Գլխավոր տեղեկություն
Համար
N 46-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.01.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.01.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.01.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունվարի 2016 թվականի N 46-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63.1-ին հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, ինչպես նաև 2009 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու նպատակով հողատարածքի նվիրատվության մասին» համաձայնագրի 2-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առաջարկել Երևանի քաղաքապետին

1) Երևանի քաղաքային համայնքի սեփականությունը համարվող՝ Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող 0.7 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` հողամաս)` համաձայն հավելվածի, նվիրել Հայաստանի Հանրապետությանը.

2) Երևան քաղաքի ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքել հողամասի նվիրատվության պայմանագիր՝ պայմանագրում սահմանելով, որ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը 2016 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ ապահովել հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության հետ հողամասի նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ դրանից բխող ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը 2016 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունվարի 29

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

հունվարի 29-ի N 46-Ա որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_9120

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան