ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2015 թվականի N 1548-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 61-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին «Նոր էներջի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Էկոլակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կոնսորցիումով 2015 թվականի հոկտեմբերի 12-ին կնքված ՎՁՄ ԲԸԱՀ ԱՇՁԲ-ի 01/5, «Պռոշաբերդշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2015 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված ՔՆ-ԲԸՀ ԾՁԲ-15/4 և «Ունո փրոջեքթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2015 թվականի սեպտեմբերի 11-ին կնքված ՔՆ-ԲԸԱՀ ԾՁԲ-15/25Հ պայմանագրերում կատարել փոփոխություններ՝ պայմանագրերում նախատեսված աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման վերջնաժամկետները սահմանելով մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. դեկտեմբերի 24 Երևան |