ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2016 թվականի N 185-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, 24-րդ հոդվածի 1-ին մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին և 14-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Աուդիտորների որակավորման հետ կապված հարցերը կանոնակարգելու մասին հաստատելու մասին» N 123-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) որոշման վերնագրից հանել «հաստատելու մասին» բառերը.
2) որոշման 1.4-րդ կետի «ա» ենթակետը «5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Աուդիտորի որակավորման վկայական ունեցող աուդիտորին նոր վկայական տրամադրելու դեպքում գործող վկայականը համարվում է ուժը կորցրած»:
2. Սահմանել, որ լիազորված մարմնի կողմից կազմակերպված քննությունների արդյունքում որակավորված աուդիտորների որակավորման վկայականի ժամկետը երկարաձգվում է մինչև 2019 թվականի փետրվարի 1-ը ներառյալ:
3. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված աուդիտորի որակավորման վկայականի ժամկետի երկարաձգման վերաբերյալ նշագրում կատարելու նպատակով աուդիտորը կարող է դիմել լիազորված մարմնին` ներկայացնելով վկայականի բնօրինակը:
4. Սույն որոշման 2-րդ կետի գործողությունը տարածվում է 2016 թվականի փետրվարի 1-ի դրությամբ գործող աուդիտորի որակավորման վկայականների վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. մարտի 4 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան