ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2008 թվականի N 1151-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾՔՈՎ ԵՎ ԳՈՒՅՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Էրեբունի Պլազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից 2008 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2016 թվականի մարտի 31-ը ժամկետով վարձակալել Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող շենքի հինգերորդ հարկից` մինչև 603,6 քառ. մետր մակերեսով գրասենյակային տարածքը և այն նույն ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
(1-ին կետը փոփ. 30.10.08 N 1268-Ա, 12.11.09 N 1292-Ա, 04.03.10 N 190-Ա, 31.03.11 N 311-Ա, 26.01.12 N 62-Ա, 20.12.12 N 1595-Ա, 24.12.15 N 1539-Ա)
2. Սույն որոշման 1-ին կետից բխող` 2008 թվականի պարտավորությունների կատարումն ապահովելու, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հատկացնել համապատասխանաբար 17499.3 հազ. դրամ և 25000 դրամ` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման համապատասխանաբար «Գույքի և սարքավորումների վարձակալություն» և «Հարկեր, պարտադիր վճարներ և տույժեր, որոնք կառավարման տարբեր մակարդակների կողմից կիրառվում են միմյանց նկատմամբ» հոդվածներով):
(2-րդ կետը փոփ. 30.10.08 N 1268-Ա)
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետից բխող` 2009 թվականի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում նախատեսել 69.997 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գույք և սարքավորումներ» հոդվածով):
4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովել «Էրեբունի Պլազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի ենթավարձակալության պայմանագրի կնքումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովել այդ տարածքը «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու պայմանագրի կնքումը:
5. Սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վերանորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 4500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):
6. Գրասենյակային գույք և տեխնիկա ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 17000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, որից` 15800.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով, և 1200.0 հազ. դրամ` «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
31.03.2016, N 333-Ա | 05.04.2016, N 1151-Ա | |
24.12.2015, N 1539-Ա | 25.12.2015, N 1151-Ա | |
20.12.2012, N 1595-Ա | 22.12.2012, N 1151-Ա | |
26.01.2012, N 62-Ա | 01.02.2012, N 1151-Ա | |
31.03.2011, N 311-Ա | 05.04.2011, N 1151-Ա | |
04.03.2010, N 190-Ա | 11.03.2010, N 1151-Ա | |
12.11.2009, N 1292-Ա | 20.11.2009, N 1151-Ա | |
30.10.2008, N 1268-Ա | 12.11.2008, N 1151-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|