Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-15-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.04.30/24(259) Հոդ.404
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
26.04.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.04.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՎԵԼՅԱԼ ՀՈՒՇԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի «ա» կետով` որոշում եմ.

1. Վավերացնել 2002 թվականի նոյեմբերի 4-ին Երևանում և Բրյուսելում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Եվրոհամայնքի միջև փոխըմբռնման մասին չորրորդ հավելյալ հուշագիրը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. ապրիլի 26
Երևան
ՆՀ-15-Ն