Գլխավոր տեղեկություն
Համար
N 187-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.04.01/7(550) Հոդ.193
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.03.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մարտի 2016 թվականի N 187-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 317-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 317-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սահմանել, որ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսական կառույցների կողմից` գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգին համապատասխան, 2013 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, 2014 թվականի ապրիլի 1-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը, 2015 թվականի մարտի 15-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը և 2016 թվականի մարտի 1-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տրամադրված վարկերի տոկոսադրույքների համար»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. մարտի 4

Երևան