Գլխավոր տեղեկություն
Համար
N 1262-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (17.03.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.18/67(1007).1 Հոդ.1135.4
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2013 թվականի N 1262-Ն

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՏԳ ԱԱ 2710 19 710-2710 19 980 ԱՊՐԱՆՔԱԽՄԲԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ԱՊՐԱՆՔԱԽՄԲԻ ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՅՈՒՂԵՐԻ) ՄԱՍՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել արդյունաբերական ընկերությունների կողմից ձեռք բերված ԱՏԳ ԱԱ 2710 19 710-2710 19 980 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) մասով վճարված ակցիզային հարկի գումարի վերադարձման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. նոյեմբերի 26

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 14-ի N 1262-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՏԳ ԱԱ 2710 19 710-2710 19 980 ԱՊՐԱՆՔԱԽՄԲԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ԱՊՐԱՆՔԱԽՄԲԻ ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՅՈՒՂԵՐԻ) ՄԱՍՈՎ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են արդյունաբերական ընկերությունների կողմից ձեռք բերված կամ ներմուծած ԱՏԳ ԱԱ 2710 19 710 - 2710 19 980 ապրանքախմբի ծածկագրերին (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) դասվող ապրանքների (այսուհետ` ապրանքներ) մասով վճարված ակցիզային հարկի գումարների (այսուհետ` գումար) վերադարձման կարգի ու ժամկետների հետ կապված հարաբերությունները:

2. Արդյունաբերական ընկերություն (այսուհետ` ընկերություն) են համարվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների դասակարգիչ» հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 11-ի N 772-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 875-Ն հրամանի հավելվածի «B», «C», «D» և «E» բաժիններում սահմանված տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունները:

3. Ակցիզային հարկի գումարները վերադարձվում են այն ընկերություններին, որոնք ապրանքները կօգտագործեն բացառապես սույն կարգի 2-րդ կետում նշված գործունեության իրականացման նպատակով: Ապրանքները նշված նպատակով չօգտագործելու դեպքում վերադարձված ակցիզային հարկի գումարը ենթակա է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Ակցիզային հարկի գումարները վերադարձվում են սույն կարգի 2-րդ կետում նշված ընկերությունների կողմից ձեռք բերված կամ ներմուծված ապրանքների մասով:

5. Ակցիզային հարկի գումարների վերադարձման համար ապրանքներ ձեռք բերող կամ ներմուծող ընկերությունը գրավոր կամ էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ է ներկայացնում դիմում` համաձայն N 1 ձևի, ապրանքները ձեռք բերելուց կամ ներմուծելուց հետո վեց ամսվա ընթացքում:

6. Դիմումին կից ներկայացվում են`

1) ապրանքների ցանկ` համաձայն N 2 ձևի, հաստատված ընկերության լիազորած անձի կողմից.

2) ապրանքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր.

3) ապրանքի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն` համաձայն N 4 ձևի:

7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն` հիմք ընդունելով սույն կարգի պահանջները, և 3 աշխատանքային օրվա ընթացքում մշակում է եզրակացություն` համաձայն N 3 ձևի, և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, իսկ սույն կարգի պահանջները չբավարարվելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմումատուին:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն ստանալով եզրակացությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում գումարները վերադարձնում է ընկերություն:

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը սույն կարգի 8-րդ կետով նախատեսված աշխատանքները կատարելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

(9-րդ կետը փոփ. 10.03.16 N 220-Ն)

10. 2013 թվականի հունվարի 1-ից մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելն ընկերությունների կողմից ձեռք բերված ապրանքների համար վճարված ակցիզային հարկի գումարը վերադարձնելու նպատակով ընկերությունները դիմում են ներկայացնում որոշումն ուժի մեջ մտնելուց մեկ ամսվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

Ձև N 1

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար

 

պրն -------------------------------------------

 

-------------------------------------------------

 

-------------------------------------------------

 

Դ ի մ ո ւ մ

 

Արդյունաբերական ընկերությունների կողմից ձեռք բերված ԱՏԳ ԱԱ 2710 19 710-2710 19 980 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) մասով վճարված ակցիզային հարկի գումարի վերադարձման

 

Խնդրում եմ հետ վերադարձնել իմ կողմից ձեռք բերված ԱՏԳ ԱԱ----------------------------- ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների մասով վճարած ------------- դրամ ակցիզային հարկը` ընկերության «_______» բանկում գտնվող թիվ ___________ հաշվարկային հաշվեհամարին:

 

Իրավաբանական անձի (անհատ ձեռներեցի) անվանումը

______________________________________

 

Գրանցման (հաշվառման) համարը ________________________________________________

 

Իրավաբանական անձի գործունեության դասակարգչի

 

կոդը____________________________________

 

(ձևը լրաց. 10.03.16 N 220-Ն)

 

Ձև N 2

 

Ց Ա Ն Կ

 

Ա Պ Ր Ա Ն Ք Ն Ե Ր Ի

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Ձեռքբերման քանակը

Ծագման/ արտահանող

երկիրը

Միավորի արժեքը (դրամ)

Ընդհանուր արժեքը

(հազ. դրամ)

Վճարված ակցիզային հարկ
(հազ. դրամ)

1

2

3

4

5

6

7

8

9

1.

               

2.

               

3.

               

 

Ձև N 3

 

 Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N________

 

ՆԱԽԿԻՆՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 1262-Ն որոշման համաձայն__________________________________ ընկերության (ՀՎՀՀ`__________) կողմից ձեռք բերված ապրանքների համար վճարված _______________________ ակցիզային հարկի գումարները ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` ընկերության «_______» բանկում գտնվող թիվ ___________ հաշվարկային հաշվեհամարին:

 

_________________________ 201 թ.

 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

 

Կ.Տ.

(ձևը խմբ. 10.03.16 N 220-Ն)

 

 Ձև N 4

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Արդյունաբերական ընկերությունների կողմից ձեռք բերված ԱՏԳ ԱԱ 2710 19 710-2710 19 980 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) օգտագործման

 

1. Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը (անունը)

 

2. Գրանցման (հաշվառման) կոդը

 

3. Հաշվետու ժամանակաշրջանը

 

Ապրանքի

 

անվանումը

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Ձեռքբերման ժամկետը/ փաստաթղթի համար

օգտագործման նպատակը

օգտագործված քանակը

Մնացորդը

           

 

__________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

____________________

(ամիսը, ամսաթիվը)

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 10.03.16 N 220-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.03.2016, N 220-Ն 17.03.2016, N 1262-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան