ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 փետրվարի 2016 թվականի N 92-Ա
«ՍԱՄՏ ՀՈԼԴԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ՄԵՐԻԴԻԱՆ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ՍԱՄՏ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտը, Ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Տրամադրել «ՍԱՄՏ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (պետական ռեգիստրի վկայականը` N 03Ա1026439, գրանցման համարը` 273.110.876439) «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն (այսուհետ` շահագործողի թույլտվություն)՝ ոսկերչության ոլորտում գործունեություն իրականացնելու համար:
2. Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանել 5 տարի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված կարգով «ՍԱՄՏ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագիրը կնքելուց հետո 3-օրյա ժամկետում «ՍԱՄՏ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել շահագործողի թույլտվության վկայական.
2) շահագործողի թույլտվության վկայականի պատճենը 1-օրյա ժամկետում տրամադրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. փետրվարի 5 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|