ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2016 թվականի N 1314-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 817-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի «Գույք ամրացնելու և գույքի օգտագործման թույլտվություն տալու մասին» N 817-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 3-րդ կետում «2015 թվականի օգոստոսի 4-ը» բառերը փոխարինել «2017 թվականի 3-րդ եռամսյակի ավարտը» բառերով.
2) որոշման 7-րդ կետում «2015-2016 թվականներին» բառերը փոխարինել «2015 թվականից սկսած» բառերով.
3) որոշման N 3 հավելվածի`
ա. վերնագրում «2015-2016 թվականներին» բառերը փոխարինել «2015 թվականից սկսած» բառերով,
բ. 1-ին կետում «2015 թվականին» բառերը փոխարինել «2015 և 2016 թվականներին, իսկ 2017 թվականից իրականացնելու է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն:» բառերով,
գ. 2-րդ կետը «ծավալով» բառից հետո լրացնել «, իսկ 2017 թվականից սկսած կապի ծառայությունների սպասարկում և մատուցում` բացառությամբ ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների, որն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն:» բառերով:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N 817-Ն որոշման 5-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված եռակողմ պայմանագրում համապատասխան փոփոխությունների կատարումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. դեկտեմբերի 22 Երևան
վարչապետԿ. Կարապետյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|