Գլխավոր տեղեկություն
Համար
N 100-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.02.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.02.17/12(1192) Հոդ.107
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.02.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 փետրվարի 2016 թվականի N 100-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 731-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգում գործող ձերբակալված անձանց պահելու վայրի ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 1-ին, 14-րդ, 34-րդ և 66-րդ կետերը «պաշտպանի» բառից առաջ լրացնել «փաստաբանի կամ» բառերով, ինչպես նաև 8-րդ գլխի վերնագիրը «ՊԱՇՏՊԱՆԻ» բառից առաջ լրացնել «ՓԱՍՏԱԲԱՆԻ ԿԱՄ» բառերով.

2) 37-րդ կետի`

ա. առաջին պարբերությունը «պաշտպանի» բառից առաջ լրացնել «պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ իր» բառերով, ինչպես նաև նույն պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Փաստաբանի կամ պաշտպանի հետ ձերբակալված անձի տեսակցության տևողությունը կարող է սահմանափակվել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան:»,

բ. երկրորդ պարբերությունը «պաշտպանի» բառից առաջ լրացնել «փաստաբանի կամ» բառերով,

գ. երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Փաստաբանի կամ պաշտպանի հետ տեսակցությունը թույլատրում է ՁՊՎ-ի պետը, իսկ նրա բացակայության դեպքում` ՁՊՎ-ի պետի տեղակալը` «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:».

3) 40-րդ կետում «Արգելվում է» բառերը փոխարինել «Բացառությամբ օրենքով կամ սույն կանոնակարգով նախատեսված դեպքերի` արգելվում է» բառերով.

4) 55-րդ կետը «ինչպես նաև» բառերից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«, եթե դա կապված է նրանց անհետաձգելի բժշկական օգնություն ցույց տալու հետ կամ անհրաժեշտ է ձերբակալված անձի տեսակցությունն իր պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ իր պաշտպանի հետ ապահովելու համար»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

 վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. փետրվարի 9

Երևան