշանակությունից և դրանց ներկայացվող պահանջներից:

7. Լիազոր մարմինը հաստատում է կերի շղթայի օպերատորներին տրված եզրակացությունների գրանցամատյանի ձևը և վարում է այն: Գրանցամատյանը, բացի կերի շղթայի օպերատորի մասին տեղեկություններից, ներառում է նաև կերային հավելումներին վերաբերող հետևյալ տեղեկությունները՝ կերային հավելման տեսակը, արտադրող երկիրը, թիրախային կենդանիները, բաղադրությունը, օգտագործման պահանջները, պիտանիության ժամկետը:

8. Լիազոր մարմինը եզրակացության տրամադրման մասին տվյալները գրանցում է գրանցամատյանում և 3 աշխատանքային օրվա ընթացքում իր էլեկտրոնային կայքում հրապարակում է ամփոփ տվյալներ:

9. Եզրակացություն տալու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով:

10. Եզրակացություն ստանալու նպատակով կերի շղթայի օպերատորը կամ նրա կողմից լիազորված անձը (այսուհետ` հայտատու) լիազոր մարմին է ներկայացնում կերի շղթայում գործունեություն իրականացնելու վերաբերյալ եզրակացություն ստանալու մասին հայտ (այսուհետ` հայտ)` համաձայն N 1 ձևի, պետական տուրքի վճարման անդորրագիր կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը, իսկ հայտատուի միջոցով հայտ ներկայացվելու դեպքում` կից ներկայացվում է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրի պատճենը:

11. Հայտին կից ներկայացվում են փաստաթղթեր, որոնք ներառում են հետևյալ տեղեկությունները՝

1) կերային հավելման անունը, ակտիվ նյութի (նյութերի) բնութագիրը, ըստ խմբավորման գործառութային խմբում դասակարգումը.

2) կերային հավելման նմուշի՝ տվյալ ոլորտում հավատարմագրված լաբորատորիայի փորձաքննության արդյունքները.

3) այն կենդանատեսակները, որոնց կերակրման համար օգտագործվելու է կերային հավելումը.

4) կերային հավելման արտադրության, տեխնոլոգիական գործընթացի և օգտագործման նկարագիրը՝

ա. օգտագործումը պատրաստի կերերի մեջ,

բ. օգտագործումը ջրով,

գ. օգտագործման հատուկ պայմանները (եթե առկա են),

դ. կերային հավելման կիրառման (օգտագործման) դադարեցման ժամանակը.

5) կենդանիների սնուցման կարիքների բավարարման, վերարտադրության, կենսագործունեության ու բարեկեցության և կերի հատկությունների վրա ունեցած դրական ազդեցությունը:

12. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը կարող են լիազոր մարմին հանձնվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:

13. Լիազոր մարմինը փաստաթղթերի ստացումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է հայտի, կից փաստաթղթերի ստացման, դրանց լիարժեքության կամ թերի (անբավարար) լինելու մասին և առձեռն, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով տեղեկացնում է հայտատուին՝ հայտում նշված նախընտրած եղանակով:

14. Եթե ներկայացված հայտը և կից փաստաթղթերը թերի են, և (կամ) դրանց ցանկն ամբողջական չէ, ապա լիազոր մարմնի կողմից առաջարկվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում լրացնել այն:

15. Առանց ժամկետային սահմանափակման կերային հավելումների՝ թույլատրված մշտական կիրառության նյութերի համար առավել կարճ ժամանակահատվածում գործունեության եզրակացությունը տրվում է՝ առանց արդյունավետության գնահատման ընթացակարգ իրականացնելու, հաշվի առնելով արդյունավետությունը վկայող այլ փաստարկներ, մասնավորապես, տվյալ կերային հավելման նվազագույնը երկու տարվա կիրառման դրական արդյունքները:

16. Եզրակացություն ստացած՝ կերային հավելում արտադրող կերի շղթայի օպերատորին, ըստ անհրաժեշտության, կախված կերային հավելման խմբավորումից, հատկություններից և առաջին անգամ կիրառման նշանակությունից, հանձնարարվում է շուկայահանումից հետո իրականացնել դիտանցման ծրագիր, որը հաստատում է լիազոր մարմինը: Դիտանցման ծրագիրն իրականացվում է կերային հավելումների օգտագործումից հետո մարդկանց, կենդանիների առողջության կամ շրջակա միջավայրի վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցության հետագծելիության ապահովման համար:

17. Լիազոր մարմինը եզրակացություն ստանալու մասին հայտի և կից փաստաթղթերի, ինչպես նաև դիտանցման ծրագրի մշակման ու այն ներկայացնելու համար կերի շղթայի օպերատորին օժանդակելու նպատակով հաստատում և հրապարակում է ուղեցույց:

18. Լիազոր մարմինը հայտի ստացումից հետո մեկ ամսվա ընթացքում, ներառյալ սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերում նշված ժամկետները, տալիս է եզրակացություն՝ համաձայն N 2 ձևի:

19. Լիազոր մարմինը՝

1) հաստատում է հայտատուի ներկայացրած փաստաթղթերի փաթեթի լիարժեքությունը, սույն կարգի 10-րդ ու 11-րդ կետերի պահանջներին համապատասխանությունը և կազմակերպում է արդյունավետության ու անվտանգության գնահատում.

2) հիմք է ընդունում կերի շղթայի օպերատորի ներկայացրած՝ տվյալ ոլորտում հավատարմագրված լաբորատորիայի փորձաքննության արդյունքների պատճենը:

20. Լիազոր մարմնի եզրակացությունը ներառում է՝

1) կերի շղթայի օպերատորի անունը և գտնվելու վայրը.

2) պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը կամ վկայականի սերիան և համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

3) գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է եզրակացությունը.

4) կերային հավելման նշանակությունը, գործառութային խմբում դասակարգումը, նշանակման ու օգտագործման նկարագրությունը.

5) կախված արդյունավետության և անվտանգության գնահատման արդյունքից՝ կերային հավելման օգտագործման հատուկ պայմանների և սահմանափակումների կիրառում այն կենդանիների տեսակների նկատմամբ, որոնց համար նախատեսված է կերային հավելումը.

6) կերային հավելման մակնշման պահանջները՝ դրանց օգտագործման և հակացուցումների մասին տեղեկություններ (եթե այդպիսիք կան):

21. Սույն կարգի համաձայն կերի շղթայի օպերատորին տրված եզրակացությունն ուժի մեջ է մտնում եզրակացության ստացման օրը՝ 10 տարի ժամկետով:

22. Լիազոր մարմինը եզրակացությունը տալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում եզրակացության տվյալները գրանցում է գրանցամատյանում, նշվում են եզրակացությունն ստանալու ու գրանցվելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

23. Եզրակացություն ստանալու մասին հայտին կից ներկայացված փաստաթղթերի տվյալների ու կերային հավելման գիտական տեղեկատվության հիման վրա իրականացված գնահատման արդյունքներն առնվազն երեք տարի պահվում են լիազոր մարմնի տեղեկատվական բազայում:

24. Եզրակացություն ստանալու մասին հայտը մերժվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

25. Հայտատուն եզրակացություն ստանալու մասին հայտի մերժումից հետո կարող է ներկայացնել նոր հայտ:

26. Հայտատուն եզրակացություն ստանալու մասին հայտի մերժման վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկել վերադասության կամ դատական կարգով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 Ձև N 1

Հ Ա Յ Տ

ԿԵՐԻ ՇՂԹԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

 սննդամթերքի անվտանգության պետական

 ծառայության պետ ……......................... ին

  (անունը, ազգանունը)

1. Հայտատու`

1) իրավաբանական անձի անվանումը

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

2) ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը, ազգանունը, անձնագրային տվյալները` սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

2. Գտնվելու վայրը (իրավաբանական անձի գտնվելու վայրը, ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) բնակության վայրը)

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

3. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (առկայության դեպքում)

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

4. Պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը կամ վկայականի սերիան և համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը ____________________________________________________

5. Կերային հավելման անվանումը

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

6. Կից ներկայացվող փաստաթղթերը`

1) կերային հավելման անվանումը, ակտիվ նյութի (նյութերի) բնութագիրը.

2) կերային հավելման նմուշի՝ տվյալ ոլորտում հավատարմագրված լաբորատորիայի փորձաքննության արդյունքները.

3) այն կենդանատեսակները, որոնց կերակրման համար օգտագործվելու է կերային հավելումը.

4) կերային հավելման արտադրության, տեխնոլոգիական գործընթացի և օգտագործման նկարագիրը՝

ա. օգտագործումը պատրաստի կերերի մեջ,

բ. օգտագործումը ջրով,

գ. օգտագործման հատուկ պայմանները (եթե առկա են),

դ. կերային հավելման կիրառման (օգտագործման) դադարեցման ժամանակը.

5) կենդանիների սնուցման կարիքների բավարարման, վերարտադրության, կենսագործունեության ու բարեկեցության և կերի հատկությունների վրա ունեցած դրական ազդեցությունը:

7. Հայտատուի միջոցով ներկայացվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրի պատճենը:

8. Լիազոր մարմնի հետ կապի հետագա հաստատման՝ հայտատուի նախընտրած եղանակը (X նշել քառակուսիներից որևէ մեկի մեջ)՝

առձեռն.

փոստով.

էլեկտրոնային համակարգի միջոցով:

9. Հայտը կազմելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

_______________________________________________________________________________

Հայտատու _______________  ___________________________

  (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

______________________________________________________________

(պաշտոնը, անհատ ձեռնարկատեր կամ ներկայացուցիչ)

Ձև N 2

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԿԵՐԻ ՇՂԹԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

1. Կերի շղթայի օպերատորի անվանումը (անունը, ազգանունը) և գտնվելու (բնակության) վայրը

_______________________________________________________________________________

 (իրավաբանական անձի անվանումը, ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը, ազգանունը)

2. Պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը կամ վկայականի սերիան և համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը ___________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

3. Գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է եզրակացությունը________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

4. Կերային հավելման նշանակությունը, գործառութային խմբում դասակարգումը և բաշխումը, նշանակման ու օգտագործման նկարագրությունը ___________________________________________

5. Կախված արդյունավետության և անվտանգության գնահատման արդյունքից՝ կերային հավելման շուկայահանումից հետո դիտանցումների ու օգտագործման հատուկ պայմանների և սահմանափակումների կիրառումն այն կենդանիների տեսակների նկատմամբ, որոնց համար նախատեսված է կերային հավելումը ___________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

6. Կերային հավելման մակնշման պահանջները՝ դրանց օգտագործման և հակացուցումների մասին տեղեկություններ (եթե այդպիսիք կան) ________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

սննդամթերքի անվտանգության

պետական ծառայության պետ _______________  ___________________________

  (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

____ ______________ 20  թ.