Գլխավոր տեղեկություն
Համար
N 203-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.03.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.03.15/6(549) Հոդ.203
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.03.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մարտի 2016 թվականի N 203-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱԿ-Ի ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԵՆԹԱՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության և ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի միջև ենթահամաձայնագրերի շրջանակներում հատկացվող ֆինանսական աջակցություն» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2016 թվականի նախահաշիվը` համաձայն N 5 հավելվածի N 1 աղյուսակի և նշված նախահաշվով նախատեսված հատկացումների հաշվին գնումների իրականացման անվանացանկը` համաձայն N 6 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

 2016 թ. մարտի 10

Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 3-ի N 203-Ն որոշման

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 3-ի N 203-Ն որոշման

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 3-ի N 203-Ն որոշման

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 3-ի N 203-Ն որոշման

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 3-ի N 203-Ն որոշման

 

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 3-ի N 203-Ն որոշման

 

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 3-ի N 203-Ն որոշման