Գլխավոր տեղեկություն
Համար
N 1405-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.02.2016-05.10.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.10.02/42(217) Հոդ.945
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.08.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.09.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 սեպտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 օգոստոսի 2002 թվականի N 1405-Ն

«ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Սահմանել, որ՝

ա) «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակը սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ գիտական, կիրառական հետազոտությունների իրականացումը և լուծումների առաջադրումն է, ինչպես նաև ոլորտի մասնագետների գիտավերլուծական ու գործնական ունակությունների բարձրացումը, իսկ գործունեության առարկան կենսաթոշակային ապահովության, բնակչության զբաղվածության կարգավորման, աշխատանքի և աշխատանքի վարձատրության, մասնագիտական կողմնորոշման, միգրացիայի ու ժողովրդագրության, ընտանիքի, կանանց և երեխաների հիմնախնդիրների, հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների հիմնախնդիրների, սոցիալական աջակցության, ընտանիքների անապահովության վիճակագրական գնահատման, կյանքի որակի բարձրացման և սոցիալական պաշտպանության ոլորտի այլ հիմնախնդիրների վերաբերյալ հետազոտությունների, ուսումնասիրությունների և վերլուծությունների կատարումն է, սոցիալական, հոգեբանական և վերականգնման ծրագրերի մշակումը, սոցիալական գովազդի կազմակերպման աշխատանքները, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի մոնիթորինգի և արդյունավետության գնահատման աշխատանքներին մասնակցությունը, այդ ծրագրերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը, փորձագիտական գնահատումների ներկայացումը, սոցիալական պաշտպանության ոլորտի վերաբերյալ գիտական և մեթոդական գրականության մշակումը և հրատարակումը,

բ) «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան, սահմանված կարգով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

կադրերի վերապատրաստում, որակավորման բարձրացում, սոցիալական պաշտպանության ոլորտում հատուկ դասընթացների (վերաորակավորում) անցկացում,

գիտական, մեթոդական և կիրառական բնույթի հետազոտություններ,

գիտական և մեթոդական բնույթի մասնագիտական գրականության մշակում և հրատարակում,

սոցիալական պաշտպանության ոլորտում ֆիզիկական և իրավաբանական անձանց համար մասնագիտական խորհրդատվությունների տրամադրում,

հետազոտությունների և այլ գիտական և կիրառական ծրագրերի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունների ներկայացում,

գիտաժողովների և սեմինարների կազմակերպում,

հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնմանն ուղղված ծրագրերի մշակում.

գ) մինչև «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական հիմնարկի վերակազմակերպումը՝ «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նրան նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքվելիք պայմանագրերում:

(2-րդ կետը փոփ., լրաց. 30.12.10 N 1736-Ն, խմբ. 29.01.16 N 56-Ն)

3. «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական հիմնարկի տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով:

5. «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «Է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

(5-րդ կետը փոփ. 29.01.16 N 56-Ն)

6. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին՝ մեկամսյա ժամկետում հաստատել՝

ա) «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը.

բ) «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունն ու այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:

7. «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն հանձնվող գույքի գրանցման ու հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 28
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.09.2017, N 1159-Ն 05.10.2017, N 1405-Ն
29.01.2016, N 56-Ն 11.02.2016, N 1405-Ն
30.12.2010, N 1736-Ն 20.01.2011, N 1405-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան