Basic information
Number
N 33
Type
Քաղվածք
Act type
Հիմնական ակտ (10.08.2017-01.01.2022)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
03.08.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
10.08.2017
Effective date
10.08.2017
Interrupt date
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

3 օգոստոսի 2017 թվականի N 33

 

31. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄՆԵՐԻ) ՆՊԱՏԱԿՈՎ ԱԳՐՈՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՈԼՈՐՏԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ, ԲԵՐՔԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻՆ ԵՎ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով) 

 

1. Հավանություն տալ՝

1) գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրին՝ համաձայն N 1 հավելվածի.

2) բերքի գնման պայմանագրի օրինակելի ձևին՝ համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի Գյուղական ֆինանսավորման կառույցի կողմից գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ տրամադրվող հաշվետվության ձևին՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ մեկամսյա ժամկետում ապահովել գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրի շրջանակներում վարկի ստացման նախնական հայտերի գնահատման գործընթացի կանոնակարգումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. օգոստոսի 10

Երևան

 

 

Հավելված N 1 ուղղ.
ՀՀ կառավարության 2017 թ.
օգոստոսի 3-ի նիստի N 33
արձանագրային որոշման

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թ.
օգոստոսի 3-ի նիստի N 33
արձանագրային որոշման

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2017 թ.
օգոստոսի 3-ի նիստի N 33
արձանագրային որոշման

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation