ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2015 թվականի N 71-Ն
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի N 61-Ն որոշման հավելվածի 55-րդ կետի չորրորդ պարբերությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սույն որոշման N 1 հավելվածում նշված Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:
2. Սույն որոշման N 2 հավելվածում նշված Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:
(2-րդ կետը փոփ. 18.02.16 N 142-Ն)
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում` լիազոր մարմիններ սահմանելու վերաբերյալ տեղեկացնել Եվրասիական տնտեսական միությանը:
3.1. Սույն որոշման N 3 հավելվածում նշված Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
(3.1-ին կետը լրաց. 09.04.15 N 369-Ն)
3.2. Սույն որոշման N 4 հավելվածում նշված Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտային տեսչությունը:
(3.2-րդ կետը լրաց. 09.04.15 N 369-Ն)
3.3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը:
(3.3-րդ կետը լրաց. 09.04.15 N 369-Ն)
3.4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտային տեսչության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը:
(3.4-րդ կետը լրաց. 09.04.15 N 369-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
|
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ, ՈՐՈՆՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
1. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 880 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
2. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 881 որոշմամբ հաստատված «Սննդամթերքի մակնշման մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
3. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 882 որոշմամբ հաստատված «Մրգերից և բանջարեղենից պատրաստված հյութերի արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
4. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի N 67 որոշմամբ հաստատված «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
5. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 9-ի N 68 որոշմամբ հաստատված «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
6. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2012 թվականի հունիսի 15-ի N 34 որոշմամբ հաստատված «Մասնագիտացված սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում` դիետիկ բուժական և դիետիկ պրոֆիլակտիկ սննդի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
7. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 883 որոշմամբ հաստատված «Ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
8. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 874 որոշմամբ հաստատված «Ցորենի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
9. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2012 թվականի հուլիսի 20-ի N 58 որոշմամբ հաստատված «Սննդային հավելումների, բուրավետիչների և օժանդակ տեխնոլոգիական միջոցների անվտանգության պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
9.1. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2012 թվականի հուլիսի 20-ի N 60 որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական և անտառտնտեսական տրակտորների և դրանց կցորդների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
(9.1-ին կետը լրաց. 09.04.15 N 369-Ն)
(հավելվածը լրաց. 09.04.15 N 369-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
|
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ, ՈՐՈՆՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը
(վերնագիրը փոփ. 18.02.16 N 142-Ն)
1. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 768 որոշմամբ հաստատված «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
2. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի N 799 որոշմամբ հաստատված «Օծանելիքի և կոսմետիկ արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
3. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի N 797 որոշմամբ հաստատված «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
4. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 826 որոշմամբ հաստատված «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
5. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 879 որոշմամբ հաստատված «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
6. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 875 որոշմամբ հաստատված «Գազանման վառելիքով աշխատող սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
7. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի N 798 որոշմամբ հաստատված «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
8. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2012 թվականի հունիսի 15-ի N 32 որոշմամբ հաստատված «Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
9. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 876 որոշմամբ հաստատված «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
10. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2012 թվականի հունիսի 20-ի N 59 որոշմամբ հաստատված «Քսայուղերի, յուղերի և հատուկ հեղուկների նկատմամբ պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
10.1. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 769 որոշմամբ հաստատված «Փաթեթավորման անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
(10.1-ին կետը լրաց. 09.04.15 N 369-Ն)
10.2. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 823 որոշմամբ հաստատված «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
(10.2-րդ կետը լրաց. 09.04.15 N 369-Ն)
(հավելվածը լրաց. 09.04.15 N 369-Ն, փոփ. 18.02.16 N 142-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ, ՈՐՈՆՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ
1. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 770 որոշմամբ հաստատված «Պիրոտեխնիկական (հրագործական) արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
2. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 825 որոշմամբ հաստատված «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
3. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 2-ի N 41 որոշմամբ հաստատված «Բարձր ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
4. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 824 որոշմամբ հաստատված «Վերելակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
5. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2012 թվականի հուլիսի 20-ի N 57 որոշմամբ հաստատված «Պայթյունավտանգ նյութերի և դրանց հիման վրա պատրաստված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
6. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 878 որոշմամբ հաստատված «Անձնական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
(հավելվածը լրաց. 09.04.15 N 369-Ն)
Հավելված N 4 |
Ց Ա Ն Կ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ) ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ, ՈՐՈՆՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ
1. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 877 որոշմամբ հաստատված «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
2. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2012 թվականի հունիսի 15-ի N 33 որոշմամբ հաստատված «Փոքրածավալ նավերի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
3. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N 827 որոշմամբ հաստատված «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
4. Մաքսային միության (Եվրասիական տնտեսական միության) հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի N 710 որոշմամբ հաստատված «Երկաթուղային շարժակազմի անվտանգության մասին», «Ճեպընթաց երկաթուղային տրանսպորտի անվտանգության մասին», «Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգեր
(հավելվածը լրաց. 09.04.15 N 369-Ն)