ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2016 թվականի N 126-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 632-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի`
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հուլիսի 18-ի ««Աստանա քաղաքում կայանալիք` «Ապագայի էներգիա» խորագրով «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումները նախապատրաստելու և անցկացնելու աշխատանքները համակարգող հանձնաժողով ստեղծելու մասին» N 632-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մարտի 9 Երևան |