ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2016 թվականի N 129-Ա
«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`
Հաստատել «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-194-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մարտի 9 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. մարտի 9-ի N 129-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Ժամկետը |
Միջոցառման համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը |
1. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1385-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
2016 թվականի մայիսի 3-րդ տասնօրյակ |
էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (համաձայնությամբ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
2. |
«Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, ինչպես նաև փախստականի նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ կենսաչափական տվյալները ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունում հանձնելն անհնարին լինելու դեպքում, դրանք անձի գտնվելու վայրում վերցնելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
2016 թվականի հունիսի 1-ին տասնօրյակ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
3. |
«Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի և փախստականի նույնականացման քարտի նկարագրերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
2016 թվականի մայիսի 1-ին տասնօրյակ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
4. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի N 1465-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
2016 թվականի մայիսի 2-րդ տասնօրյակ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
5. |
«Փախստականին տրվող ժամանակավոր վկայականի ձևը և տրամադրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը |
2016 թվականի մայիսի 2-րդ տասնօրյակ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|