ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի՝
- 1993 թվականի դեկտեմբերի 21-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» ՆՀ-270 հրամանագիրը՝ հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ.
- 1997 թվականի ապրիլի 17-ի «Հիվանդ զինծառայողների և ազատամարտիկների բժշկական օգնության և սպասարկման հարցերը համակարգող հանրապետական հանձնաժողովի մասին» ՆՀ-722 հրամանագիրը՝ հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ.
- 1997 թվականի նոյեմբերի 25-ի «Ներդրումների խթանման և պաշտպանության Հայաստանի Հանրապետության պետական խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-847 հրամանագիրը՝ հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ.
- 1998 թվականի մարտի 21-ի «Ներդրումների խթանման և պաշտպանության Հայաստանի Հանրապետության պետական խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» ՆՀՊ-896 հրամանագիրը.
- 1999 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր շինարարության և աղետի գոտու վերականգնման հարցերի հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-327 հրամանագիրը՝ հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ.
- 1999 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր շինարարության և աղետի գոտու վերականգնման հարցերի հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» ՆՀ-360 հրամանագիրը։
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|