ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՕԿՐՈՒԳՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետը` որոշում եմ.
1. Ռուսաստանի Դաշնության Հարավային դաշնային օկրուգում ստեղծել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն (նստավայրը` Դոնի Ռոստով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` 10-օրյա ժամկետում ընդունել որոշում Ռուսաստանի Դաշնության Հարավային դաշնային օկրուգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության ստեղծման կազմակերպական հարցերի վերաբերյալ:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|