ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2015 թվականի N 376-Ն
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը 2015 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից (կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով)՝ տրամադրել 20,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարի չափով բյուջետային վարկ` մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը մարման ժամկետով, տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի մարումը` 2016 թվականի մարտի 25-ից սկսած եռամսյակային, իսկ հաշվարկվող տոկոսների վճարումը 2015 թվականի հունիսի 25-ից սկսած եռամսյակային մարումներով իրականացնելու պայմանով, որպես տրամադրվող վարկի վերադարձման ապահովման միջոց ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրամադրվող բյուջետային երաշխիքը:
2. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. ապրիլի 16 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 16-ի N 376-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ,
N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ
N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 24.12.15 N 1570-Ն)
(հազ. դրամ) |
Պետական բյուջեի դեֆիցիտի |
Ցուցանիշների փոփոխությունը | ||
առաջին |
ինն ամիս |
տարի | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
- |
- |
- |
այդ թվում` |
|||
Ա. Ներքին աղբյուրներ - ընդամենը |
- |
- |
9,600,000.0 |
այդ թվում` |
|||
2. Ֆինանսական զուտ ակտիվներ |
- |
- |
9,600,000.0 |
այդ թվում` |
|||
2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում |
(9,600,000.0) |
(9,600,000.0) |
- |
ե) կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից վարկի տրամադրում ԼՂՀ-ի կառավարությանը |
(9,600,000.0) |
(9,600,000.0) |
|
2.6. Այլ |
9,600,000.0 |
9,600,000.0 |
9,600,000.0 |
կայունացման դեպոզիտային հաշվից օգտագործում |
9,600,000.0 |
9,600,000.0 |
9,600,000.0 |
Բ. Արտաքին աղբյուրներ - ընդամենը |
- |
- |
(9,600,000.0) |
այդ թվում` |
|||
2. Ֆինանսական զուտ ակտիվներ |
- |
- |
(9,600,000.0) |
այդ թվում` |
|||
2.1. Վարկերի և փոխատվությունների տրամադրում |
- |
- |
(9,600,000.0) |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
- |
- |
(9,600,000.0) |
որից` |
|||
Տնտեսության զարգացման վարկ ԼՂՀ-ին |
- |
- |
(9,600,000.0) |
(հավելվածը խմբ. 24.12.15 N 1570-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.12.2015, N 1570-Ն | 18.02.2016, N 376-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|