Գլխավոր տեղեկություն
Համար
N 219-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.04.06/28(1208) Հոդ.215
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.03.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 2016 թվականի N 219-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 350-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի «Արտահիվանդանոցային և հիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 350-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

1) 29-րդ կետը «իսկ» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված` Հայաստանի Հանրապետությունում անօթևան անձանց խնդիրներով զբաղվող միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից անօթևան անձի բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու վերաբերյալ տրված համապատասխան տեղեկանքի առկայության դեպքում կամ» բառերով.

2) 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«31. Հերթապահ բժիշկը հիվանդին ընդունելիս պահանջում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 7 հավելվածի N 1 ձևին համապատասխան պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգիրը և անձնագիրը կամ նույնականացման քարտը` բացառությամբ անհետաձգելի հոսպիտալացման կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված` Հայաստանի Հանրապետությունում անօթևան անձանց խնդիրներով զբաղվող միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից անօթևան անձի բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու վերաբերյալ համապատասխան տեղեկանքի հիման վրա իրականացվող հոսպիտալացման դեպքերի, մանրամասն զննում է հիվանդի հոգեկան և սոմատիկ վիճակը, հավաքում անամնեզը և գրառում հիվանդության պատմագրում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. մարտի 11
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան