Գլխավոր տեղեկություն
Համար
N 92-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.02.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.02.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 փետրվարի 2016 թվականի N 92-Ա

 

ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ` ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

«Արևելք-արևմուտք» գազատարի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 22-24-ը Թուրքմենստան (Աշխաբադ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. փետրվարի 22

Երևան